Էրսկին Նիկոլ
Էրսկին Նիկոլ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1825[1][2][3] |
Մահացել է | մարտի 8, 1904[3][4] (78 տարեկան) |
Քաղաքացիություն | Շոտլանդիա |
Կրթություն | Էդինբուրգի արվեստի քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Երեխաներ | John Watson Nicol?[5] |
Erskine Nicol Վիքիպահեստում |
Էրսկին Նիկոլ (անգլ.՝ Erskine Nicol, հուլիսի 3, 1825[1][2][3] - մարտի 8, 1904[3][4]), շոտլանդացի գծանկարիչ և ժանրային նկարիչ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1825 թվականի հուլիսի 3-ին, Լիթում, եղել է Ջեյմս Մայն Նիկոլի և նրա կնոջ՝ Մարգարետ Ալեքսանդերի ավագ որդին[6]։
Որպես դեկորատոր սկզբնական աշկերտությունից հետո նա անցել է արվեստին։ Եղել է Էդինբուրգի արվեստի ակադեմիայի ուսանող, որտեղ նա սովորել է Սըր Վիլյամ Ալենի և Թոմաս Դունկանի հետ։ Որակավորվելիս նա սկզբնապես դասավանդել է որպես արվեստի ուսուցիչ Լիթի ակադեմիայում[6]։
Նիկոլը դասավանդել է Դուբլինում, Իռլանդիայում, 1845-50 թվականներին. այս ժամանակշրջանը համընկել է Իռլանդական մեծ սովի տարիներին, և նկարիչը ճանաչել է իռլանդացի մարդկանց ողջ ցավը. նրա աշխատանքների մեծ մասը ցույց են տալիս իռլանդական բնակչությանը հասցված անարդարությանը 19-րդ դարի ընթացքում[7]։
1850 թվականին տեղափոխվել է Էդինբուրգ։ Նա ապրել է Բլենհեյմ Փլեյս 1 հասցեում, Լեյթ Վոլք փողոցի վերևում գտնվող բնակարանում[8]։ Նա 1851 թվականին եղել է Շոտլանդական թագավորական ակադեմիայի թղթակից անդամ և 1859 թվականին դարձել է այդ ակադեմիայի ակադեմիկոս։
Նիկոլը ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և 1866 թվականին դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի թղթակից անդամ։ Նա նաև ցուցադրվել է Թագավորական Հիբերնյան ակադեմիայում և Բրիտանական ինստիտուտում։
1862 թվականին նա հեռացել է Էդինբուրգից և տեղափոխվել է Սուրբ Ջոնս Վուդի թաղամաս, այնուհետև, 1864 թվականին տեղափոխվել է Լոնդոնի արևմուտք, Դավսոն Փլեյսի 24 հասցե։ Նա նաև ստուդիա է գնել Կլոնավում, Իռլանդիայի Վեսթ Միթ կոմսությունում և սիրում էր այնտեղ ավարտին հասցնել իր կտավները մինչև հիվանդությունը. վերջինս ստիպել է նրան նվազեցնել իր ճանապարհորդությունները։ Այնուհետև նա օգտագործել է չօգտագործվող եկեղեցի Փիթլոքրիում՝ իր աշխատանքներն ավարտելու համար[6]։
Նա մահացել է 1904 թվականի մարտի 8-ին, Դելլում, Ֆելտհամում։ Թաղված է իր երկրորդ կնոջ կողքին, Ռոթթինգդենում։
1905 թվականին Շոտլանդական թագավորական ակադեմիայում անցկացվել է նկարչի հիշատակի ցուցահանդես։
Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճանապարհի եզրին աղոթողները (1852 թվական, Թեյթ, Լոնդոն)
- Իմ մուրացիկ հարևանը (1855 թվական)
- Իռլանդական հարսանեկան պատրաստություն (1856 թվական)
- Խառնաշփոթ տոնավաճառ (1856 թվական)
- Պերկեսի ձկնորսները (1857 թվական)
- Թշնամու մոտենալը (1859 թվական)
- Սըր Վիլյամ Ֆետես Դուգլասի դիմանկարը (1862 թվական, Շոտլանդիայի արքայական ակադեմիա)
- Մերժված վարձակալության վերահաստատումը (1863 թվական)
- Իռլանդացի գաղթականներն սպասում են գնացքին (1864 թվական)
- Գաղթականները (1864 թվական, Թեյթ, Լոնդոն)
- Պատվիրակություն (1865 թվական)
- Հավաքելով իր մտքերը (1865 թվական, Շեֆիլդ թանգարան)
- Երկու խճանկար (1866 թվական)
- Կոմսության տոմսարկղը (1867 թվական)
- Սաքսոնների համար դեղեր պատրաստելիս (1868 թվական)
- Խաչմերուկներ (1868 թվական)
- Հանգի՛ստ, Ջոնի, հանգի՛ստ (1870 թվական)
- Ներսում պահված (1871 թվական)
- Կորած նավակը (1877 թվական)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլը ամուսնացել է երկու անգամ․ առաջին անգամ ամուսնացել է 1851 թվականին, Ժանեթ Վաթսոնի հետ, որը մահացել է 1863 թվականին՝ թողնելով մեկ որդի (Ջոն Վաթսոն Նիկոլը, որը դարձել է նկարիչ) և մեկ դուստր։ Երկրորդ անգամ ամուսնացել է 1865 թվականին, Մարգարետ Մարի Վուդի հետ, որը նրանից երկար է ապրել։ Մարգարետն ու Նիկոլն ունեցել են երկու որդի (ավագ որդին՝ Էրսկին Էդվին Նիկոլը, ևս դարձել է նկարիչ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cullen F. Nicol, Erskine // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T062365
- ↑ 4,0 4,1 4,2 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ https://www.artbiogs.co.uk/1/artists/nicol-john-watson
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.avictorian.com/Nicol_Erskine.html
- ↑ Erskine Nicol Contemporary Irish Art Արխիվացված 6 Փետրվար 2007 Wayback Machine. Retrieved 4 September 2007.
- ↑ Edinburgh and Leith Post Office Directory 1859-60
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրսկին Նիկոլ» հոդվածին։ |
|