Հողի էրոզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրոզիա հողիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրոզիա (այլ կիրառումներ)

Հողի էրոզիա, հողի մասնակի կամ լրիվ քայքայումը և տեղատարումը ջրի կամ քամու ազդեցությամբ։

Հողի էրոզիան տեղի է ունենում նաև ձնհալի, անձրևի կամ ոռոգման ջրերից լանջերում առաջացող մակերեսային հոսքի ներգործության (բնական հողի էրոզիա) և մարդու տնտեսական ոչ ճիշտ գործունեության՝ բուսածածկի ոչ ճիշտ օգտագործում, թեք լանջերում սխալ վար, ճանապարհաշինության ժամանակ հողապաշտպան միջոցառումների չկիրառելը, ոչ ճիշտ ոռոգման և այլնի հետևանքով (արագացված հողի էրոզիա)։

Հողի էրոզիային նպաստող գործոններից են՝ տեղումները, ջերմաստիճանային ռեժիմը, քամու ակտիվությունը, բուսածածկի նոսրացումը և նրա հողապաշտպան ունակության նվազումը։ Էրոզիայի ընթացքում նախ քայքայվում է վերին ամենաբերրի շերտը, հողն ստրուկտուրազրկվում է, վատանում են նրա ջրաֆիզիկական և ֆիզիկամեխանիկական հատկությունները։

Հայաստանում տարածված են Զանգեզուրի, Վայքի, Արարատյան գոգահովտի շրջաններում։ Հողի էրոզիան կարելի է կանխել ագրոտեխնիկական մի շարք համալիր միջոցառումներ կիրառելով՝ վար հորիզոնական ուղղությամբ, վարելաշերտի փխրեցում, պարարտացում, լանջերի դարավանդում, զբաղեցված ցելի, հողապաշտպան ցանքաշրջանառությունների կիրառում, ճմաշերտի վերականգնում, դաշտապաշտպան անտառաշերտի ստեղծում, հերթափոխ արածեցում, հակահեղեղային և ջրակարգավորիչ անտառատնկումներ, հիդրոտեխնիկական կառուցապատումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 97