Էրշեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրշեգ ազգային պարկ

Էրշեգ ազգային պարկ (հունգ.՝ Őrségi Nemzeti Park), պահպանվող տարածք է Հունգարիայի տարածքում և գտնվում Հունգարիայի ազգային պարկերի ցանկում։ Այն հիմնադրվել է 2002 թվականին և զբաղեցնում է ընդհանուր առմամբ 440 քառ․ կմ տարածք[1]։

Պարկը գտնվում է Հունգարիայի արևմտյան հատվածում։ Ազգային պարկի տարածքը ձգվում է հարավից՝ Ռաբայից և հասնում է Ավստրիայի և Սլովենիայի սահմաններին։

Հարևանությամբ խոշորագույն քաղաքներն են՝ Կյորմենդը և Սենտգոտտխարդը։

Պարկը անվանումը ստացել է պատմական Էրշեգ շրջանից, որի տարածքում այն տեղակայված է։ Էրշեգում հունգարական սահմանամերձ շրջաններում պատմականորեն բնակվում էին պահապաններ, որոնք պահպանում էին սահմանային անցակետերը և անվանվում էին Էրշեգ (հունգ.՝ Őrség

Ազգային պարկի տարածքի ավելի քան 60%-ը զբաղցնում են անտառները, գլախորապես գիհին։ Էրշեգի անտառներում պահպանվել են վայրի կենդանիների մի շարք տեսակներ։ Ազգային պարկի լիճը հայտնի է իր բյուրեղյա մաքուր ջրով։ Էրշեգից են սկիզբ առնում Զալա և Կերկա գետերը, ինչպես նաև Ռաբայի մի քանի վտակներ։

Ազգային պարկի պահպանությանը մեծ ուշադրություն է դարձվում։

18 գյուղերը, որոնք տեղակայված են պարկի տարածքում, պահպանվում են և վերականգնում են ազգային ավանդույթները, որոնք բոնորոշ էին Էրշեգի պահապաններին։ Քանի որ տեղի բնակիչները կարող էին միայն հույսները դնել ինքները իրենց վրա և այդպիսով ապահովել իրենց անվտանգությունը, ապա այստեղ զարգացել էին տարաբնույթ արհեստներ՝ փայտե սպասքի ստեղծումը, գործիքների, կահույքի, զամբյուղների հյուսումը, ինչպես նաև մեղվագործությունը, սնկերի հավաքումը և չորացումը։ Առավել զարգացած էր կավագործությունը, որի պատրաստման եղանակները պահպանվել են մինչև մեր օրերը։

Էրիսենտպետեր և Վելեմեր բնակավայրերում պահպանվել են պատմական գոթական ոճի եկեղեցիներ։ Վելեմերի եկեղեցին զարդարված է 1378 թվականի որմնանկարներով։

Էրշեգում մայիսի 13-ից 16-ը անց է կացվում «Ծաղկման օրերը» ժողովրդական բանահյուսությունների փառատոնը, որի ընթացքում բանահյուսական կոլեկտիվները ներկայացնում են շնորհանդեսներ և կազմակերպվում են ծաղկի մեծ շուկաներ։

2007 թվականին Եվրոպական զբոսաշրջության տարեկան ֆորումում Էրշեգը դարձավ մրցույթի հաղթողներից մեկը, դառնալով՝ «Ճանապարհորդելու լավագույն վայրերից» մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]