Jump to content

Էրմին Մահմիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրմին Մահմիչ
Քաղաքացիությունը  Ավստրիա և  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ մարտի 14, 2005(2005-03-14) (21 տարեկան)
Ծննդավայր Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա
Հասակ 1,82 մետր

Էրմին Մահմիչ (բոս․՝ Ermin Mahmić, մարտի 14, 2005(2005-03-14), Վելս, Վերին Ավստրիա, Ավստրիա), բոսնիացի ֆուտբոլիստ, չեխական «Սլովան» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահմիչը «Ինտերսպորտ Վելս», «Պաշինգ», ԼԱՍԿ և Վիեննայի «Ռապիդ» ակումբների սան է։ 2023 թվականի հոկտեմբերի 20-ին «Շտրիպֆինգի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց «Ֆյորստ Վիեննա» ակումբի կազմում[1]։ Օգոստոսի 23-ին նույն «Շտրիպֆինգի» դեմ խաղում Էրմինը ակումբի կազմում իր առաջին գոլը խփեց[2]։

2025 թվականի ամռանը նա տեղափոխվեց չեխական «Սլովան» Լիբերեց ակումբ[3]։ Օգոստոսի 2-ին «Սիգմայի» դեմ խաղում Մահմիչը նշեց իր նորամուտը Չեխիայի առաջնությունում[4]։ Օգոստոսի 13-ին «Բանիկի» դեմ խաղում նա իր առաջին գոլը խփեց նոր ակումբի կազմում[5]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ավստրիայի և Բոսնիայի պատանեկան հավաքականներում։ 2026 թվականի մայիսին նա փոխել է իր մարզական քաղաքացիությունը՝ ընդունելով բոսնիականը[6]։

2026 թվականի մայիսի 11-ին ընդգրկվել է 2026 թվականի աշխարհի առաջնության ազգային հավաքականի հայտացուցակում[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Лафниц VS. Штрипфинг 0:2». Transfermarkt. 2023-10-20. Վերցված է 2026-05-13-ին.
  2. «Лафниц VS. Штрипфинг 2:2». Transfermarkt. 2024-08-23. Վերցված է 2026-05-13-ին.
  3. «ÖFB-Talent verlässt Absteiger Lafnitz in Richtung Tschechien» (գերմաներեն). laola1.at. Վերցված է 2026-05-13-ին.
  4. «Сигма VS. Слован 2:1». Transfermarkt. 2025-08-02. Վերցված է 2026-05-13-ին.
  5. «Баник VS. Слован Либерец 0:2». Transfermarkt. 2025-09-13. Վերցված է 2026-05-13-ին.
  6. «FSBiH se pohvalio velikom pobjedom: Bit će na raspolaganju selektoru Sergeju Barbarezu za predstojeće izazove» (անգլերեն). faktor.ba. Վերցված է 2026-05-13-ին.
  7. «Sergej Barbarez odabrao igrače za Svjetsko prvenstvo» (բոսնիերեն). Bosnia and Herzegovina Football Federation. 2026-05-11. Վերցված է 2026-05-13-ին.