Էրմինիա դել Օրո
Էրմինիա դել Օրո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Ասմարա, Եթովպական կայսրություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | գրող |
Էրմինիա դել Օրո (իտալ.՝ Erminia Dell'Oro, ապրիլի 4, 1938, Ասմարա, Եթովպական կայսրություն), էրիթրեացի և իտալացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրմինիա դել Օրոն ծնվել է 1938 թվականի ապրիլի 4-ին, Էրիթրեայի Ասմեր քաղաքում։ Հորական կողմից նրա պապը Էրիթրեա է տեղափոխվել Լոմբարդիայից 1896 թվականին՝ իտալական գաղութային քարոզչության ֆոնին[1]։
Դել Օրոն Էրիթրեայում անց է կացրել կյանքի առաջին 20 տարիները։ Նա իտալական քաղաքացիություն է ունեցել և իտալերեն է սովորել, սակայն մեծացել է կոսմոպոլիտ միջավայրում. նրա մայրը հրեական ծագում ուներ, նրա ընտանիքի տանը լինում էին հույներ, արաբներ, հինդուսներ[1]։
20 տարեկանում տեղափոխվել է Միլան` մտադիր լինելով լրագրող դառնալ։ 1975-1990 թվականներին աշխատել է միլանյան գրախանութում[1]։
Լատիներեն ու լատինական գրականություն է դասավանդում Հռոմի Սապիենցա համալսարանի գրականության ու փիլիսոփայության ֆակուլտետում։ 1984 թվականից մասնագիտացել է Միջնադարի և Վերածննդի ժամանակաշրջանի լատինական գրականության ուսումնասիրություններում[2]։ Կապ է պահում Էրիթրեայի հետ` այցելելով այնտեղ ընկերներին ու հարազատներին[1]։
Գրական գործունեությունն սկսել է 1988 թվականին՝ հրապարակելով ինքնակենսագրական «Ասմերա, հաջողություն» (Asmara addio) վեպը։ Այդ ստեղծագործության մեջ, ինչպես նաև` «Լքում. մի էրիթրեյան պատմություն» (L’abbandono: una storia eritrea) և «Մերարայի ծաղիկը» վեպերում շոշափում է Աֆրիկայում իտալական ֆաշիստական գաղութացման, ներգաղթյալների ու արտագաղթողների թեմաները, նկարագրում է այդ ժամանակաշրջանի կենցաղը, տարբեր ռասաների, մշակույթների ու կրոնների համակեցությունը։
Բացի դրանից, դել Օրոն բազմաթիվ մանկական ու պատանեկան ստեղծագործությունների հեղինակ է[1]։
Իտալիայում երկար տարիներ Eks & tra մրցույթի ժյուրիի կազմում է, որը մրցանակ է տալիս ներգաղթյալների կամ նրանց երեխաների կողմից գրած պատմվածքներին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Erminia Dell'Oro». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Erminia Delloro | Facoltà di Lettere e Filosofia». www.lettere.uniroma1.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
|