Էրմեսի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրմեսի ճակատամարտ
Թվական օգոստոսի 2, 1560
Հակառակորդներ
Լիվոնիայի համադաշնություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Ֆիլիպ ֆոն Բել Վասիլի Իվանովիչ Բարբաշին

Էրմեսի ճակատամարտ, տեղի է ունեցել 1560 թվականի օգոստոսի 2-ին Լիվոնյան պատերազմի ընթացքում մի կողմից Լիվոնիայի համադաշնության զորքերի (330 ձիավոր) և մյուս կողմից ռուսական առաջապահ զորքերի (12 հազար ձիավոր) միջև, Էրմեսի ամրոցից 16 կմ հեռավորության վրա ( այժմ Էրգեմեն, Լատվիայում (լատ. Ērģeme, էստ. Härgmäe), որը գտնվում է Լատվիա–էստոնիական ժամանակակից սահմանին՝ Վալգա քաղաքի մոտակայքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1560 թվականի ամռանը Իվան IVը Դորպատ ուղարկել է մինչև 60 հազար զորք՝ 40 պաշարողական և 50 դաշտային թնդանոթներով[1]։

Գլխավոր վոյոդոդներին, իշխաններին՝ Իվան Մստիսլավսկուն և Պյոտր Շույսկուն, հրամայվում է վերցնել Ֆելինը Տևտոնյան օրդենի ամենահզոր ամրոցը Արևելյան Լիվոնիայում։ Մոսկովյան ուժերը դանդաղ շարժվում են «Էմբախ» գետի ափով՝ գետային նավերով ծանր պաշարողական զենքեր տանելով։

Ռուս հետախույզները հայտնում են, որ Ֆյուրստենբերգը կարգադրել է հարուստներին մահապատժի ենթարկել Գասպալում[2]։ Դրա համար ռուսական առաջապահի հրամանատարը (12 հազար թեթև ձիավոր)[1] իշխան Վասիլի Իվանովիչ Բարբաշինը շտապում էր կտրել Ֆելինայից դեպի ծով գնացող երթուղիները։ Հոգնեցնելով իրենց ձիերին՝ օգոստոսի 2–ին Բարբաշինի մարդիկ բնակություն են հաստատում բիվակում՝ Էրմե ամրոցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ անտառի եզրին։

Լիվոնյան համադաշնությունը գտնվում էր Տևտոնական օրդենի և Ֆիլիպ ֆոն Բելեի հրամանատարության ներքո (գերմ.՝ Philipp Schall von Bell)։ Այս պահին հավաքվել էին Տրիկատայում` հետ մղելու Լիվոնյան տարածքի զավթիչներին։ Օգոստոսի 2–ին 30 գերմանացի ասպետներ ուղևորվում են իրենց ճամբարից, որը գտնվում էր մոտ 27 կմ հեռու[3]։ Մյուս ափին նրանք հայտնաբերում են ռուսական պահակազոր[3]։

Էրմեսի ամրոցի հատակագիծը

Երկու կողմն էլ այնքան մոտ էին, որ կրակ էին բացում միմյանց վրա։ Փոխհրաձգության արդյունքում սպանվում է մեկ ռուս[3], իսկ մնացածը նահանջում են մարգագետնից այն կողմ՝ դեպի հիմնական բանակ։ Տասնութ գերմանացիներ հետ են դառնում ճամբար։ Լանդ Մարշալ Ֆիլիպ ֆոն Բելլը հրամայում է 300 հեծյալ հանել ռուսների դեմ, քանի որ նա չգիտեր, որ իրականում նրանց թիվը 500-ից ավելի էր[3]։ Սկզբում հարձակվում են պիկետների վրա և քշում նրանց հիմնական ստորաբաժանումները։ Հանդիպելով նրանց՝ գերմանացիներն անսպասելիորեն շրջապատվում են բոլոր կողմերից։

Հիմնական ուժերի հետ ճակատամարտում շատ գերմանացի զինվորներ ու վարձկաններ են սպանվում կամ գերի ընկում։ Նրանք, ովքեր դեռ Տրիկատայի մոտակայքում գտնվող ճամբարում էին, փախչում են։ Գերմանական քրոնիկոնը գերմանացի ասպետների ընդհանուր կորուստները ներկայացնում է որպես 261 մարդու կորուստ[3]։ Այս ճակատամարտում ոչնչանում են Տևտոնյան օրդենի վերջին ուժերը Լիվոնիայում[1][4]։ Տեղեկատվություն չկա սպանված ռուսաստանցիների թվի մասին, բայց հայտնի է, որ նրանց 14 սայլ էր պետք, որպեսզի իրենց մահացածներին տանեին այնտեղ, որտեղ բոլորն այրվել էին։ Ֆոն Բելը Իվան Ահեղի հրամանով մահապատժի է ենթարկվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Карамзин Н. М. История государства Российского. Том 9. Глава 1. Продолжение царстования Иоанна Грозного. 1560—1564». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. Тарас А. Е. Войны Московской Руси с великим княжеством Литовским и Речью Посполитой в XIV—XVII веках. — М.: АСТ, Мн.: Харвест, 2006, с. 241.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Урбан В. Тевтонский орден. — М.: АСТ, 2007, с. 390
  4. Damberger J.F. Fürstenbuch zur Fürstentafel der europäischen Stattengeschichte. — Regensburg, 1831, S. 816. (գերմ.)