Էրլս Կորտ
Ցուցադրության կենտրոն «Էրլս Կորտ» (անգլ.՝ Earls Court Exhibition Centre), բրիտանական ցուցադրության և սպորտի կենտրոն, որը տեղակայված է Քենսինգթոն և Չելսի բորոյում՝ Էրլս-Կորտ և Վեսթ-Բրոմթոն մետրոյի կայարաններից ոչ հեռու։ Եղել է Լոնդոնի ամենախոշոր նմանատիպ կառույցը։ Սպորտային մրցությունների ժամանակ կարողացել է ընդունել մինչև 19 հազար հանդիսական։
Կայացած միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Էրլս Կորտը» եղել է բազում մշակութային և սպորտային միջոցառումների անցկացման վայր։ Այսպես, 11 տարի՝ 2000 թվականից մինչև 2010 թվականը այստեղ անցկացվել BRIT Awards-ը, նաև այստեղ 1988 թվականին կայացել է «Աիդա» օպերայի ցուցադրությունը, իսկ 1994 թվականին այստեղ համերգ է ունեցել Pink Floyd խումբը՝ The Division Bell ձայնասկավառակի ներկայացման շրջանակներում։ 1948 և 2012 թվականներին կենտրոնում անցկացվել են Օլիմպիական խաղերի մրցությունները. 1948 թվականին այստեղ անցկացվել են բոքսի, ըմբշամարտի, ծանր ատլետիկայի և մարմնամարզության մրցություններ[1], իսկ 2012 թվականին անցկացվել են կանանց և տղամարդկանց վոլեյբոլի մրցաշարերը։
Ապամոնտաժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապամոնտաժում կատարելու իրավունքները պատկանում է Capital & Counties Properties PLC ընկերությանը, որը առավելապես հայտնի է որպես Սարսո։ Երկար ժամանակ քննարկումներ էին ընթանում կենտրոնի հնարավոր ապամոնտաժման և նոր կենտրոնի կառուցման վերաբերյալ. ազատ վայրը պետք է զբաղեցվեր բնակելի տներով՝ 8 հազար բնակարաններով։ Ապամոնտաժումը սկսել են 2014 թվականի դեկտեմբերից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Official Report of the Organising Committee for the XIV Olympiad, p. 43