Էրիկ Մամիջանյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մամիջանյան (այլ կիրառումներ)
Էրիկ Մամիջանյան | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 7, 1936[1] Կիսլովոդսկ, Karachay Autonomous Oblast, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մահացել է | հունիսի 16, 2023 (86 տարեկան) Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
| Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1] |
| Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1958)[1] |
| Գիտական աստիճան | պրոֆեսոր[1] և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Հայր | Արտաշես Մամիջանյան |
Էրիկ Արտաշեսի Մամիջանյան (օգոստոսի 7, 1936[1], Կիսլովոդսկ, Karachay Autonomous Oblast, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունիսի 16, 2023, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1975 թ.), պրոֆեսոր (1980 թ.)։
Ավարտել է Երևանի համալսարանը (1958 թ.), ուր և աշխատել է մինչև 1970 թվականը։ 1970 թվականից եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են գերբարձր էներգիայի տարրական մասնիկների ֆիզիկային։ Զբաղվել է 1011-1013 էվ էներգետիկ տիրույթի նեյտրոնմիջուկային փոխազդեցության կոմպլեքսային հետազոտությամբ, մասնակցել տիեզերական ճառագայթներում լիցքավորված հադրոնների նույնականացման աշխատանքներին։ Մշակել է իոնացման կալորիմետրի և նեյտրոնային սուպերմոնիտորի հնարավորությունների ընդլայնման մեթոդաբանությունը, ուսումնասիրել իոնացման կալորիմետրի և էմուլսիոն ու տրեկային դետեկտորների զուգակցման պրոբլեմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 194)։ |
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Կիսլովոդսկ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 16 մահեր
- 2023 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԵՊՀ դասախոսներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ֆիզիկոսներ
- Հայ պրոֆեսորներ
- Ֆիզիկական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Հայ գիտնականներ