Էրիկ Դ. Թոմաս
Էրիկ Դ. Թոմաս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1970 (52 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օքվուդի համալսարան և Միչիգան նահանգի համալսարան |
Մասնագիտություն | գործարար, գրող և մոտիվացիոն խոսնակ |
Կայք | etinspires.com |
Էրիկ Դ. Թոմաս (սեպտեմբերի 3, 1970, Չիկագո[1]), ամերիկացի հռետոր, հեղինակ և հոգևոր գործիչ։ Թոմասի ելույթները հայտնի են YouTube-ում[2][3][4]։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Թոմասը ծնվել է Չիկագոյում, մեծացել է Դետրոյթում: Դեռահաս մայրը միայնակ է մեծացրել նրան, և ծնողների ու ազգականների հետ բազում վեճերից հետո հեռացել է ավագ դպրոցից և երկու տարի անտուն ապրել Դետրոյթի փողոցներում[5][6][7][8][9]։
Փողոցում ապրելու ընթացքում հանդիպել է մի քարոզչի,ով հորդորել է նրան վերադառնալ դպրոց և, ի վերջո,փոխել կյանքը[10]։ Նա նաև աշխատանքի է անցել Ձիթենիների պարտեզում՝ Դետրոյթի արևմտյան կողմում[9]։ Դետրոյթի կենտրոնի Ադվենտիստիկ եկեղեցում[9] Թոմասը հանդիպել է կնոջը՝ Դե-Դե Մոսլիին։ Նրանք տեղափոխվել են Ալաբամա նահանգի Հանթսվիլլ քաղաք, սովորել Օքվուդի համալսարանում և ամուսնացել ուսանողական տարիներին[9]։
Թոմասը տասներկու տարի ուսանել է Օքվուդի համալսարանում (ասպիրանտուրա) և այն ավարտել 2001 թվականին[11]։ Հանթսվիլլում գտնվելիս Թոմասը քարոզել և ստեղծել է ծրագիր՝ օգնելու անապահով երիտասարդությանը[9]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միչիգան նահանգի համալսարան
2003 թվականին Թոմասը աշխատանքի է ընդունվել Միչիգանի պետական համալսարանում (ՄՊՀ) և կրթաթոշակ է ստացել՝ K-12-ի կառավարման մագիստրոսի աստիճան ստանալու համար՝ շեշտը դնելով կրթական առաջնորդության վրա։
Միչիգանի պետական համալսարանում աշխատել է պետական համալսարանի անապահով ուսանողների գիտական ղեկավար[9], մշակել է Advantage բակալավրիատի ծրագիր, որը կենտրոնացած է ակադեմիական բարձր ռիսկ ունեցող սևամորթ և լատինո ուսանողների վրա։
Լանսինգում ծառայել է որպես ավագ հովիվ։ Միչիգանի պետական համալսարանից 2005 թվականին Թոմասը ստացել է մագիստրոսի աստիճան, իսկ 2015 թվականին՝ փիլիսոփայության դոկտորի աստիճան կրթության կառավարման ոլորտում[12]։
Հռետոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Դառնալով հայտնի քարոզիչ և հռետոր՝ Թոմասը հիմնադրել է ընկերություն, որն առաջարկում է Կրթական խորհրդատվություն, ղեկավարների մարզչական և սպորտային զարգացում։ Թոմասը մոտիվացիոն զրույցներ է ունեցել գործընկերների և պրոֆեսիոնալ մարզիկների հետ[13][14][15]։
Թոմասը հայտնվել Է Fox News-ում, որպեսզի քննարկի իր աշխատանքը, և նրա քարոզների մի մասը կարելի է լսել Disclosure 2013 թվականի դեբյուտային ալբոմի "Intro"-ի, settle-ի, Hip-hop/R&B-ի "Hard Times" երգի հիման վրա 2016 թվականին և ռեփեր Meek Mill 2017 թվականի համանուն ալբոմի "Wins and Losses"-ի բացման ժամանակ[16]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Secret to Success (12)
- Greatness Is Upon You: Laying the Foundation (Kindle Edition, 2014)
- Average Skill Phenomenal Will (2016)
- You Ain't the Boss of Me (2019)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Eric Thomas»։ www.facebook.com (անգլերեն)։ Վերցված է 2017-04-15
- ↑ Sarumi Ahrif (2014-07-17)։ «Eric Thomas and Tobe Nwigwe Are Mastering Motivation for Youth Culture»։ Huffington Post։ Վերցված է օգոստոսի 4, 2015
- ↑ Toren Adam (2015-08-11)։ «6 Must-See Motivational Videos on YouTube»։ Entrepreneur։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015
- ↑ Lombardi Matt։ «Video: Eric Thomas' Motivational Speech To NC State's Football Team Will Make You Want To Run Through A Wall»։ College Spun։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015
- ↑ Hayes Princess (2015-07-30)։ «Eric Thomas 'the hip-hop preacher'»։ Michigan Chronicle։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-31-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015
- ↑ Allen Christopher։ «Eric Thomas – Hip Hop Preacher»։ On The Grind Coach
- ↑ Woodyard Eric։ «Motivational speaker Eric Thomas challenges Burton Bentley students to reach for greatness»։ mlive.com։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015
- ↑ Rose Lisa։ «MISSION ACCOMPLISHED: THE TRUTH OF ERIC THOMAS»։ emPower Magazine։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 22, 2015-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2015
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Rexrode Joe։ «Eric Thomas goes from YouTube sensation to motivating Michigan State teams, and others around the world»։ Detroit Free Press։ Վերցված է օգոստոսի 4, 2015
- ↑ «Eric Thomas Motivational Speaker – Best Quotes, Speeches & Videos!»։ Fearless Motivation։ 2015-05-16։ Վերցված է օգոստոսի 4, 2015
- ↑ Leebove Laura։ «Building Success»։ The State News։ Վերցված է օգոստոսի 4, 2015
- ↑ «Dr. Eric Thomas talks sacrificing "Good" for "Greatness"»։ wgnradio.com։ WGN Radio։ 2015-06-08։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015
- ↑ Gribble Andrew։ «Alabama brings in another big-name motivational speaker on off day»։ al.com։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015
- ↑ Slovin Matt։ «Motivational speaker Eric Thomas builds rapport with Hoke, Gardner»։ The Michigan Daily։ Վերցված է օգոստոսի 4, 2015
- ↑ Linafelt Tim։ «Thomas Motivates, Teaches Noles To 'Breathe'»։ Seminoles.com։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015
- ↑ DiPiazza Daniel (2015-09-09)։ «Stop Calling 20-Somethings "Entitled." It's Not True.»։ HuffPost։ Վերցված է սեպտեմբերի 28, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Eric Thomas's Inspires Website
- Eric Thomas's YouTube channel
- Eric Thomas on Twitter
- ET The Hip Hop Preacher on Facebook
- Eric Thomas Chartwell Speakers Profile
|