Էրիկ Բեդար
Էրիկ Բեդար | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | short-track speed skater և գեղասահքի մարզիչ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 17, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Sainte-Thècle, Mékinac, Mauricie, Քվեբեկ, Կանադա |
Հասակ՝ | 173 սանտիմետր |
Էրիկ Բեդար (ֆրանսերեն՝ Éric Bédard. դեկտեմբերի 17, 1976, Sainte-Thècle, Mékinac, Mauricie, Քվեբեկ, Կանադա), կանադացի շորթթրեքիստ, ով նվաճել է 4 օլիմպիական մեդալ (2 ոսկի, 1 արծաթ, 1 բրոնզ)։ 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում մասնակցել է երեք անհատական մրցումների և 500 մետր չմշկավազքում զբաղեցրել չորրորդ տեղը։ Նա նաև 5000 մետր փոխանցումավազքի մրցումներում գլխավորել է կանադական թիմը՝ նվաճելով արծաթե մեդալ: Երկար տարիներ եղել է կանադացի շորթթրեքիստների հավաքական թիմի անդամ և երեք օլիմպիական խաղերում նվաճել է չորս մեդալ՝ բրոնզ 1000 մետր չմշկավազքում Նագանոյում և երկու ոսկի ու մեկ արծաթ 5000 մետր փոխանցումավազքում: Էրիկ Բեդարը մեծ հաջողություններ է ունեցել նաև աշխարհի առաջնություններում՝ նվաճելով 10 մեդալ, այդ թվում՝ երեք ոսկե (5000 մ փոխանցումավազք 2005 ու 1998 թվականներին և 500 մ չմշկավազք 2000 թվականին)։
Բեդարը Գերմանիայի հավաքականի մարզիչն էր 2008-ից մինչև 2010 թվականը [1] 2010-2014 թվականներին նա մարզել է Իտալիայի հավաքականը, 2018-2020 թվականներին՝ Կանադայի ազգային հավաքականը։ [2]: 2020 թվականից Բեդարն աշխատում է Nagano Skate-ում[3]:
Մեծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://shorttrack.wordpress.com/2010/09/15/wie-eric-bedard-ein-%C2%BBitaliener%C2%AB-wurde/ Արխիվացված 2011-07-18 Wayback Machine Bedard changes to Italy on German Shorttrack Newssite
- ↑ «Ex-Olympian Bedard named coach of Canadian men's short-track team».
- ↑ «About Us».
- ↑ 4,0 4,1 https://www.assnat.qc.ca/fr/abc-assemblee/assemblee-nationale/medailles-assemblee-nationale/medailles-honneur-assemblee-nationale.html.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն); Unknown parameter|consulté le=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|langue=
ignored (|language=
suggested) (օգնություն); Unknown parameter|site=
ignored (օգնություն); Unknown parameter|titre=
ignored (|title=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեդարի վեբ կայքը (ֆրանսերեն)
- Yahoo! Sports profile for the 2006 Winter Olympics Wayback Machine (արխիվացված 22 Մարտ 2006)
- [1] Էրիկ Բեդարի պրոֆիլը isu կայքում
- [2] 1996—2006 թթ.մարզական արդյունքները the-sports.org-ում