Էրիկ Առուշանյան
| Էրիկ Առուշանյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 20, 1999 (27 տարեկան) |
| Ծննդավայր | Ուկրաինա |
| Հասակ՝ | 165 սանտիմետր |
Էրիկ Բորիսի Առուշանյան (ուկրաիներեն՝ Ерік Борисович Арушанян, հունվարի 20, 1999, Ուկրաինա), ուկրաինահայ ազատոճային ըմբիշ, որը հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առուշանյանը բրոնզե մեդալ է նվաճել 2020 թվականի Եվրոպայի առաջնությունում և 2021 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն է[2][3]։ 2019 թվականին նա դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն 70 կգ քաշային կարգում, իսկ 2018 թվականին պատանիների աշխարհի առաջնությունում նա նվաճել է բրոնզե մեդալ[4]։
2022 թվականին Առուշանյանը հանդես է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում (65 կգ քաշային կարգ)[5]։ 2024 թվականին նա մասնակցել է Բաքվում կայացած ըմբշամարտի Եվրոպայի օլիմպիական որակավորման մրցաշարին՝ հույս ունենալով նվաճել Փարիզի (Ֆրանսիա) 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր[6]։ Առուշանյանը պայքարից դուրս է մնացել երկրորդ գոտեմարտում և չի արժանացել Օլիմպիական խաղերի ուղեգրին[6]։ Նա մասնակցել է նաև 2024 թվականի ըմբշամարտի համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարին, որն անցկացվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, սակայն կրկին չի նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր[7]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Մրցաշար | Վայր | Տեղ | Իրադարձություն |
|---|---|---|---|---|
| 2018 | Պատանիների աշխարհի առաջնություն | Տրնավա, Սլովակիա | 3-րդ | Ազատ ոճ 65 կգ |
| 2019 | Պատանիների աշխարհի առաջնություն | Տալլին, Էստոնիա | 1-ին | Ազատ ոճ 70 կգ |
| 2020 | Եվրոպայի առաջնություն | Հռոմ, Իտալիա | 3-րդ | Ազատ ոճ 65 կգ |
| 2021 | Մ23 Եվրոպայի առաջնություն | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա | 1-ին | Ազատ ոճ 65 կգ |
| 2023 | Եվրոպայի առաջնություն | Զագրեբ, Խորվաթիա | 3-րդ | Ազատ ոճ 65 կգ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Freestyle wrestling - Erik Arushanian (Ukraine)». www.the-sports.org. Վերցված է 2021-06-06-ին.
- ↑ Shepherd, Neil (2020 թ․ փետրվարի 15). «Triple gold for Russia on penultimate day of European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ Andrew. «Turkish Wrestling Great Kazim Ayvaz Passes Away». United World Wrestling (English). Վերցված է 2021-06-06-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2019: Sports: Ukraine's athletes and the diaspora's, too». The Ukrainian Weekly. 2020 թ․ փետրվարի 7. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
- 1 2 «2024 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «2024 World Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Erik Arushanian at the International Wrestling Database
|