Էրիկ-Յան Ցյուրխեր
| Էրիկ-Յան Ցյուրխեր հոլ.՝ Erik-Jan Zürcher | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 15, 1953 (73 տարեկան) |
| Ծննդավայր | Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | անգլերեն |
| Կրթություն | Լեյդենի համալսարան և Het Rijnlands Lyceum Oegstgeest? |
| Մասնագիտություն | պատմաբան, համալսարանի դասախոս և թուրքագետ |
| Աշխատատու | Լեյդենի համալսարան |
| Ծնողներ | հայր՝ Erik Zürcher? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Էրիկ-Յան Ցյուրխեր (հոլ.՝ Erik-Jan Zürcher, մարտի 15, 1953, Լեյդեն, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ) հոլանդացի թուրքագետ: 1997 թվականից դասավանդել է թուրքագիտություն Լեյդենի համալսարանում։ 2008-2012 թվականներին եղել է Սոցիալական պատմության միջազգային ինստիտուտի տնօրեն։ Նրա «Թուրքիա. ժամանակակից պատմություն» աշխատությունը համարվում է չափանիշ[2]։ Ցյուրխերը հայտնի է ժամանակակից Թուրքիայի իրավիճակի վերաբերյալ իր հաճախակի մեկնաբանություններով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցյուրիխը ծնվել է 1953 թվականի մարտի 15-ին Լեյդենում։ Սինոլոգ Էրիկ Ցյուրխերի (1928-2008 թվականներ)[3][4] միակ զավակն է։ 1974 թվականին Էրիկ-Յան Ցյուրխերը ստացել է թյուրքագիտության բակալավրի աստիճան Լեյդենի համալսարանից։ Երեք տարի անց Ցյուրխերը ստացել է մագիստրոսի աստիճան։ 1984 թվականին Էրիկ-Յան Ցյուրխերը ստացել է դոկտորի աստիճան Լեյդենի համալսարանից[5]։
1977-1989 թվականներին Ցյուրխերը դասավանդել է թուրքերեն և պարսկերեն Նեյմեգենի համալսարանում։ Այնուհետև այնտեղ դասավանդել է ժամանակակից պատմություն։ 1990-1999 թվականներին աշխատել է Սոցիալական պատմության միջազգային ինստիտուտում։ 1993-1997 թվականներին Ցյուրխերը դասավանդել է Մերձավոր Արևելքի սոցիալական պատմություն Ամստերդամի համալսարանում։ Այնուհետև Լեյդենի համալսարանում զբաղեցրել է թուրքագիտության դասախոսի պաշտոնը[6]։
2008 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի նոյեմբեր Ցյուրխերը զբաղեցրել է Սոցիալական պատմության միջազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնը[7]:
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականին Ցյուրխերը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից պարգևատրվել է «Հատուկ վաստակի մեդալով»[8]: Մրցանակը հանձնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը: 2016 թվականի մայիսին Ցյուրխերը վերադարձրել է մրցանակը՝ որպես պատճառ նշելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից «իշխանության բռնապետական չարաշահումը»[9]:
2008 թվականին Ցյուրխերն ընտրվել է Նիդեռլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ[10]:
Հայացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցյուրխերի խոսքով՝ թուրքական կառավարությունում կա Օսմանյան կայսրության ժամանակների նկատմամբ կարոտախտի միտում։ Ցյուրխերի խոսքով՝ երբ Ռեջեփ Էրդողանը պատկերացնում է ապագա ուժեղ Թուրքիայի, նա զուգահեռ է անցկացնում Օսմանյան կայսրության հետ[11]։
Ցյուրխերը եղել է Թուրքիայի՝ Եվրամիությանը անդամակցության կողմնակից, սակայն 2012 թվականին հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցության հեռանկարը քաղաքականապես կորել է թե՛ Թուրքիայի, թե՛ ԵՄ-ի կողմից[12]: 2016 թվականին Ցյուրխերը նաև հայտարարել է, որ նախկինում սպասվող մոտեցումը ժողովրդավարական չափանիշներին և օրենքի գերակայության վրա հիմնված պետության հաստատմանը Թուրքիայում տեղի չի ունեցել, և, հետևաբար, Թուրքիան չի կարող դառնալ ԵՄ անդամ[13]։
Մեկնաբանելով 2016 թվականի Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը՝ Ցյուրխերը նշել է, որ շատ քիչ հավանական է, որ հեղաշրջման հետևում կանգնած լինի Գյուլենի շարժումը։ Նա նաև հավելել է, որ Էրդողանը օգտվել է իրավիճակից՝ հակառակորդներից ազատվելու համար՝ որպես օրինակ բերելով հեղաշրջման փորձից հետո մոտ երեք հազար դատավորների ձերբակալման հրամանները[14]:
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Unionist Factor. The Role of the Committee of Union and Progress in the Turkish National Movement (1905—1926), Leiden: Brill, 1984
- Political Opposition in the Early Turkish Republic. The Progressive Republican Party (1924—1925), Leiden: Brill, 1991
- Turkey: a Modern History, London: I.B. Tauris, 1993
- The Young Turk Legacy and Nation Building, London: I.B. Tauris, 2010
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2018-67490.html
- ↑ Floris van Straaten. «Waarom Turkije de Koerden aanvalt». NRC Handelsblad. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ Esther Hageman (2008 թ․ փետրվարի 27). «Erik Zürcher 1928-2008». Trouw. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ Pieternel Gruppen (2015 թ․ հունվարի 27). «Flirten met de Ottomanen». Trouw. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Erik-jan Zurcher». Leiden University. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Erik-jan Zurcher». Leiden University. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Erik-Jan Zürcher Resigns as IISH Director». International Institute of Social History. 2012 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ «Dışişleri Bakanlığı Üstün Hizmet Ödülü ile Devlet Nişan ve Madalyaları» (թուրքերեն). Ministry of Foreign Affairs of Turkey. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Hoogleraar geeft Turkse onderscheiding terug vanwege 'dictatoriaal wanbeleid'». NRC Handelsblad. 2016 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Erik-Jan Zürcher». Royal Netherlands Academy of Arts and Sciences. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Pieternel Gruppen (2015 թ․ հունվարի 27). «Flirten met de Ottomanen». Trouw. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ Maurits van den Boogert; Jan Jonker Roelants De Nederlands-Turkse betrekkingen: Portretten van een vierhonderdjarige geschiedenis. — Uitgeverij Verloren, 2012. — С. 96. — ISBN 978-90-8704-292-9
- ↑ «Hier heb je mijn Turkse medaille terug, Erdogan». NRC Handelsblad. 2016 թ․ մայիսի 10. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն) - ↑ «Gülen-beweging achter Turkse coup? 'Zeer onwaarschijnlijk'». Nederlandse Omroep Stichting. 2016-07-16. Արխիվացված օրիգինալից 2016-10-19-ին. Վերցված է 2016-07-23-ին.
{{cite web}}: Italic or bold markup not allowed in:|publisher=(օգնություն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ-Յան Ցյուրխեր» հոդվածին։ |
| ||||||||||||