Էրիկս Էշենվալդս
Էրիկս Էշենվալդս | |
---|---|
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Ēriks Ešenvalds |
Ծնվել է | հունվարի 26, 1977 (45 տարեկան) Պրիեկուլե, Liepāja District, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | eriksesenvalds.com |
Էրիկս Էշենվալդս (լատիշ․՝ Ēriks Ešenvalds, հունվարի 26, 1977, Պրիեկուլե, Liepāja District, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից լատիշ կոմպոզիտոր[1][2], Լատվիայի երաժշտական ակադեմիայի դասախոս։ Լատվիայի Երաժշտական մեծ մրցանակի եռակի դափնեկիր[3], երեք աստղի շքանշանի սպա։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրիկս Էշենվալդսը ծնվել է Պրիեկուլում։ 1995-1997 թվականներին սովորել է Լատվիայի բապտիստական հոգևոր ճեմարանում, 2004 թվականին ավարտել է Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիան (կոմպոզիցիայի մագիստրոս, ղեկավար՝ Սելգա Մենցե)։ Նա վարպետության դասեր է ունեցել կոմպոզիտորներ Մայքլ Ֆիննիսիի, Կլաուս Հուբերի, Ֆիլիպ Մանուրիի և Ջոնաթան Հարվիի մոտ։ 2002-2011 թվականներին մասնակցել է «Լատվիա» երգչախմբին[1][2], 2011-2013 թվականներին նա Քեմբրիջի համալսարանի Տրինիտի քոլեջի ստեղծագործական արվեստների արտոնյալ ուսանող էր[4]։ Լատվիայի Երաժշտական մեծ մրցանակի եռակի դափնեկիր[3], Կոմպոզիտորների միջազգային տրիբունայի մրցանակի դափնեկիր «Լեգենդ բանտարկված կնոջ մասին» ստեղծագործության համար[5]։ 2014 թվականին Համաշխարհային երգչախմբի խաղերի օրհներգի հեղինակն է Ռիգայում, որն այդ տարի ճանաչվել էր Եվրոպական մշակույթի մայրաքաղաք[6]։
Ներկայումս Լատվիայի երաժշտական ակադեմիայում կոմպոզիցիա է դասավանդում։ Ամուսնացած է, ունի չորս երեխա[7]։
Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էշենվալդսի ձայնագրությունները թողարկվում են Hyperion Records, Decca Classics, Deutsche Grammophon, Delphian Records, Pentatone և Ondine ստուդիաների կողմից[1]։ Հետևյալ ձայնագրությունները նվիրված են բացառապես նրա աշխատանքներին.
- «Սուրբ Ղուկասի սերը, սուրբ աշխատություններ» (St Luke Passion Sacred Works) — Լատվիայի ռադիոյի երգչախումբ, Ռիգայի և Սիգվարդս Կլյավի սիմֆոնիկ նվագախումբ (Ondine, 2016)
- «Հյուսիսային լույսեր և այլ երգչախմբային աշխատություններ» (Northern Lights & other choral works) — Քեմբրիջի Տրինիտի քոլեջի երգչախումբ և Ստիվեն Լեյտոն (Hyperion Records, 2015)
- «Երկնքի հիմքում» (At the Foot of the Sky) — «Լատվիա» պետական երգչախումբ և Մարիս Սիրմաիս (2013)
- «Կիրք և Հարություն և այլ երգչախմբային աշխատություններ» (Passion & Resurrection & other choral works) — Britten Sinfonia, Polyphony երգչախումբ և Ստիվեն Լեյտոն (Hyperion Records, 2011)
- «O Salutaris» — կամերային երաժշտական երգչախումբ և Մարիս Սիրմաիս (2011)
«Հյուսիսային լույսեր և այլ երգչախմբային աշխատությունները» (Northern Lights & other choral works) մտել է Gramophone Classical Music Awards-ի 2015 թվականի անվանակարգի կարճ ցուցակի մեջ[8], մրցանակ է ստացել 2015 թվականի Gramophone անգլիական ամսագրի քննադատների կողմից[9] և մտել է 2015 թվականի լավագույն ալբոմների ցանկի մեջ Ici Radio-Canada Première վարկածով[10]։ At the Foot of the Sky (2013) և O Salutaris (2011) ալբոմները ճանաչվել են համապատասխան տարիների Լատվիայի լավագույն դասական ալբոմներ[11][12]։ 2016 թվականին Պորտլենդ նահանգի համալսարանի կամերային երգչախումբը վերաձայնագրել է ալբոմները Էշենվալդսի երաժշտությամբ[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Ēriks Ešenvalds»։ Edition Peters Artist Management։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-25-ին։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ 2,0 2,1 «Ešenvalds, Ēriks (1977)»։ Musica Baltica։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ 3,0 3,1 «LMB laureāti»։ Lielā mūzikas balva (լատվիերեն)։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ «Latvian Composer Eriks Esenvalds appointed Fellow Commoner in Creative Arts»։ Trinity College Cambridge։ University of Cambridge։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-06-ին։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ «2006 IRC (53rd session)»։ International Rostrum of Composers։ International Music Council։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ «Ē.Ešenvalds has composed an official song»։ Riga European Capital of Culture 2014։ հուլիսի 4, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-21-ին։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ Концерты с музыкой Эшенвалдса в Москве(ռուս.)
- ↑ «Gramophone Awards Shortlist 2015 digital magazine»։ Gramophone Magazine։ օգոստոսի 1, 2015։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ Coghlan Alexandra (December 2015)։ «Northern Lights»։ Gramophone Magazine (Vol. 93, No. 1130): 19
- ↑ «Les 12 meilleurs albums de 2015» (French)։ ICI Radio-Canada։ դեկտեմբերի 23, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-18-ին։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ «Gada Balva 2013 rezultāti»։ Mūzikas ierakstu gada balva Zelta Mikrofons (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-21-ին։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ «Gada Balva 2011 rezultāti»։ Mūzikas ierakstu gada balva Zelta Mikrofons (լատվիերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-23-ին։ Վերցված է հունիսի 4, 2015
- ↑ Scott Aaron (մայիսի 19, 2016)։ «OPB: PSU Chamber Choir Meets Eriks Esenvalds' Haunting Music»։ Portland State University։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-18-ին։ Վերցված է հունիսի 4, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- վեբկայք
- Edition Peters Artist Management Archived 2017-08-29 at the Wayback Machine.(անգլ.)
- Musica Baltic(անգլ.)
- Edition Peters(անգլ.)
- Պրոֆիլ Hyperion Records-ի կայքում(անգլ.)
- Պրոֆիլ լատվիական երաժշտության տեղեկատվական կենտրոնում Archived 2019-04-18 at the Wayback Machine.(անգլ.)
|
|