Էրիկա Ֆազանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկա Ֆազանա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝իտալ.՝ Erica Fasana
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 17, 1996(1996-02-17) (28 տարեկան)
Ծննդավայր՝Կոմո, Լոմբարդիա, Իտալիա
152 սմ
Քաշ՝50 կգ

Էրիկա Ֆազանա (իտալ.՝ Erica Fasana, փետրվարի 17, 1996(1996-02-17), Կոմո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի մարմնամարզիկ, 2012 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի առաջնությունում Էրիկան նորամուտը կատարել է 2009 թվականին Բրեշինի թիմի կազմում՝ թիմային առաջնությունում հավաքելով 124.600 միավոր[1]։ Նույն առաջնությունում հենացատկից հավաքել է 13.900 միավոր, իսկ գերանի վրա կատարվող վարժությունից՝ 14.550 միավոր[2]։ Նորամուտ է կատարել նաև Տրոֆեյ Ջեսոլոյի թիմային առաջնությունում՝ 163.650 միավորով իր հավաքականին հաղթանակ բերելով։ Բազմամարտում նա հավաքել է 54.600 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը և առաջ թողնելով համերկրացի Կառլոտա Ֆեռլիտոյին[3]։

Մեծահասակների կատեգորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Էրիկան իր նորամուտն է կատարել Տրոֆեյ Ջեսոլոյի մեծահասակների կատեգորիայում՝ 56.050 միավոր արդյունքով բազմամարտում զբաղեցնելով երրորդ տեղը[4]։ Ապրիլի վերջին Բիրմինգհեմի Եվրոպայի առաջնությունում մասնակցել է և՛ բազմամարտին (5-րդ տեղ, 54.325 միավոր արդյունք) և թիմային մրցույթներին (3-րդ տեղ, 52.925 միավոր արդյունք)։ Նա նաև մասնակցել է հենացատկի, անհավասար զուգափայտերի և ազատ վարժությունների անհատական մրցումներին, բայց դրանցից նշանակալի հաջողություններ չի ունեցել[5]։

2011 թվականին Ֆազանան Թուրքիայի Տրաբզոն քաղաքում մասնակցել է Երիտասարդական օլիմպիական փառատոնին՝ Իտալիայի հավաքականի կազմում նվաճելով ոսկե մեդալներ[6][7], արծաթե մեդալներ բազմամարտում (55.450 միավոր արդյունք)[8] և ազատ վարժություններում[9], ինչպես նաև բրոնզե մեդալներ զուգափայտերի վրա կատարվող վարժություններում[10] և հենացատկում[11]։

Օլիմպիական տարի[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Ֆազանան 56.016 ընդհանուր արդյունքով թիմային մրցումներում անցել է Օլիմպիական խաղերի որակավորումը, սակայն ձախողվել է հենացատկում։ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու շրջանակներում նա մասնակցել է Բելգիայում կայացած Եվրոպայի առաջնությանը, որտեղ նրա թիմը 56.799 միավոր արդյունքով արժանացել է բրոնզե մեդալների։ Էրիկան ասել է, որ թիմում բոլոր մարմնամարզիկներն աջակցում էին միմյանց և պատրաստ էին ցուցադրելու իրենց լավագույն որակները, ինչն էլ օգնել է նվաճելու մեդալներ[12]։ Օլիմպիադայում Էրիկան չի կարողացել նվաճել որևէ մեդալ, բազմամարտում 53.965 միավորով զբաղեցրել է միայն 30-րդ տեղը, իսկ թիմային մրցումներում՝ 7-րդ տեղը[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. La Brixia già in fuga (իտալ.)
  2. La Brixia punta alla stella (իտալ.)
  3. Suona sempre l'inno di Mameli! (իտալ.)
  4. Turner, Amanda (2010 թ․ մարտի 27). «Raisman, Grishina Score Victories in Jesolo». Jesolo, Italy: International Gymnast Magazine Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  5. «28th European Artistic Gymnastics Championships Results Book» (PDF). Birmingham, United Kingdom: European Union of Gymnastics. 2010 թ․ մայիսի 2. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  6. «Trabzon 2011 Women's Gymnastics Team Results» (PDF). Trabzon, Turkey. 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  7. «Trabzon 2011 Women's Gymnastics Team Compitition Individual Results» (PDF). Trabzon, Turkey. 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  8. «Trabzon 2011 Women's Gymnastics All Around Final Results» (PDF). Trabzon, Turkey. 2011 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  9. «Trabzon 2011 Women's Gymnastics Floor Final Results» (PDF). Trabzon, Turkey. 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «Trabzon 2011 Women's Gymnastics Uneven Bars Final Results» (PDF). Trabzon, Turkey. 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  11. «Trabzon 2011 Women's Gymnastics Vault Final Results» (PDF). Trabzon, Turkey. 2011 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  12. Crumlish, John (2012 թ․ հունիսի 5). «Italy's Fasana Faces Olympic Challenge With Confidence». International Gymnast Magazine Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
  13. «London 2012 Gymnastics Artistic Results Book» (PDF). London, United Kingdom: Fédération Internationale de Gymnastique. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]