Jump to content

Էրիկա Սալումյաե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկա Սալումյաե
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անունէստ․՝ Erika Salumäe
Մասնագիտացումհեծանվորդ, քաղաքական գործիչ, sportsperson և elite athlete
Երկիր Էստոնիա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվհունիսի 11, 1962(1962-06-11)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՊյառնու[1]
Հասակ՝165 սանտիմետր[1]

Էրիկա Սալումյաե (էստոներեն՝ Erika Salumäe. հունիսի 11, 1962(1962-06-11)[1], Պյառնու[1]), էստոնացի հեծանվորդուհի-մարզիկ, ով Էստոնիայի՝ 1991 թվականին տեղի ունեցած անկախացումից հետո նվաճել է առաջին օլիմպիական ոսկե մեդալը այդ երկրի համար:

Ծնվել է էստոնական Պյառնու քաղաքում: Հաճախել է Տալլինի «Կալև» կամավոր մարզական ընկերության հեծանվային սպորտի խմբակի պարապմունքներին: 1983 թվականին մասնակցելով ամառային ունիվերսիադային՝ մեկական ոսկե մեդալ է նվաճել աղջիկների սպրինտ մրցաձևում ու 500 մետր հեծանվավազքում և մեկ արծաթե մեդալ՝ հաշվարկային հեծանվավազքում[2]: Սալումյաեն իր առաջին օլիմպիական ոսկին նվաճել է՝ 1988 թվականին Խորհրդային Միության հավաքականի կազմում մասնակցելով Սեուլում կայացած ամառային օլիմպիական խաղերին: 1992 թվականին Բարսելոնայում անցկացված օլիմպիական խաղերում նա կրկնել է մարզական այդ հաջողությունը՝ արդեն հանդես գալով որպես անկախացած Էստոնիայի հավաքականի անդամ[3]:

1984-ից մինչև 1989 թվականները կայացած աշխարհի առաջնություններում Էրիկան նվաճել է 2 ոսկե (1987 և 1989 թթ.), 2 արծաթե (1984 և 1986 թթ.), 1 բրոնզե մեդալ (1995 թ.)[4]: 1982-1989 թվականներին սահմանել է համաշխարհային 15 ռեկորդ: 1983, 1984, 1987–1990, 1992, 1995 և 1996 թթ. ճանաչվել է Էստոնիայի լավագույն մարզուհի:

Մրցակցային սպորտին հրաժեշտ տալուց հետո՝ 2004 թվականից ղեկավարել է դպրոցական սպորտի էստոնական միությունը: Երկու անգամ ընտրվել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի պատգամավոր (1999 թվականին[5] և 2007 թվականին[6]): Պարգևատրվել է էստոնական Կարմիր խաչի շքանշանով[7]: Էստոնիայի օլիմպիական կոմիտեի պատվավոր անդամ է:

  • Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի (1988 և 1992 թթ.)[8]
  • Աշխարհի կրկնակի չեմպիոնուհի (1987 և 1989 թթ.)
  • Աշխարհի կրկնակի փոխչեմպիոնուհի (1984 և 1986 թթ.)
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1995 թ.)
  • 1983 թ. ունիվերսիադայի կրկնակի չեմպիոնուհի
  • ԽՍՀՄ 16-ակի չեմպիոնուհի
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
  • Էստոնիայի լավագույն մարզուհու 9-ակի տիտղոսակիր[9]
  • Համաշխարհային 16 ռեկորդների հեղինակ

1999 թվականին կազմակերպված գրավոր և առցանց քվեարկության արդյունքներով Էրիկա Սալումյաեն ընդգրկվել է 20-րդ դարի Էստոնիայի մեծագույն գործիչների ցանկում[10]:

Հոբբին երաժշտությունն ու ընթերցանությունն է[11]: Ունի մեկ դուստր: 2010 թվականից բնակվում է Իսպանիայում[12], զբաղվում է գործարարությամբ: Գրել ու հրատարակել է ինքնակենսագրական գիրք՝ «Ողջ մնալ» (էստ․՝ Jääda ellu) վերնագրով:

2024 թվականի մարտ ամսին հայտարարվեց, որ ռեժիսոր Գերման Գոլուբը գեղարվեստական ֆիլմ է նկարահանում Էրիկկա Սալումյաեի մասին[13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. ↑ «Track Cycling Universiade». sportfieber.pytalhost.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. ↑ cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/sa/erika-salumae-1.html |title=Erika Salumäe Olympic Results |access-date=10 July 2016 |url-status=dead |archive-url=https://web.archive.org/web/20160730030643/http://www.sports-reference.com/olympics/athletes/sa/erika-salumae-1.html |archive-date=30 July 2016
  4. ↑ Erika Salumäe Արխիվացված 11 Դեկտեմբեր 2014 Wayback Machine Estonian Olympic Committee. eok.ee
  5. ↑ «Varasemad valimised - Arhiiv - Vabariigi Valimiskomisjon». vvk.ee. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
  6. ↑ «Varasemad valimised - Arhiiv - Vabariigi Valimiskomisjon». vvk.ee. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.
  7. ↑ «Bearers of decorations — Erika Salumäe». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 23 (օգնություն)
  8. ↑ «Олимпийские медали». Olympteka (Русский). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. ↑ Награда присуждается с 1955 года, поэтому учитываются и награды времён Эстонской ССР
  10. ↑ Sajandi sada Eesti suurkuju / Koostanud Tiit Kändler. — Tallinn: Eesti Entsüklopeediakirjastus, 2002. — 216 lk. ISBN 998570102X.
  11. ↑ «Эрика Салумяэ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  12. ↑ «Эрика Салумяэ покидает Эстонию». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 22-ին.
  13. ↑ ERR, Kristjan Pihl | (2024 թ․ մարտի 13). «Karolin Jürise tulevasest filmirollist Erika Salumäena: see on suur füüsiline pingutus». ERR (էստոներեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ
Նախորդող՝
Իննա Ռոզե
Էստոնիայի «Տարվա մարզուհի»
1983 – 1984
Հաջորդող՝
Կայյա Պարվե-Հելինուրմ
Նախորդող՝
Կայյա Պարվե-Հելինուրմ
Էստոնիայի «Տարվա մարզուհի»
1987 – 1990
Հաջորդող՝
Քրիստինա Նուրկ
Նախորդող՝
Քրիստինա Նուրկ
Էստոնիայի «Տարվա մարզուհի»
1992
Հաջորդող՝
Օքսանա Երմակովա
Նախորդող՝
Մարգրիտ Տոոման
Էստոնիայի «Տարվա մարզուհի»
1995 – 1996
Հաջորդող՝
Քրիստինա Շմիգուն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Սալումյաե» հոդվածին։