Էրիխ ֆոն դեմ Բախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիխ ֆոն դեմ Բախ
գերմ.՝ Erich von dem Bach-Zelewski
մարտի 1, 1899(1899-03-01)[1][2] - մարտի 8, 1972(1972-03-08)[2] (73 տարեկան)
ԾննդավայրԼեմբորկ կամ Գերմանիա[3]
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
ԳերեզմանՌոթ (Նյուրնբերգ)
Քաղաքացիություն Գերմանիա
ԶորատեսակՍՍ զորքեր
ԿոչումObergruppenführer? և գեներալ[3]
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ[5]
Պարգևներ
Երկաթ խաչի Ասպետի խաչ Գերմանական ոսկե խաչ և ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան

Էրիխ ֆոն դեմ Բախ (գերմ.՝ Erich Julius Eberhard von dem Bach, մարտի 1, 1899(1899-03-01)[1][2], Լեմբորկ և Գերմանիա[3] - մարտի 8, 1972(1972-03-08)[2], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), ոստիկանության և ՍՍ-ական զորքերի գեներալ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է կաշուբցի հողատեր ֆոն Զելևսկու (von Zelewski) ընտանիքում։ 1939 թվականին վերցրել է ֆոն դեմ Բախ ազգանունը՝ պաշտոնապես հրաժարվելով Ժելևսկի (Żelewski) կաշուբյան ազգանունից։ Ֆոն դեմ Բախի քույրը՝ Վանդա Հեդվիգ Մաթիլդա ֆոն Զելևսկին (1892-1987 թվականներ), ամուսնացել է հրեա ջութակահար Օվսեյ Շվիֆի հետ և 1936 թվականին ամուսնու հետ արտագաղթել է Բրազիլիա, որտեղ էլ աշխատել է որպես բուժքույր[6][7]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականի դեկտեմբերին (15 տարեկանում) կամավոր ծառայության է անցել 176-րդ հետևակային գնդում։ 1915 թվականի օգոստոսին պարգևատրվել է 2-րդ աստիճանի երկաթե խաչով։ 1916 թվականի մարտի 1-ին ստացել է լեյտենանտի կոչում (հենց իր 17-ամյակի օրը)։ 1918 թվականի սեպտեմբերին պարգևատրվել է 1-ին աստիճանի երկաթե խաչով։ Եղել է գումարտակի հրամանատար, վիրավորվել է գազային պայթյունի ժամանակ։

Պատերազմից հետո ծառայել է սահմանապահ պահակախմբերում, ապա Ռայխսվերի 4-րդ հետևակային գնդում։ 1924 թվականի փետրվարին լեյտենանտ ֆոն Զելևսկին ազատվել է զինվորական ծառայությունից` քաղաքական գործունեություն ծավալելու պատճառով[8]։ Մինչև 1928 թվականը կատարել է տարբեր տեսակի աշխատանքներ` մինչև ծնողների ունեցվածքը ժառանգելը։

Գործունեություն ՍՍ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականի փետրվարին ֆոն Զելևսկին միացալ է նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությանը (տոմս համար 489 101), 1931 թվականի փետրվարի 15-ին՝ ՍՍ-ին (տոմս համար 9 831)։

1931 թվականի փետրվարից եղել է ՍՍ-ի 27-րդ շտանդարտի հրամանատարը (Օդերի Ֆրանկֆուրտ)։ 1931 թվականի դեկտեմբերից եղել է ՍՍ-ի շտուրմբանֆյուրեր, 1932 թվականի հուլիսից՝ Ռայխստագի պատգամավոր, ՍՍ-ի XIXX աբշնիտի հրամանատար, իսկ 1934 թվականի փետրվարի 12-ից՝ VII աբշնիտի հրամանատար։ Հետևողականորեն ղեկավարել է ՍՍ-ի «հյուսիս-արևելք» և «հարավ-արևելք» երկրամասերը։ 1932 թվականի սեպտեմբերից եղել է ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր, 1932 թվականի հոկտեմբերից՝ ՍՍ-ի օբերֆյուրեր, 1933 թվականի դեկտեմբերից՝ ՍՍ-ի բրիգադեֆյուրեր, 1934 թվականի հուլիսից՝ ՍՍ-ի գրուպենֆյուրեր։

Եղել է «Երկար դանակների գիշեր» հեղաշրջման մասնակից։

Նացիստների` իշխանության գալուց հետո ղեկավարել է ոստիկանությունը և իսկ ՍՍ-ը հարավ-արևելյան Վրոցլավ շրջանում։ 1940 թվականին ֆոն Զելևսկու ենթակայի՝ անվտանգության ոստիկանության տեսուչ Արփադ Վիգանդի նախաձեռնությամբ ստեղծվել է «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարը։ Անունը ճամբարը ստացել է մոտակայքում գտնվող քաղաքի անունից։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսից ստանձնել է Կենտրոնական Ռուսաստանի և Բելառուսի ՍՍ-ի և ոստիկանության բարձրագույն ղեկավարի պաշտոնը։ 1941 թվականի նոյեմբերից՝ ՍՍ-ի և ոստիկանության գեներալի պաշտոնը։ 1942 թվականի հոկտեմբերից ղեկավարել է բոլոր հակապարտիզանական ուժերը Արևելքում (Լեհաստանում, Բելառուսում և Ռուսաստանում)։

Ոստիկանության գեներալ ֆոն դեմ Բախը 1943 թվականին Մինսկում շքերթ է ընդունում կառավարության շենքի դիմաց

1943 թվականի ամռանը գերմանական ռազմական միավորումը ժանդարմերիայի (10000 մարդ), հրետանու, 50 տանկերի և 27 օդանավի միջոցով Բախ-Զելևսկու ընդհանուր ղեկավարությամբ ձեռնամուխ է եղել Վոլինի վրա լայնածավալ հակապարտիզանական պատժիչ գործողությանը։ Այս գործողությունը կոչվում էր «Զեյդլից»[9]։ Բախ Զալևսկու հարձակումը, որն այդպես էլ չի հանգեցրել Ուկրաինայի տարածքի այդ մասի վերահսկողության վերականգնմանը, տապալվել է։

1944 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ղեկավարել է «ֆոն դեմ Բախ» կորպուսային մարտական խումբը, որը ճնշել է լեհերի ապստամբությունը Վարշավայում։ Ապստամբության և դրան հաջորդած բռնաճնշումների ընթացքում սպանվել է շուրջ 200 հազար մարդ։ 1944 թվականի սեպտեմբերի 30-ին պարգևատրվել է ասպետական խաչով։ Ֆոն դեմ Բախի կարգադրությամբ 1944 թվականի օգոստոսի վերջին գնդակահարվել է ՍՍ-ին առընթեր գրենադերի 29-րդ դիվիզիայի հրամանատար բրիգադեֆյուրեր Կամինսկին, ինչպես նաև` նույն դիվիզիայի շտաբի պետ օբերշտուրմբաննֆյուրեր Շավյակինը (Կարմիր բանակի նախկին կապիտան), դիվիզիայի բժշկական ծառայության պետ դոկտոր Զաբորան և վարորդը։ Հայտարարվել է, որ նրանք սպանվել են լեհ պարտիզանների կողմից։

1944 թվականի նոյեմբերից մինչև 1945 թվականի փետրվարի սկիզբը եղել է ՍՍ-ի 14-րդ բանակային կորպուսի հրամանատարը, ապա ՍՍ-ի 10-րդ բանակային կորպուսի հրամանատարը, 1945 թվականի փետրվարից ստանձնել է «Օդեր» կորպուսի հրամանատարի պաշտոնը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի ապրիլի վերջից բանտարկվել է։ 1946 թվականին Նյուրնբերգյան դատավարության ժամանակ գլխավոր ռազմական հանցագործների դեմ մեղադրանքի գլխավոր վկան է եղել։ Իր ցուցմունքներում շատ կարևոր տեղեկություններ է տվել, որոնք մերկացրել են նացիստական աշխարհայացքը, միլիոնավոր անպաշտպան մարդկանց սպանության ծրագրերը։ Նա պնդում էր, որ ԽՍՀՄ օկուպացված տարածքում հակապարտիզանական գործողություններ են իրականացվել հիմնականում Վերմախտի զորքերի կողմից, քանի որ ՆԳ և ոստիկանության ստորաբաժանումները փոքրաթիվ էին։ Այդ ելույթներից հետո ամբաստանյալները նրան դավաճան են հայտարարել։ Հերման Գյորինգը բղավել է նրա վրա հենց ամբաստանյալների նստարանից. «Զզվելի՛ գարշահոտություն։ Նա այս սատանայական ընկերության առավել անիծված մարդասպաններից է։ Կեղտո՛տ, զզվելի շուն»[10]։

Չնայած դրան՝ ֆոն դեմ Բախը հայտարարել է, որ հենց ինքն է Հերինգին թույնով սրվակ տվել, քանի որ նա չի ցանկացել, որ Գյորինգը մահանա կախաղանի վրա[11][12]։

1951 թվականի մարտին ապանացիստականացման գլխավոր դատարանը (Մյունխեն) նրան դատապարտել է 10 տարվա հարկադիր աշխատանքի։ Սակայն նա այս աշխատանքը կատարել է միայն 5 տարի։ Ֆոն դեմ Բախը Նյուրնբերգում գիշերային պահակ է աշխատել[11][12]։

1958 թվականի դեկտեմբերին նա կրկին կալանավորվել է Գերմանիայի իշխանությունների կողմից և 1961 թվականին դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման, բայց ոչ Խորհրդային Միության օկուպացված տարածքում ռազմական հանցագործությունների համար, այլ` Քենիգսբերգում 1934 թվականին «երկար դանակների գիշերը» մեկ էսեսական սպանության համար[12][13]։ 1962 թվականին ցմահ դատապարտվել է նաև 1933 թվականին 6 կոմունիստների սպանության համար։ Ֆոն դեմ Բախը մահացել է Մյունխենի բանտային հիվանդանոցում, 1972 թվականի մարտի 8-ին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Бартошевский, Владислав Prawda o von dem Bachu (Truth on von dem Bach). — Poznań: Wydawnictwo Zachodnie, 1961. — С. 103.
  • Marek Dzięcielski Pomorskie sylwetki (Pomeranian Biographies). — Toruń: Wydawnictwo Adam Marszałek, 2002. — С. 221—233. — ISBN 8373224912
  • Tomasz Żuroch-Piechowski Eryk z Bogdańca, niewinny w Norymberdze(լեհ.) // Tygodnik Powszechny. — Т. 39/2006. — № 2006—09—24.
  • Patzwall, Klaus D., Scherzer, Veit. Das Deutsche Kreuz 1941—1945 Geschichte und Inhaber Band II. Norderstedt, Germany: Verlag Klaus D. Patzwall, 2001. ISBN 3-931533-45-X.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119391996 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Nuremberg Trials Project — 2016.
  6. Sophie Fetthauer. Owsey Schwiff // Lexikon verfolgter Musiker und Musikerinnen der NS-Zeit(գերմ.)
  7. Tomasz Żuroch-Piechowski. «Eryk z Bogdańca, niewinny w Norymberdze (Innocent man at the Nuremberg Trials)». Tygodnik Powszechny|Tygodnik Powszechny (in Polish). 39/2006 (2006-09-24). Retrieved June 13, 2015.
  8. ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА -[ Исследования ]- Хёне Х. Чёрный орден СС
  9. BAB, R 20/45b, Bl. 81.
  10. Рагинский М. Ю. Нюрнберг. Перед судом истории. М.: Политиздат, 1985, с. 77
  11. 11,0 11,1 DER SPIEGEL 2/1959 — Die Toten stehen auf
  12. 12,0 12,1 12,2 Noch heute — des Teufels General | DIE ZEIT | DIE ZEIT Archiv | Ausgabe 08/1961
  13. DER SPIEGEL 7/1961 — Hitlers Kommißkopp

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ ֆոն դեմ Բախ» հոդվածին։