Էրզրումի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրզրում նահանգից)
Էրզրումի մարզ
թուրքերեն՝ Erzurum ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էԷրզրումի ենթաշրջան
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էԱրևելյան Անատոլիա տարածաշրջան
ՎարչկենտրոնԿարին (Էրզրում)
Հիմնական լեզուՔրդերեն, թուրքերեն
Բնակչություն (2000)937 389
Տարածք24 741
ISO 3166-2 կոդTR-25
Հեռախոսային կոդ442
Փոստային ինդեքսներ25000–25999
Ավտոմոբիլային կոդ25
erzurum.gov.tr

Էրզրումի մարզ (թուրքերեն՝ Erzurum ili), Թուրքիայի նահանգներից մեկն է։ Նախքան Հայոց Ցեղասպանության շրջանը ունեցել է հոծ հայ բնակչություն։ Նահանգի մայրաքաղաքն Էրզրում քաղաքն է։

Էրզրումն իր շրջակայքով հայտնի լեռնադահուկային հանգստի գոտի է։ Շրջապատող սարերը տարվա մեծ մասը ծածկված են ձնով, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում տուրիզմի համար։ Էրզրումը հայտնի է իր ջրով, շատ մոտ է Եփրատ գետին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզրումի հիմնադրումը վերագրում են Ք.Ա. 2-րդ հազարամյակի 2-րդ կեսին ապրած հայոց թագավոր Կարաննիին, որից էլ առաջացել է քաղաքի հայկական Կարին անունը։ Այն եղել է խոշոր արհեստավորական, գիտամշակութային կենտրոն, որտեղ ապրել ու արարել են հայերը։ Կարինը բոլոր ժամանակներում եղել է հայաշատ քաղաք։ Մինչև 4-րդ դարը Երվանդունիների, Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում եղել է հայկական պետության կազմում, Կարինի գավառի կենտրոն։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանմամբ անցել է Հռոմեական կայսրությանը և Կարինը կոչվեց Թեոդորոս կայսեր անունով Թեոդուպոլիս։ 5-րդ դարից Կարինը կռվախնձոր դարձավ պարսիկների և բյուզանդացիների միջև։ 885 թվականին, Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո, Կարինը նույնպես մտավ հայկական պետության կազմի մեջ։

1049-ին սելջուկները գրավեցին և կործանեցին Հայաստանի Արծն քաղաքը, որի հայ բնակիչները գաղթեցին Կարին և այն կոչեցին Արծն։ Քանի որ այն բյուզանդական տիրույթներում էր, նախկինից տարբերելու համար սկսեցին ասել Արզնար-Ռում, որ հետագայում ձևափոխվելով դարձավ Էրզրում։ Սելջուկ-թուրքերին կարճ ժամանակով այստեղից վռնդեցին Զաքարյանները, իսկ 1242 թ քաղաքը անցավ մոնղոլ-թաթարների իշխանության տակ։ 19-20րդ դարերում ռուսները երեք անգամ գրավել են Կարինը և նորից վերադարձրել Օսմանյան կայսրությանը։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով, ռուսները, Արևմտյան Հայաստանի տասնյակ քաղաքների և հարյուրավոր գյուղերի հետ Կարինը վերադարձրեցին Օսմանցիներին։ Բնակչությունը կաթողիկոսարանի հետ գաղթեց և բնակություն հաստատեց Ախալքալաքում, Ախալցխայում, Լոռիում և այլուր։

Էրզրումի հիմնական քաղաքներն են․

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]