Շուղրի Կարմիր վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էրեֆեի կամուրջից)

Շուղրի Կարմիր վանք, Սև Լեռան (Կիլիկիայի) վանքերից մեկը, կոչվել է Շուղր ավանի անվամբ։ Մոտակայքում՝ Շուղր գետի վրա, գտնվում է Էրեֆեի կամուրջը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր վանքում 1113 թվականին գումարվել է կրոնական ժողով, որը մերժել է Դավիթ եպիսկոպոսի կաթողիկոսությունը Աղթամարում՝ իբրև հակաթոռ Կիլիկիայում Գրիգոր Գ Պահլավունու Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրությունից։ Դավիթ եպիսկոպոսը չենթարկվեց ժողովի որոշումներին և Աղթամարի կաթողիկոսությունը հռչակեց ինքնուրույն աթոռ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծամնդավից Շուղրի Կարմիր վանք է տեղափոխվել Սուրբ Լուսավորչի աջը 1105-1116 թվականներին և ապա տեղափոխվել է Ծովք (1116-1149)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 365 — 992 էջ։