Էրեն Էրդեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրեն Էրդեմ
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Մասնագիտություն՝ լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 14, 1986(1986-08-14)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա[1]
Քաղաքացիություն  Թուրքիա

Էրեն Էրդեմ (թուրքերեն՝ Eren Erdem, օգոստոսի 14, 1986(1986-08-14)[1], Ֆաթիհ, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ժողովրդահանրապետական կուսակցությունից։ Հայտնի է դարձել 2015 թվականի դեկտեմբերին` հրապարակելով փաստաթղթեր Իրաքի և Լևանտի իսլամական պետության գրոհայինների հետ թուրքական կառավարության կապի մասին։ Անկարայի դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել Էրեն Էրդեմի նկատմամբ՝ պետական դավաճանության մեղադրանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի օգոստոսի 14-ին Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում։ Նախնական և միջնակարգ կրթություն է ստացել Ստամբուլում։ Գրել է ութ գիրք[2]։

2015 թվականի հունիսին ընտրվել է Ազգային մեծ ժողովի անդամ Ժողովրդահանրապետական կուսակցությունից։ Նույն տարվա նոյեմբերին վերընտրվեց։ 2018 թվականի հունիսին կայացած հաջորդ խորհրդարանական ընտրություններում չի վերընտրվել, ինչի հետևանքով կորցրել է պատգամավորական անձեռնմխելիությունը և 2018 թվականի ամռանը ձերբակալվել է «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանքով[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։ Տիրապետում է անգլերեն լեզվին[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://erenerdem.net/sayfalar-Eren-Erdem-Kimdir-
  2. «Biography». www.haberler.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  3. В Турции задержали оппозиционного депутата
  4. «Eren Erdem's official biography». erenerdem.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրեն Էրդեմ» հոդվածին։