Էրդալ Ինյոնյու
| Էրդալ Ինյոնյու | |
| Կուսակցություն՝ | Sosyaldemokrat Halk Partisi?, Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն և Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Ankara University Faculty of Science?, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Անկարայի համալսարան |
| Գիտական աստիճան՝ | փիլիսոփայության դոկտոր |
| Մասնագիտություն՝ | ֆիզիկոս, քաղաքական գործիչ, դիվանագետ, համալսարանի դասախոս և մաթեմատիկոս |
| Ծննդյան օր | հունիսի 6, 1926[1] |
| Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
| Վախճանի օր | հոկտեմբերի 31, 2007[1] (81 տարեկան) |
| Վախճանի վայր | Հյուստոն |
| Թաղված | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Իսմեթ Ինյոնյու |
| Մայր | Մևհիբե Ինյոնյու |
| Պարգևներ | |
Էրդալ Ինյոնյու (թուրքերեն՝ Erdal İnönü, հունիսի 6, 1926[1], Անկարա, Թուրքիա - հոկտեմբերի 31, 2007[1], Հյուստոն), թուրք քաղաքական, պետական և հասարակական գործիչ, Թուրքիայի սոցիալական ժողովրդավարություն կուսակցության (ՍԺԿ) առաջնորդ (1983-1985), այնուհետև Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցության (ՍԺԺԿ) առաջնորդ (1986-1993), փոխվարչապետ 1991-1993 թվականներին, արտաքին գործերի նախարար 1995 թվականի մարտից մինչև հոկտեմբեր։
Անկարայի պոլիտեխնիկական համալսարանում և Ստամբուլի համալսարանում ֆիզիկոս-տեսաբան, մանկավարժ, ֆիզիկայի պրոֆեսոր։ Փիլիսոփայության դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյույի որդին (1938-1950), Աթաթուրքի իրավահաջորդն է։ Մինչև 1947 թվականը Անկարայի համալսարանում ֆիզիկա է սովորել։ 1951 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Յուջին Վիգների հետ համատեղ զբաղվել է խմբակային կրճատումների ուսումնասիրություններով (Լի խումբ)։
Վերադառնալով Թուրքիա՝ աշխատել է Անկարայի համալսարանում որպես պրոֆեսորի օգնական։ 1964-1974 թվականներին եղել է ֆիզիկայի պրոֆեսոր և տեսական ֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը մերձավորարևելյան տեխնիկական համալսարանում (1960-1966 թվականներին)։ Նախաձեռնել է նեյտրոնների շարժումների և փոխազդեցությունների հետազոտությունը նյութերի հետ։ 1969-1971 թվականներին եղել է համալսարանի արվեստների և գիտությունների ֆակուլտետի դեկան։ 1970-1971 թվականներին Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի ռեկտոր։ 1974 թվականին դասախոսել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում։ Բացի ֆիզիկայի բնագավառում հետազոտություններից, հայտնի է նաև Թուրքիայի Հանրապետությունում և Օսմանյան կայսրությունում գիտության պատմության վերաբերյալ իր աշխատանքներով։
1983 թվականին հիմնադրել և եղել է սոցիալական ժողովրդավարության կուսակցության (SODEP) առաջնորդը։ 1986-1993 թվականներին.եղել է Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության (SHP) նախագահ։ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամ է։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի անդամ է։
11991-1993 թվականներին զբաղեցրել Է Թուրքիայի փոխվարչապետի պաշտոնը, 1995 թվականի մարտից մինչև հոկտեմբեր՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 1993 թվականի մայիսի 16-ից մինչև 1993 թվականի հունիսի 25-ը կատարել է Թուրքիայի վարչապետի պարտականությունները։
2004 թվականին պարգևատրվել է Վիգնանի մեդալով[2]։
Մահացել է լեյկոզից։ Թաղվել է Զինջիրլիքույու գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ The Wigner Medal
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինյոնյու Էրդալ Արխիվացված 2019-05-02 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրդալ Ինյոնյու» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 6 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Անկարա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 31 մահեր
- 2007 մահեր
- Հյուստոն քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի վարչապետներ
- Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ
- 20-րդ դարի թուրք քաղաքական գործիչներ
- Բոսֆորի համալսարանի դասախոսներ
- Թուրք պետական գործիչներ
- Թուրքիայի քաղաքական գործիչներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Թուրք ֆիզիկոսներ
- Թուրք ակադեմիկոսներ
- Իսմեթ Ինյոնյու
- Լեյկոզից մահացածներ