Էրգոտամին
| Ենթակատեգորիա | Էրգոտամիններ, Կենսածին 2,5-դիկետոպիպերազին | |
|---|---|---|
| Կիրառությունը | դեղանյութեր | |
| Տարածական իզոմերիա | էրգոտամինային միացություն | |
| Քիմիական բանաձև | C₃₃H₃₅N₅O₅ | |
| SMILES կանոնավոր բանաձև | CC1(C(=O)N2C(C(=O)N3CCCC3C2(O1)O)CC4=CC=CC=C4)NC(=O)C5CN(C6CC7=CNC8=CC=CC(=C78)C6=C5)C | |
| Իզոմերային բանաձև | C[C@@]1(C(=O)N2[C@H](C(=O)N3CCC[C@H]3[C@@]2(O1)O)CC4=CC=CC=C4)NC(=O)[C@H]5CN([C@@H]6CC7=CNC8=CC=CC(=C78)C6=C5)C | |
| Սահմանված օրական դոզա | 4 միլիգրամ, 4 միլիգրամ, 4 միլիգրամ | |
| Ակտիվ բաղադրիչ է | Էրգոմար | |
| Տաքսոնի ելանյութ | եղջերասունկ, իլիկաձև եղջերասունկ, Cenchrus echinatus, եղեգաձև եղջերասունկ, շյուղախոտ մարգագետնային, շյուղախոտ, կարմիր շյուղախոտ | |
| Բուժվել է | միգրեն | |
| Հղիության կատեգորիա | ԱՄՆ-ում հղիության X կատեգորիա | |
| Զանգված | 581,264 զանգվածի ատոմական միավոր | |
| Սուբյեկտի նշանակություն | ալֆա-ադրեներգիկ ագոնիստ, սերոտոնինային անտագոնիստ, ոչ օփիոիդային ցավազրկող, Ալֆա-1 ադրեներգիկ ընկալիչների ագոնիստներ, օքսիտոցիկ դեղամիջոցներ, անոթասեղմիչ, սերոտոնինային ընկալիչների ագոնիստ | |
| Կազմված է | ազոտ, ածխածին | |
Էրգոտամին (կլոր, երկռուցիկ, սպիտակ, թաղանթապատ դեղահատ), ալկալոիդների դեղանյութ։ Այն վաճառվում է նաև (լատիներեն՝ Ergomar) ապրանքանիշի անվան ներքո։ Վերջինս կիրառվում է միգրենի, օրթոստատիկ հիպոտենզիայի, արտերիոհիպոտոնիկ գլխացավերի կանխարգելման նպատակով[1]։ Դիհիդրոէրգոտամինի համեմատ՝ էրգոտամինը ցուցաբերում է ավելի քիչ էֆեկտիվ ալֆա-ադրեներգիկ արգելափակող ազդեցություն և ավելի արտահայտված համակարգային անոթասեղմիչ ազդեցություն[2][3]։ Այն կարող է օգտագործվել սուր կամ անընդհատ գլխացավերի, ինչպես նաև ցավազրկողների երկարատև կիրառման դադարեցումից հետո՝ հանման համախտանիշի բուժման համար[4][5][6]։ Էրգոտամինը սերոտոնինային ընկալիչների ոչ ընտրողական մոդուլյատոր կամ ագոնիստ է, որը ունի ծայրամասային ընտրողականություն և ներթափանցում է կորոնար անոթներ նվազագույն քանակությամբ[6]։
Էրգոտամինի անոթասեղմիչ ազդեցությունը ավելանում է, երբ այն միաժամանակ կիրառվում է ադրեներգիկ ագոնիստների (օրինակ՝ ադրենալին) հետ։ Այս դեղամիջոցը նախատեսված չէ միգրենի նոպաների դեպքում երկարատև օգտագործման համար: Էրգոտամին պարունակող դեղամիջոցների պարբերաբար ընդունման դեպքում բուժառուին պետք է զգուշացնել նշանակված դեղաչափերը խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին՝ էրգոտիզմի զարգացումից խուսափելու համար։ Այն իրենից ներկայացնում է ծայրամասային անոթային սպազմ (զգայունության կորուստ), պարէսթեզիա, վերջույթներում ծակծկոցի զգացողություն, ստորին վերջույթներում ցավ, ցիանոզ (հատկապես մատներում), առիթմիա, ինչպես նաև կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ (գլխապտույտ, ստուպոր, կոմա, ցնցումներ):
Էրգոտամինային միացությունների կիրառումը բժշկության մեջ սկսվել է 16-րդ դարում՝ ծննդաբերությունը խթանելու համար, սակայն դեղաչափի վերաբերյալ անորոշությունը խոչընդոտել է վերջինիս կիրառմանը: Այն նաև կիրառվել է հետծննդյան արյունահոսությունը կանխելու համար[7]։
Կիրառումը բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրգոտամինը կիրառվում է երկարատև գլխացավերի, միգրենի, օրթոստատիկ թերճնշման, ինչպես նաև ակուստիկոֆոբիայի և լուսավախության ժամանակ, որոնք կարող են զարգանալ միգրեն ունեցող հիվանդների մոտ։ Ենթամաշկային և միջմկանային ներարկումները, որպես կանոն, ավելի արդյունավետ են, դեղահաբերը, որոնց դեպքում հիվանդները նույնպես կարող են ինքնուրույն կիրառել։ Ներերակային ներարկումները համարվում են շատ ավելի արդյունավետ միգրենի նոպաների դեպքում:Էրգոտամինը հասանելի է մոմիկների և դեղահաբի տեսքով, երբեմն կոֆեինի հետ համակցված[2][3][8][9]։
Հակացուցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրգոտամինը հակացուցված է միաժամանակ կիրառել՝ CYP3A4-տեսակի հզոր ինհիբիտորների հետ, ինչպիսիք են՝ մակրոլիդային հակաբիոտիկներ։ Այն հակացուցված է լյարդի կամ երիկամային ծանր հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես նաև նյարդահոգեբանական խանգարումներ ունեցող հիվանդներին։ Հակացուցումների թվին են դասվում՝ Բյուրգերի համախտանիշ, Ռեյնոյի համախտանիշ, աթերոսկլերոզ, հղիություն, կրծքով կերակրում, սուր երիկամային կամ լյարդային անբավարարություն, սրտի իշեմիկ հիվանդություն, միոկարդիտ, աթերոսկլերոզ, թրոմբոցիտոպենիա, էրգոտամինի ածանցյալների նկատմամբ գերզգայունություն, սեպսիս և անվերահսկելի հիպերտոնիա[10]։
Այն նաև հակացուցված է, եթե հիվանդը ընդունում է մակրոլիդային հակաբիոտիկներ (օրինակ՝ էրիթրոմիցին), որոշակի ՄԻԱՎ պրոտեազի ինհիբիտորներ (օրինակ՝ ռիտոնավիր, նելֆինավիր, ինդինավիր), ազոլային հակասնկային դեղամիջոցներ (օրինակ՝ կետոկոնազոլ, իտրակոնազոլ, վորիկոնազոլ), դելավիրդին, էֆավիրենց կամ 5-HT1 ընկալիչի ագոնիստ (օրինակ՝ սումատրիպտան)[11]։
Կողմնակի ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողմնակի ազդեցությունները ի հայտ են գալիս էրգոտամինի դեղաչափերի սխալ կիրառման հետևանքով, հատկապես տարեց մարդկանց մոտ։ Վերջինիս սխալ դեղաչափերի կիրառման հետևանքով կարող են զարգանալ ծանր ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են՝ անաֆիլաքսիա և ուշացած գերզգայունության ռեակցիաներ, ներառյալ՝ դեղնախտ և դերմատիտ։ Կարող է զարգանալ նաև ծայրամասային նեյրոպաթիա և կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ։ Ներերակային ներարկման դեպքում հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից են՝ սրտխառնոց, փսխում, փորլուծություն, գլխապտույտ, ամնեզիա։ Դեղորայքային գերդոզավորման դեպքում ախտանիշների թվին են դասվում՝ որովայնային ցավ, շնչարգելություն, միասթենիա, քնկոտություն, ասթենիա, գլխապտույտ, բրադիկարդիա, ընդմիջովող կաղություն[12][13]։
Դեղագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆարմակոդինամիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրգոտամինի միգրենի դեմ ակտիվությունը պայմանավորված է նրա՝ որպես սերոտոնինային ընկալիչների (օր․՝ 5-HT1 և 5-HT2 և 5-HT1F) ագոնիստ ազդեցությմաբ[4][5][6]։ Այն նաև փոխազդում է ադրեներգիկ և դոֆամինային խմբի ընկալիչների հետ։ Էրգոտամինը՝ սերոտոնին 5-HT2B ընկալիչի ագոնիստ է, որը կապված է սրտի փականային հիվանդությունների հետ[4][6][14]։ Չնայած սերոտոնինային 5-HT2A ընկալիչի ագոնիստ լինելուն, դիհիդրոէրգոտամինը նկարագրվում է որպես ոչ հալյուցինոգեն դեղամիջոց։ Նույնը վերաբերում է նաև էրգոտամինի որոշ այլ ածանցյալներին, ինչպիսիք են՝ բրոմոկրիպտին և պերգոլիդ[15]։ Էրիթրոմիցինի, դոքսիցիկլինի, տետրացիկլինի, դոպամինի, նիտրոգլիցերինի, վազոդիլատորների, ալֆա-ադրենոպաշարիչների միաժամանակյա կիրառումը կարող է մեծացնել, իսկ ալֆա-ադրենոմիմետիկների և վազոպրեսինի ընդունումը՝ թուլացնել էրգոտամինի էֆեկտիվությունը[6][16][17]։
Էրգոտամինը հակասերոտոնինային ակտիվության շնորհիվ դրսևորում է ճնշող ազդեցություն վազոմոտոր կենտրոնի վրա[16][17]։ Այն ունի հանգստացնող ազդեցություն և նվազեցնում է տախիկարդիան հիպերսիմպաթիկոտոնիայի և հիպերթիրեոզի դեպքերում[6][18][19]։
| Ընկալիչ | Խնամակցություն (Ki/IC50 (նմ)) | Արդյունավետություն (Emax [%]) | Ազդեցություն |
|---|---|---|---|
| 5-HT1A | 0.17–0.3 | ? | ագոնիստ |
| 5-HT1B | 0.3–4.7 | ? | ագոնիստ |
| 5-HT1D | 0.3–6.0 | ? | ագոնիստ |
| 5-HT1E | 19–840 | ? | ագոնիստ |
| 5-HT1F | 170–171 | ? | ագոնիստ |
| 5-HT2A | 0.64–0.97 | ? | ագոնիստ |
| 5-HT2B | 1.3–45 | ? | մասնակի ագոնիստ |
| 5-HT2C | 1.9–9.8 | ? | մասնակի ագոնիստ |
| 5-HT3 | >10,000 | – | – |
| 5-HT4 | 65 | ? | ? |
| 5-HT5A | 14 | ? | ագոնիստ |
| 5-HT5B | 3.2–16 | ? | ? |
| 5-HT6 | 12 | ? | ? |
| 5-HT7 | 1,291 | ? | ագոնիստ |
| α1A | 15–>10,000 | – | – |
| α1B | 12–>10,000 | – | – |
| α1D | ? | ? | ? |
| α2A | 106 | ? | ? |
| α2B | 88 | ? | ? |
| α2C | >10,000 | – | – |
| β1 | >10,000 | – | – |
| β2 | >10,000 | – | – |
| D1 | >10,000 | – | – |
| D2 | 4.0–>10,000 | – | ագոնիստ |
| D3 | 3.2–>10,000 | – | – |
| D4 | 12–>10,000 | – | – |
| D5 | 170 | ? | ? |
| H1 | >10,000 | – | – |
| H2 | >10,000 | – | – |
| M1 | 862 | ? | ? |
| M2 | 911 | ? | ? |
| M3 | >10,000 | – | – |
| M4 | >10,000 | – | – |
| M5 | >10,000 | – | – |
| Նշումներ՝ աղյուսակում նշված են մարդու ընկալիչներ, բացառությամբ 5-HT5A-ի (առնետ/մուկ), 5-HT5B-ի (ծովախոզուկ)[5], հիստամինային H1 կամ H2, կաննաբինոիդ CB1, GABA, գլուտամատի կամ նիկոտինային ացետիլխոլինային ընկալիչներ, ինչպես նաև մոնոամինային փոխադրիչներ (բոլորը >10,000 նՄ)[5]։ | |||
Ֆարմակոկինետիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղահաբի բերանացի ընդունման դեպքում արդյունավետությունը փոփոխական է և հարաբերական կենսամատչելիությունը կազմում է 2%՝ ի համեմատություն ներերակային կամ միջմկանային ներարկման, որի ժամանակ այն դրսևորում է 100% կենսամատչելիություն[4]։ Էրգոտամինային դեղահատերի բերանացի կամ ուղիղ աղիքի ընդունման միջոցով, վերջինիս ցածր կենսամատչելիությունը պայմանավորված է ստամոքսաղիքային համակարգի երկարատև և լայնածավալ մարսողությամբ[4]։ Այնուամենայնիվ, էրգոտամինը դժվարությամբ է ներթափանցում արյուն-ուղեղային պատնեշով և, հետևաբար, դրսևորում է ծայրամասային ընտրողականություն[6][18][19]։ Սա պայմանավորված է նրանով, որ այն ակտիվ սուբստրատ է P-գլիկոպրոտեինի և կրծքագեղձի հակաքաղցկեղածին սպիտակուցի համար[6]։ Էրգոտամինի արտազատումը երկֆազային է, T1/2-ը սկզբնական փուլում կազմում է 2 ժամ, T1/2-ը վերջնական փուլում՝ 21 ժամ։.[6]
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսասինթեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրգոտամինը երկրորդային մետաբոլիտ է (բնական արգասիք) և գլխավոր ալկալոիդ, որը արտադրում են Claviceps purpurea տեսակի էրգոտային և Clavicipitaceae ընտանիքին պատկանող սնկերը[24]։ Այս սնկերում վերջինիս կենսասինթեզի համար անհրաժեշտ է L-տրիպտոֆան ամինաթթուն և դիմեթիլալիլ պիրոֆոսֆատ: Այս նախորդ միացությունները տրիպտոֆան-դիմեթիլալիլտրանսֆերազ ֆերմենտի սուբստրատներ են, որոնք կատալիզում են էրգոտ ալկալոիդի կենսասինթեզի առաջին փուլը, այն է՝ L-տրիպտոֆանի պրենիլացումը:
Մեթիլտրանսֆերազի և օքսիգենազ ֆերմենտների մասնակցությամբ հետագա ռեակցիաները հանգեցնում են էրգոլինի, լիզերգաթթվի առաջացմանը (ԼԹ): Լիզերգաթթուն լիզերգիլ–պեպտիդ սինթետազի՝ ոչ ռիբոսոմային պեպտիդ սինթետազի սուբստրատն է, որը կովալենտ կապով միացնում է ԼԹ-ն՝ L-ալանին, L-պրոլին և L-ֆենիլալանին ամինաթթուներին:[25]
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավական կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այն դասվում է I խմբի վերահսկվող քիմիական միացությունների շարքին[26]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Index Nominum 2000: International Drug Directory. Taylor & Francis. 2000. էջեր 397–. ISBN 978-3-88763-075-1.
- 1 2 «Cafergot- ergotamine tartrate and caffeine tablet, film coated». DailyMed. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 16-ին.
- 1 2 «Migergot- ergotamine tartrate and caffeine suppository». DailyMed. 2022 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
- 1 2 3 4 5 Ramírez Rosas MB, Labruijere S, Villalón CM, Maassen Vandenbrink A (2013 թ․ օգոստոս). «Activation of 5-hydroxytryptamine1B/1D/1F receptors as a mechanism of action of antimigraine drugs». Expert Opinion on Pharmacotherapy. 14 (12): 1599–1610. doi:10.1517/14656566.2013.806487. PMID 23815106. S2CID 22721405.
- 1 2 3 4 5 PDSP Database – UNC
- 1 2 3 4 5 6 7 8 9 Kehler J, Lindskov MS (2025 թ․ մայիս). «Are the LSD-analogs lisuride and ergotamine examples of non-hallucinogenic serotonin 5-HT2A receptor agonists?». Journal of Psychopharmacology. 39 (9): 889–895. doi:10.1177/02698811251330741. PMID 40322975.
{{cite journal}}: Check|pmid=value (օգնություն) - ↑ A. J. Giannini, A. E. Slaby. Drugs of Abuse. Oradell, New Jersey: Medical Economics Books, 1989.
- ↑ «Ergomar- ergotamine tartrate tablet, orally disintegrating». DailyMed. 2012 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2024 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «Ergomar sublingual- ergotamine tartrate tablet». DailyMed. 2022 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Giannini AJ (1986). Biological Foundations of Clinical Psychiatry. Oradell, NJ: Medical Economics Publishing Co.
- ↑ «Ergotamine: Indications, Side Effects, Warnings». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Medihaler Ergotamine». drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Zajdel P, Bednarski M, Sapa J, Nowak G (2015 թ․ ապրիլ). «Ergotamine and nicergoline - facts and myths». Pharmacological Reports. 67 (2): 360–363. doi:10.1016/j.pharep.2014.10.010. PMID 25712664. S2CID 22768662.
- 1 2 Rubio-Beltrán E, Labastida-Ramírez A, Haanes KA, van den Bogaerdt A, Bogers AJ, Zanelli E, Meeus L, Danser AH, Gralinski MR, Senese PB, Johnson KW, Kovalchin J, Villalón CM, MaassenVanDenBrink A (2019 թ․ դեկտեմբեր). «Characterization of binding, functional activity, and contractile responses of the selective 5-HT1F receptor agonist lasmiditan». British Journal of Pharmacology. 176 (24): 4681–4695. doi:10.1111/bph.14832. PMC 6965684. PMID 31418454. «TABLE 1 Summary of pIC50 (negative logarithm of the molar concentration of these compounds at which 50% of the radioligand is displaced) and pKi (negative logarithm of the molar concentration of the Ki ) values of individual antimigraine drugs at 5‐HT receptors [...] TABLE 2 Summary of pEC50 values of cAMP (5‐HT1A/B/E/F and 5‐HT7), GTPγS (5‐HT1A/B/D/E/F), and IP (5‐HT2) assays of individual antimigraine drugs at 5‐HT receptors [...]»
- ↑ Cavero I, Guillon JM (2014). «Safety Pharmacology assessment of drugs with biased 5-HT(2B) receptor agonism mediating cardiac valvulopathy». Journal of Pharmacological and Toxicological Methods. 69 (2): 150–161. doi:10.1016/j.vascn.2013.12.004. PMID 24361689.
- 1 2 Karaki S, Becamel C, Murat S, Mannoury la Cour C, Millan MJ, Prézeau L, Bockaert J, Marin P, Vandermoere F (2014 թ․ մայիս). «Quantitative phosphoproteomics unravels biased phosphorylation of serotonin 2A receptor at Ser280 by hallucinogenic versus nonhallucinogenic agonists». Molecular & Cellular Proteomics. 13 (5): 1273–1285. doi:10.1074/mcp.M113.036558. PMC 4014284. PMID 24637012.
- 1 2 Hanks J, González-Maeso J (2016). «Molecular and Cellular Basis of Hallucinogen Action». In Preedy VR (ed.). Neuropathology of Drug Addictions and Substance Misuse. Vol. 2: Stimulants, Club and Dissociative Drugs, Hallucinogens, Steroids, Inhalants and International Aspects. էջեր 803–812. doi:10.1016/B978-0-12-800212-4.00075-3. ISBN 978-0-12-800212-4.
- 1 2 Canal CE (2018). «Serotonergic Psychedelics: Experimental Approaches for Assessing Mechanisms of Action». Handb Exp Pharmacol. Handbook of Experimental Pharmacology. 252: 227–260. doi:10.1007/164_2018_107. ISBN 978-3-030-10560-0. PMC 6136989. PMID 29532180.
- 1 2 Verhoeff NP, Visser WH, Ferrari MD, Saxena PR, van Royen EA (1993 թ․ հոկտեմբեր). «Dopamine D2-receptor imaging with 123I-iodobenzamide SPECT in migraine patients abusing ergotamine: does ergotamine cross the blood brain barrier?». Cephalalgia. 13 (5): 325–329. doi:10.1046/j.1468-2982.1993.1305325.x. PMID 8242725.
- ↑ Silberstein SD, McCrory DC (2003 թ․ փետրվար). «Ergotamine and dihydroergotamine: history, pharmacology, and efficacy». Headache. 43 (2): 144–166. doi:10.1046/j.1526-4610.2003.03034.x. PMID 12558771. S2CID 21356727.
- ↑ Rothman RB, Baumann MH, Savage JE, Rauser L, McBride A, Hufeisen SJ, Roth BL (2000 թ․ դեկտեմբեր). «Evidence for possible involvement of 5-HT(2B) receptors in the cardiac valvulopathy associated with fenfluramine and other serotonergic medications». Circulation. 102 (23): 2836–2841. doi:10.1161/01.cir.102.23.2836. PMID 11104741.
- ↑ Rubio-Beltrán E, Labastida-Ramírez A, Haanes KA, van den Bogaerdt A, Bogers AJ, Zanelli E, Meeus L, Danser AH, Gralinski MR, Senese PB, Johnson KW, Kovalchin J, Villalón CM, MaassenVanDenBrink A (2019 թ․ դեկտեմբեր). «Characterization of binding, functional activity, and contractile responses of the selective 5-HT1F receptor agonist lasmiditan». British Journal of Pharmacology. 176 (24): 4681–4695. doi:10.1111/bph.14832. PMC 6965684. PMID 31418454.
- ↑ Pytliak M, Vargová V, Mechírová V, Felšöci M (2011). «Serotonin receptors - from molecular biology to clinical applications». Physiological Research. 60 (1): 15–25. doi:10.33549/physiolres.931903. PMID 20945968.
- ↑ «Pharmacognosy of Ergot (Argot or St. Anthony's Fire)». pharmaxchange.info. 2011 թ․ դեկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Schardl CL, Panaccione DG, Tudzynski P (2006). «Chapter 2 Ergot Alkaloids – Biology and Molecular Biology». The Alkaloids: Chemistry and Biology. Vol. 63. էջեր 45–86. doi:10.1016/S1099-4831(06)63002-2. ISBN 978-0-12-469563-4. PMID 17133714.
- ↑ «Lists of: Scheduling Actions, Controlled Substances, Regulated Chemicals» (PDF). Drug Enforcement Administration, Diversion Control Division, Drug & Chemical Evaluation Section. U.S. Department of Justice. 2020 թ․ փետրվար.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ergotamine and caffeine». MedlinePlus.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրգոտամին» հոդվածին։
| ||||||
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղեր
- Դեղաբանական գիտություններ
- Դեղագիտություն
- Դեղագործական ընկերություններ
- Դեղագործներ
- Դեղագործներ ըստ ազգության
- Դեղագործություն
- Դեղամիջոցներ այբբենական կարգով
- Դեղեր
- Դեղեր ըստ ազդեցության մեխանիզմի
- Դեղերի չարաշահումից մահացածներ
- Ըստ օրգան-համակարգերի վրա ազդեցության դեղեր
- Լակտամներ
- Ցավազրկող դեղամիջոցներ
- Քիմիական միացություններ
- Ֆարմակոթերապիա