Էրարտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրարտա
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունՎասիլևսկի կղզի
ՎայրՌուսաստան
Հասցե28-29 Linia?
Հիմնադրվել է2010
Կայքerarta.com/en/(անգլ.) և erarta.com(ռուս.)
Քարտեզ
Քարտեզ

Էրարտա (ռուս.՝ Эрарта), ժամանակակից արվեստի մասնավոր թանգարան Սանկտ Պետերբուրգում, Վասիլևսկի կղզում։ Անվանումը բացատրվում է որպես «эра арта»` արվեստի դարաշրջան[2]։ «Էրարտա» երեք պատկերասրահներից առաջինն է։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգհարկանի շենքը, որտեղ գտնվում է Էրարտան, կառուցվել է 1951 թվականին, տեղական շրջկոմի համար։ Խորհրդային տարիներին շենքում էր գտնվում Ս.Վ.Լեբեդևի անվան սինթետիկ կաուչուկի համախորհրդային գիտահետազոտական կենտրոնը։ Թանգարանի մուտքը զարդարում են երկու քանդակ` Էրան և Արթը, որոնց հեղինակը քանդակագործ Դմիտրի Ժուկովն է։ Էրարտայի ներքին հարդարման համար օգտագործվում է wall-art` պատերի հեղինակային գեղանկար։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում է ժամանակակից նկարիչների ավելի քան 2300 աշխատանք[3]։ Դրանց թվում են ոչ միայն գեղանկարներ, այլ նաև գրաֆիկա, քանդակներ, ինստալիացաներ, վիդեո-արթ[4]։ Թանգարանի հավաքածուի հիմքը պետերբուրգյան նկարիչների գործեր են, սակայն թանգարանը տաղանդներ է փնտրում ամբողջ երկրում` համագործակցության հրավիրելով նկարիչների այլ շրջաններից[5]։ Թանգարանն ակտիվորեն աշխատում է science art նոր արվեստի տեսակի ուղղությամբ[6]։ Այն նկարիչները, ում նկարները գտնվում են թանգարանում, ռուսական արվեստի տարբեր սերունդների ու ուղղությունների ներկայացուցիչներ են. սկսած 20-րդ դարի 50-60-ական թվականներից մինչև մեր օրերը, ռեալիզմից մինչև աբստրակցիա և պրիմիտիվիզմ։ Այս պահին կա ավելի քան 250 հեղինակի ազգանուն։ Առավել հայտնիների ցանկում են Զավեն Արշակունին, Վյաչեսլավ Միխայլովը, Վլադիմիր Դուխովլինովը, Վլադիմիր Օվչիննիկովը, Ելենա Ֆիգուրինան, Վալերի Լուկկան, Ռինատ Վոլիֆամսին, Ալեքսանդր Դաշեվսկին, Վլադիմիր Միագաչյովը, Վլադլեն Գավրիլչիկը, Նիկոլայ Կոպեյկինը, Պյոտր Գորբանը, Անդրեյ Ռուդյևը, Եվգենի Ուխնալյովը։ Թանգարանի հավաքածուն հասանելի է առցանց Google Art Project-ում[7]։

Պատմություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն առաջին այցելուներին ընդունել է 2010 թվականի մայիսի 20-ին։ Հաջորդ չորս ամիսների ընթացքում թանգարանում շարունակվում էին աշխատանքները, կախվում էին նկարներն ու ձևավորվում էին սրահները։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2010 թվականի սեպտեմբերի 30-ին[8]։ «Էրարտա»-ն կազմակերպում է ցուցահանդեսներ, հրատարակում է թանգարանային կատալոգներ, հյուրընկալում է ներկայացումներ, համերգներ ու դասախոսություններ, իրականացնում է սեփական նախագծեր ու կրթական ծրագրեր։ Մասնավորապես, ամեն տարի անց է կացվում աշխարհում միակ, գեղանկարի մասին կարճամետրաժ ֆիլմերի Erarta MOTION PICTURES միջազգային փառատոնը։ «Էրարտա»-ն ամեն տարի անց է կացնում արվեստի սինթեզի Cross Art փառատոնը։ Յուրաքանչյուր ցանկացող կարող է հայտ ներկայացնել ու մասնակցել փառատոնին իր աշխատանքով։ Հիմնական պահանջն այն է, որ աշխատանքում պետք է միախառնված լինեն արվեստի մի քանի տեսակներ[9]։Թանգարանն ունի մի քանի կինոդահլիճ, որտեղ պարբերաբար անցկացվում են տարբեր կինոդիտումներ։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թվականին Էրարտա ժամանակակից արվեստի թանգարանը մտավ ըստ TripAdvisor զբոսաշրջային կայքի օգտվողների կարծիքի կազմած ռուսական 10 լավագույն թանգարանների ցանկ։
  • Ըստ թանգարանի տնօրեն Միխայիլ Օվչիննիկովի, Էրարտան Ռուսաստանում ժամանակակից արվեստի ամենամեծ մասնավոր թանգարանն է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. «Պետերբուրգի «Էրարտա» ժամանակակից արվեստի թանգարանի մասին. "100 ТВ"». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  3. 3,0 3,1 Չերնով Վ. Միխայիլ Օվչիննիկով. «Արվեստն այսօր` ինչպես ռոքը` 60-ականներին Արխիվացված 2017-08-11 Wayback Machine»։
  4. Էրարտա ժամանակակակից արվեստի թանգարան. թանգարանի մասին
  5. Էրարտա ժամանակակից արվեստի թանգարան. հավաքածուներ
  6. Չեստնիխ Ե. Հարցազրույց Միխայիլ Օվչիննիկովի հետ
  7. Էրարտա ժամանակակից արվեստի թանգարան և պատկերասրահներ
  8. Ցիոպա Ա. «Պետերբուրգը քայլ արեց դեպի արվեստի դարաշրջան». Невское время.
  9. «Cross Art փառատոն». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրարտա» հոդվածին։