Էտրեպանյի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էտրեպանյի
ֆր.՝ Étrépagny[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես20,38 կմ²
Բնակչություն3684 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ27150[3]
Պաշտոնական կայքetrepagny.fr(ֆր.)
Էտրեպանյի (Ֆրանսիա)##
Էտրեպանյի (Ֆրանսիա)

Էտրեպանյի (ֆր.՝ Étrépagny), համայնք Ֆրանսիայի հյուսիսային մասում՝ Նորմանդիա երկրամասի Էր դեպարտամենտում, երկրի մայրաքաղաք Փարիզից մոտավորապես 75, մարզկենտրոն Ռուանից 40, Էվրե քաղաքից՝ 50 կիլոմետր հեռավորության վրա[4]։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 3.834[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի ներկայիս տարածքում դեռևս հինհռոմեական ժամանակներում գոյություն է ունեցել Ստերպինակում (Sterpinacum) անվանումով բնակավայր։ Ֆրանկների Դագոբերտ I թագավորի օրոք այստեղ բերդ է կառուցվել։ 1870 թվականի ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակը քաղաքը մեծապես վնասվել է։

Մինչև 2015 թվականը համայնքը գտնվել է Վերին Նորմանդիա երկրամասի, 2016 թվականի հունիսի 1-ից՝ նորակազմ, միավորյալ Նորմանդիա երկրամասի կազմում[6]։

Էտրեպանյիում է ծնվել ֆրանսիացի անվանի նկարիչ և արվեստի տեսաբան Լուի Անկետենը (1861-1932), ով համարվում է կերպարվեստում սինթետիզմի հիմնադիրներից մեկը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համայնքապետարանի շենքը, որը կառուցվել է19-րդ դարում
  • Եկեղեցին, որը կառուցվել է 14-ից 15-րդ դարերում
  • Նախկին դոմինիկյան վանքը
  • Միջնադարյան դղյակի ավերակները

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները.

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին քաղաքի աշխատունակ (15-ից մինչև 64 տարեկան) 2435 բնակիչներից տնտեսական ակտիվություն են դրսևորել 1727-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 70,9%, այնքան, որքան եղել է 1999 թվականին)։ Աշխատունակ ակտիվ բնակչներից աշխատել են 1476-ը (781 տղամարդ և 695 կին), 251-ը գրանցված են եղել որպես գործազուրկ (117 տղամարդ և 134 կին)։ 708 աշխատունակ, բայց ոչ ակտիվ բնակիչներից 193-ը եղել են սովորողներ, 276—ը՝ թոշակառու, 239-ը չեն աշխատել այլ պատճառներով[7]։

2010 թվականին համայնքում հաշվվել է հարկման ենթակա 1533 տնային տնտեսություն՝ 3871 բնակչով։ Ընդ որում՝ յուրաքանչյուր հարկատուի միջին եկամուտը կազմել է 17.478 եվրո[8]։

Քույր քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրեպանյին բարեկամական ու գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել իռլանդական Թրիմ քաղաքի հետ, որտեղ միջնադարյան նորմանդական հարուստ ժառանգություն է պահպանվել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Фізичні відстані розраховані за координатами муніципалітетів
  5. «Кількість населення у 2011 році». INSEE. Վերցված է 28 вересня 2014-ին.(ֆր.)
  6. Виписка з протоколу Ради міністрів 18.06.2014 Національних зборів Франції(ֆր.)
  7. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  8. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտրեպանյի» հոդվածին։