Էվոլյուցիոն հոգեբանություն
Էվոլյուցիոն հոգեբանություն (անգլ.՝ evolutionary psychology), ժամանակակից հոգեբանության ուղղություն, որն ուսումնասիրում է մարդու՝ որպես հոմո սապիենս տեսակ հոգեբանական առանձնահատկությունները։
Այս ուղղությունը ծագել է տարբեր գիտությունների ճյուղերի և ոլորտների՝ մարդաբանության, սոցիոկենսաբանության, էթոլոգիայի, հոգեբանության, գենետիկայի հատման կետում։
Մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էվոլյուցիոն հոգեբանության մեթոդները ներառում են հոգեբանական հետազոտության դասական մեթոդներ, համեմատական վերլուծություն, առաջին հերթին կենդանիների և մարդկանց տարբեր տեսակների վարքագծի օրինաչափություններ, ինչպես նաև մոդելավորում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձին հոգեբանական ուսումնասիրությունները, որոնք թերի էին և օգտագործում էին էվոլյուցիոն մոտեցումը որպես մեթոդաբանություն, սկսել են ի հայտ գալ 1970-ականների վերջին 1980-ականների սկզբին և հիմնականում նվիրված էին հոգեբանական մեխանիզմների ուսումնասիրությանը, որոնք ապահովում են համընդհանուր հոգեբանական «հատկանիշներ»։
Այս «հատկանիշները» ներառում են հետևյալը՝ մանկական վախեր բարձր ձայներից, խավարից, ուրվականներից, անծանոթներից, այնպիսի հույզերին բնորոշ դրսևորումներ, ինչպիսիք են զայրույթը, նախանձը, սերը, կիրքը, մրցակցությունը զուգընկերոջ ընտրության ժամանակ և որոշակի նախասիրություններ, հավատարմություն և ընտանեկան ավանդույթների պահպանում, ալտրուիզմ և ազգականների միջև սեր, արյունապղծության տաբու, ամուսնական խաղ, խաբեություն, հավատարմություն և ժամանակավոր սեռական հարաբերություններ, վրեժխնդրություն կատարված բռնության համար, սանկցիաներ հանցավոր խմբավորումների և դրանց անդամների նկատմամբ, կրոնական արարողություններ և ծեսեր, կարգավիճակի տարբերություններ, սոցիալական կարգավիճակի համար պայքար և կարգավիճակի ու հեղինակության պահպանմանն ուղղված հոգեբանական ջանքեր, հումոր, գենդերային տարբերություններ և գենդերային կարծրատիպեր, սեռական գրավչություն և համեստություն, գեղեցկության չափանիշներ, խանդ, գործիքների և սպանության զենքերի արտադրություն, հակադիր կոալիցիաների ստեղծում, կոլեկտիվիզմ և շատ ավելին։
1980-ականների երկրորդ կեսին էվոլյուցիոն հոգեբանության և անհատական տարբերությունների ոլորտում սկսել են ի հայտ գալ համապարփակ լայնածավալ ուսումնասիրություններ: Դրանցից ամենահետաքրքիրը կազմակերպել և անցկացրել է ամերիկացի գիտնական Դեյվիդ Բասը[1]: Այն նվիրված է ամուսնական վարքագծի ռազմավարությունների և խանդի ուսումնասիրությանը:
Այս ուսումնասիրության ընթացքում (տվյալները հավաքվել են երեք աղբյուրներից՝ ինքնագնահատական, զուգընկերոջ և անկախ փորձագետի գնահատական) հայտնաբերվել է, որ այնպիսի բազային անձնային հատկանիշներ, ինչպիսիք հուզական կայունությունն է, հանդիսանում է կարևոր հատկանիշ, որը էական ազդեցություն է ունենում խանդի վարքային դրսևորումների վրա։ Այսպիսով, կանայք այս հատկանիշը գնահատել են որպես «ամենակարևորն իրենց զուգընկերոջ մեջ»՝ 2.68 («3» հնարավոր միավորից), տղամարդիկ նույն հատկանիշը գնահատել են 2.47 (նույնպես «3» միավորից):
Բացի այդ, պարզվել է, որ հուզական կայունության անհատական տարբերությունները մեծապես որոշում են զուգընկերների ամուսնական վարքագծի ռազմավարության անհատական տարբերությունները։ Ամուսնական վարքագծի էվոլյուցիոն կայուն ռազմավարությունների տարբերությունների ձևավորման առաջատար դերը պատկանում է խանդի տեսակների հատուկ մեխանիզմներին, որոնք էապես տարբերվում են երկու սեռերի ներկայացուցիչների մոտ: Այս մեխանիզմների գործունեության արդյունքում, ամբողջ աշխարհում տղամարդը խանդ է զգում, երբ իր զուգընկերը սեռական հարաբերություն է ունենում ուրիշ տղամարդու հետ, մինչդեռ կինը խանդ է զգում, երբ իր զուգընկերը էմոցիոնալ կապվածություն է ունենում ուրիշ կնոջ հետ: Ավելին, դավաճանության մասին հիշատակելու փաստը միշտ ուղեկցվում է սրտի զարկերի բարձրացմամբ, ինչը վկայում է խանդի հոգեբանական մեխանիզմների և ֆիզիոլոգիական մեխանիզմների միջև կապի առկայությունը[2]:
Վերջին տասնամյակում էվոլյուցիոն հոգեբանության գաղափարները լայն տարածում են գտել ոչ միայն ԱՄՆ- ում, այլև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Կանադան[3] և Ավստրալիան: Այս ոլորտի ժամանակակից հետազոտությունները ամբողջությամբ լուսաբանող մասնագիտացված հրատարակությունը «Էվոլյուցիոն հոգեբանություն» ISSN 1474-7049 ամսագիրն է: Ներկայումս աշխատանքներ են տարվում այս ամսագրի առանձին հոդվածներ թարգմանելու և դրանց համար ռուսերեն կարճ ամփոփումներ կազմելու ուղղությամբ:
Ռուսաստանում էվոլյուցիոն հոգեբանության ուղղությունն այժմ ներկայացված է ֆրագմենտար բնույթի առանձին ուսումնասիրություններով[4][5]:
Մասնագիտական միավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանտա Բարբարայի էվոլյուցիոն հոգեբանության կենտրոն[6]
- Մարդու վարքագծի և հասարակության էվոլյուցիայի հետազոտողների մասնագիտական համայնք[7]
- Կոգնիտիվ և էվոլյուցիոն հոգեբանության կենտրոն
- Էվոլյուցիոն հոգեբանության և անհատական տարբերությունների լաբորատորիա[8]
- Հյուսիսարևելյան էվոլյուցիոն հոգեբանության ընկերություն[9]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «BussLab». Homepage.psy.utexas.edu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ D.M. Buss: Strategic individual differences: The evolutionary psychology of selection, evocation, and manipulation / Twins as a tool of behavior genetics. — West Sussex, England. 1993
- ↑ Կանադայից էվոլյուցիոն հոգեբանության ոլորտում աշխատող նշանավոր հետազոտողներից են Մարգո Ուիլսոնը և Մարտին Դեյլին
- ↑ «Актуальные вопросы применения опросника Д. Басса». Psyjournals.ru. 2009 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Чмыхова Е. В., Давыдов Д. Г. Уровень образования как фактор привлекательности партнёра противоположного пола // Вопросы психологии : журнал. — 2013. — № 5. — С. 44—53. — ISSN 0042-8841.
- ↑ «Research Psychological & Brain Sciences UC Santa Barbara». www.psych.ucsb.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Home» (անգլերեն). HBES. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Buss Lab — Evolutionary Psychology at the University of Texas». labs.la.utexas.edu. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «NorthEastern Evolutionary Psychology Society – Applying Evolutionary Principles to Mind and Behavior» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Buss, D. M. Evolutionary psychology: A new paradigm for psychological science // Psychological Inquiry. — 1995. — Vol. 6, № 1. — P. 1—30.
- Durrant, R., & Ellis, B. J. Evolutionary Psychology // Comprehensive Handbook of Psychology / M. Gallagher & R. J. Nelson (Eds.). — New York : Wiley & Sons, 2003. — Vol. 3 : Biological Psychology. — P. 1—33.
- Gerhard Medicus Being Human – Bridging the Gap between the Sciences of Body and Mind // VWB. —Berlin, 2015.
- Пильюччи, Массимо Pigliucci, M. Is evolutionary psychology a pseudoscience?(անգլ.) // Skeptical Inquirer : magazine. — 2006. — Т. 30. — № 2. — С. 23—24.
- Tooby, J. & Cosmides, L. Conceptual foundations of evolutionary psychology // The Handbook of Evolutionary Psychology / D. M. Buss (Ed.). — Hoboken, NJ : Wiley, 2005. — P. 5—67.
Ռուսերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Буайе, Паскаль Буайе Паскаль Объясняя религию. Природа религиозного мышления / перев. Мария Десятова. — Альпина нон-фикшн, 2018. — 496 с. — 4000 экз. — ISBN 978-5-91671-868-3
- Марков, А. В. Эволюция человека. В 2-х кн. Кн. 2. Обезьяны, нейроны и душа. — М. : Астрель, 2011. — 512 с. — 5000 экз. — ISBN 978-5-271-36294-1.
- Ноэль Смит Современные системы психологии. — Прайм-Еврознак, 2006.
- Палмер Дж. и Л. Секреты поведения Homo Sapiens. Эволюционная психология. — Прайм-тайм : Еврознак, 2006.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Панчин, Александр Юрьевич Панчин А. Ю. (2024 թ․ նոյեմբերի 27). «Социологизаторы vs Биологизаторы. Эволюционная психология». Александр Панчин.
- «Evolutionary Psychology page». Scholarpedia.
- Evolutionary Psychology հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- «Evolutionary Psychology page». Citizendium.
- «What Is Evolutionary Psychology? by Clinical Evolutionary Psychologist Dale Glaebach».