Jump to content

Էվին Դեմիրհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվին Դեմիրհան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անունթուրքերեն՝ Evin Demirhan
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Թուրքիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 2, 1995(1995-07-02) (30 տարեկան)
ԾննդավայրՍիիրթ, Թուրքիա
Հասակ՝158 սանտիմետր

Էվին Դեմիրհան Յավուզ (թուրքերեն՝ Evin Demirhan Yavuz. հուլիսի 2, 1995(1995-07-02), Սիիրթ, Թուրքիա), ազատ ոճային ըմբիշ Թուրքիայից: Ankara Aski Spor Club մարզական ակումբի անդամ է, հանդես է գալիս 50 կգ քաշային կարգում: Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում նվաճել է չեմպիոնուհու տիտղոսը[1]:

Կյանքի վաղ շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1995 թվականի հուլիսի 2-ին հարավարևելյան Թուրքիայի Սիրիթ բնակավայրում, քրդական բազմանդամ, աղքատ ընտանիքում, որտեղ մեծանում էին 10 երեխա[2][3] [4]: Şehit Zafer Kılıç Sports ավագ դպրոցում սովորելու տարիներին դարձել է ըմբշամարտի թուրքական հիմնադրամի հովանավորյալ՝ որպես խոստումնալից քսան ըմբշամարտիկներից մեկը[5] և 13 տարեկանից ֆինանսապես օգնել է իր ընտանիքին[6]:

16 տարեկանում որպես գլխավոր հերոսուհի նկարահանվել է 89-րոպեանոց Siirt'in Sırrı վավերագրական ֆիլմում, որտեղ ներկայացվել է նրա կյանքն ու տառապալի, համառ մաքառումը ընտանիքին օգնելու և լավ ապագա կերտելու համար: Կինոնկարը 2012 թվականին՝ Անթալիայի 49-րդ միջազգային կինոփառատոնում արժանացել է «Ոսկե նարինջ» մրցանակի՝ «Լավագույն ազգային վավերագրական ֆիլմ» անվանակարգում և Ադանայի 19-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի՝ վավերագրական ֆիլմերի համար սահմանված հատուկ մրցանակին ("Golden Boll Award")[6]:

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվինը ըմբշամարտով սկսել է զբաղվել 13 տարեկանից: Պարապել է շաբաթական վեց օր, օրական 12 ժամ[4]:

Նա 2022 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը: Մայրցամաքի 2018, 2019, 2023, 2024, 2025 թվականների և աշխարհի 2017 թվականի առաջնություններում դարձել է արծաթե կամ բրոնզե մեդալակիր: Հաղթող է ճանաչվել 2018 թվականի Միջերկրածովյան խաղերում, իսկ 2018 թ. Իսլամական համերաշխության խաղերում գրավել է երկրորդ տեղը[7]: 2017 թվականին ոսկե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 23 տարեկան աղջիկների առաջնությունում:

2021 թվականի հունվարին ֆրանսիական Նիս քաղաքում անցկացված Անրի Դելանյիի գրան պրի մրցաշարում մինչև 50 կգ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղը[8]: Դրանից երկու ամիս անց մասնակցելով նախաօլիմպիական որակավորման մրցաշարի՝ իրավունք է ստացել հանդես գալու Տոկիոյի օլիմպիական խաղերում[9][10]: Այդ նույն տարվա հոկտեմբերին մասնակցել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած աշխարհի առաջնությանը, բայց առաջին իսկ գոտեմարտը տանուլ է տվել[11]: 2025 թվականի ապրիլին Բրատիսլավայում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 50 կիլոգրամ քաշային կարգում գրավել է երկրորդ տեղը՝ եզրափակիչ գոտեմարտում զիջելով ուկրաինուհի Օքսանա Լիվաչին:

Դեմիրհանը աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների բազմակի մրցանակակիր է:

Նա մասնակցել է Տոկիոյի 2020 թվականի և Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերին:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Evin Demirhan Yavuz profile page». uww.org (անգլերեն).
  2. https://web.archive.org/web/20210227061556/http://alansavunmasi.org/evin-demirhan-gures-erkek-sporudur-dediler/. Արխիվացված է օրիգինալից 27 лютого 2021-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |вебсайт= ignored (օգնություն); Unknown parameter |дата-доступу= ignored (օգնություն); Unknown parameter |дата= ignored (օգնություն); Unknown parameter |назва= ignored (օգնություն) (թուրքերեն)
  3. «Entry List by NOC» (PDF). Baku2015.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  4. 4,0 4,1 «Sporcumuz Evin Demirhan kimdir?» (Turkish). Kadınlar Bilir. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Evin DEMİRHAN "Siirt'in Sırrı"» (Turkish). Türk Güreş Vakfı. 2012 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Know My Name (Siirt'in Sırrı) North America Premiere». 12th Annual Boston Turkish Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  7. «Bakü 2017 İslami Dayanışma Oyunları 14. Gün Sonuçları». olimpiyatkomitesi.org.tr (Turkish). Türkiye Milli Olimpiyat Komitesi. 2017 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Grand Prix de France Henri Deglane 2021 Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 23-ին.
  9. Shefferd, Neil (2021 թ․ մարտի 19). «Twelve more wrestlers secure Tokyo 2020 places as women's action takes centre stage at European Olympic qualifier». InsideTheGames.biz. Inside the Games. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  10. «2021 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  11. «2021 World Wrestling Championships Results Book» (PDF). UWW.org. United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվին Դեմիրհան» հոդվածին։