Jump to content

Էվեր Ուգո Ալմեյդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվեր Ուգո Ալմեյդա
Քաղաքացիությունը  Ուրուգվայ և  Պարագվայ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 1, 1948(1948-07-01)[1] (78 տարեկան)
Ծննդավայր Սալտո, Ուրուգվայ
Դիրք դարպասապահ

Էվեր Ուգո Ալմեյդա (իսպ.՝ Ever Hugo Almeida, հուլիսի 1, 1948(1948-07-01)[1], Սալտո, Ուրուգվայ), ուրուգվայցի և պարագվայցի ֆուտբոլիստ, դարպասապահ, ավելի ուշ՝ ֆուտբոլի մարզիչ։ Առավել հայտնի է Ասունսյոնի «Օլիմպիայի» կազմում ելույթներով, որտեղ խաղացել է 18 տարի և 10 անգամ նվաճել Պարագվայի առաջնությունը և երկու անգամ՝ Լիբերտադորեսի գավաթը: Նա խաղացել է Պարագվայի ազգային հավաքականում՝ անցկացնելով 20 խաղ[2]: «Օլիմպիայի» կազմում մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի 16 խաղարկության՝ խաղալով ընդհանուր առմամբ 113 խաղ, ինչը մրցաշարի ռեկորդ է[3]: Խաղացողի կարիերան ավարտելուց հետո հաջողությամբ իրեն դրսևորել է որպես մարզիչ՝ դառնալով մի քանի լատինաամերիկյան երկրների չեմպիոն։

Կարիերան սկսել է Մոնտեվիդեոյի «Սերրոյում» 1967 թվականին։ Այդ և հաջորդ մրցաշրջաններում «Սերրոն» երկու անգամ առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով միայն երկրի երկու լավագույն ակումբներին՝ «Պենյարոլին» և «Նասիոնալին»։ «Սերրոյում» հինգ մրցաշրջան անցկացնելուց հետո Ալմեյդան հեռացել է Պարագվայում խաղալու։ «Օլիմպիան», որը միշտ եղել է պարագվայական ֆուտբոլի ուժեղագույն թիմերից մեկը, այդ ժամանակ շատ լավ էր հանդես գալիս։ Այն ժամանակահատվածում, երբ Ալմեյդան, որը Պարագվայում անցկացրած գրեթե ամբողջ ընթացքում գլխավոր դարպասապահն էր, պաշտպանում էր թիմի դարպասը, «Օլիմպիան» դարձել է 10-ակի երկրի չեմպիոն (ներառյալ վեց տիտղոս անընդմեջ) և մեծ թվով գավաթների հաղթող։ 1979 թվականին «Օլիմպիան» հաղթել է Լիբերտադորեսի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Բոկա Խունիորսին», որն այդ ժամանակ աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն էր և հաղթել էր գավաթի նախորդ երկու խաղարկություններում, ապա ասունսիոնական ակումբը նվաճել է Միջմայրցամաքային գավաթը՝ հաղթելով «Մալմյոյին»[4]: Կարիերայի ավարտին Ալմեյդան նվաճել է իր երկրորդ Լիբերտադորեսի գավաթը։

Որպես մարզիչ՝ Էվեր Ուգոն 1993 թվականին «Օլիմպիայի» հետ նվաճել է Պարագվայի առաջնությունը, գլխավորել է Պարագվայի ազգային հավաքականը 1999 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությունում, որտեղ թիմը դուրս է մնացել քառորդ եզրափակիչից, ապա «Մունիսիպալի» հետ նվաճել է Գվատեմալայի հինգ և «Էլ Նասիոնալի» հետ՝ Էկվադորի երկու առաջնություն։

2009 թվականի հուլիսին նշանակվել է Նասիոնալ թիմի (Ասունսիոն) գլխավոր մարզիչ[5][6]: Ալմեյդան իր նոր թիմի հետ անմիջապես նվաճել է Պարագվայի առաջնությունը, որը Նասիոնալի առաջին չեմպիոնական տիտղոսն էր 63 տարվա ընթացքում։ 2010 թվականի մայիսին նշանակվել է Գվատեմալայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։

Որպես խաղացող

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սերրո»

  • Ուրուգվայի առաջնությունում 3-րդ տեղ (2)՝ 1967, 1968

«Օլիմպիա»

  • Պարագվայի չեմպիոն (10)՝ 1975, 1978, 1979, 1980, 1981, 1982, 1983, 1985, 1988, 1989
  • Պարագվայի առաջնությունում 2-րդ տեղ (4)՝ 1973, 1974, 1986, 1987
  • Լիբերտադորեսի գավաթի հաղթող (2)՝ 1979, 1990
  • Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1989
  • Միջմայրցամաքային գավաթի հաղթող՝ 1979
  • Միջամերիկյան գավաթի հաղթող՝ 1979
  • Սուպերգավաթի Լիբերտադորեսի հաղթող՝ 1990
  • Հարավային Ամերիկայի Ռեկոպայի դափնեկիր՝ 1991[7]

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օլիմպիա»

  • Պարագվայի չեմպիոն՝ 1993
  • Լիբերտադորեսի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2013

Նասիոնալ Ասունսյոն

  • Պարագվայի չեմպիոն՝ 2009 (Կլաուսուրա)

«Մունիսիպալ»

  • Գվատեմալայի չեմպիոն՝ 2001 (Անցումային առաջնություն), 2002 (Կլաուսուրա), 2002 (Ապերտուրա), 2003 (Ա), 2004 (Ա)
  • Copa Interclubes de la UNCAF մրցաշարի հաղթող՝ 2001

«Էլ Նասիոնալ»

  • Էկվադորի չեմպիոն՝ 2005, 2006

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. Porteros Paraguayos Արխիվացված 2008-10-12 Wayback Machine
  3. «Ever Almeida's matches in Copa Libertadores». Արխիվացված օրիգինալից 2020-10-21-ին. Վերցված է 2009-08-11-ին.
  4. Обладатель Кубка европейских чемпионов 1978/79 «Ноттингем Форест» отказался от участия в Межконтинентальном кубке, и право защищать честь Европы было доверено финалисту КЕЧ 1978/79 ФК «Мальмё».
  5. «Presentan esta noche a Ever — ABC Digital». Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2009-08-11-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 28 (օգնություն)
  6. El primer amor(չաշխատող հղում)
  7. Как обладатель Кубка и Суперкубка Либертадорес «Олимпия» получила Рекопу автоматически.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]