Էվերեթ Շին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էվերեթ Շին
Shinn self portrait 1901.jpg
Ծնվել է նոյեմբերի 6, 1876(1876-11-06)[1][2][3][4]
Ծննդավայր Woodstown, Սալեմ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Վախճանվել է մայիսի 1, 1953(1953-05-01)[3][4] (76 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություն նկարիչ
Ոճ Աղբամանների դպրոց[5]
Ուսուցիչ Թոմալ Փոլոք Անշութց
Աշակերտներ Glenn O. Coleman
Ամուսին Florence Scovel Shinn
Everett Shinn Վիքիպահեստում

Էվերեթ Շին (անգլ.՝ Everett Shinn, նոյեմբերի 6, 1876(1876-11-06)[1][2][3][4], Woodstown, Սալեմ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մայիսի 1, 1953(1953-05-01)[3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)՝  ամերիկացի նկարիչ, Աղբամանների դպրոցի անդամներից մեկը, երբեմն ցուցադրվել է «Ութ» խմբի անդամների հետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1876 թվականի նոյեմբերի 6-ին Նյու Ջերսի նահանգի Վուդսթաուն քաղաքում: Նրա ծնողները` Այզեա Քոնքլին Շինն ու Ջոսեֆին Ռենսլի Շինը ֆերմերներ են եղել: Նկարիչը եղել է ընտանիքի երկրորդ որդին և իր անունն ստացել է ի պատիվ ամերիկացի գրող և հոգևորական Էդվարդ Էվերեթ Հեյլի, ում երկրպագուն էր նկարչի հայրը: Էվերեթը 15 տարեկանում արդեն ընդունվել է Սփրինգ Գարդեն քոլեջ, որտեղ ուսումնառել է գծագրություն: Հաջորդ տարի նա արդեն դասեր էր վերցնում Փենսիլվանիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայում և 17 տարեկանից աշխատում էր «Philadelphia Press» թերթում որպես նկարիչ: 1897 թվականին տեղափոխվելով Նյու Յորք` նա շուտով հայտնի է դարձել որպես քաղաքի տաղանդավոր ռեալիստ նկարիչներից մեկը, ով պատկերում էր քաղաքային ժամանակակից կյանքը: 1899 թվականին Շինն սկսել է աշխատել Ainslee’s Magazine ամսագրում, որտեղ որպես պատկերազարդող աշխատել է նաև նրա կինը` Ֆլոսին: Որոշ ժամանակ աշխատել է պաստելով: 1900 թվականին Ֆլոսիի հետ ճանապարհորդել է Եվրոպայում` ուսումնասիրելու եվրոպացի նկարիչներին և հաջորդ ցուցադրության համար նյութեր հավաքելու: Այդ ճանապարհորդությունն անդրադարձել է նրա ստեղծագործության վրա, նկարիչը տարվել է իմպրեսիոնիզմով, ինչը հատկապես արտացոլվել է նրա` թատրոնի թեմայով արված աշխատանքներում: 1908 թվականի փետրվարին Շինը մասնակցել է Նյու-Յորքի Macbeth Galleries-ում տեղի ունեցած ցուցադրությանը, որի նպատակն էր բողոք արտահայտել պահպանողական ճաշակների և Դիզայնի ազգային ակադեմիայի ցուցահանդեսային սահմանափակող գործունեության դեմ: Ի տարբերություն «Ութ» խմբի այլ անդամների, Շինը չի ցուցադրվել ժամանակակից արվեստի հայտնի Զինանոցի ցուցահանդեսում (1913 թվական): Նկարչի կարիերան ծաղկում էր, բայց 1920-ական թվականներին` Մեծ դեպրեսիայի տարիներին, նա ֆինանսական դժվարությունների ու կորուստների առաջ է կանգնել նկարների ցածր վաճառքի պատճառով: Ամերիկայի պատմության այդ ծանր ժամանակաշրջանից հետո նրա նկարները կրկին սկսել են հաջողություն վայելել, դրանք ներառվում էին հայտնի թանգարանային ցուցադրություններում: 1940-ական թվականներից սկսած նրա գործերը կտրուկ բարելավվել են` ապահովելով ֆինանսական անկախություն: Էվերեթը հերթական անգամ ամուսնալուծվել է, ունեցել է լավ եկամուտ, անշարժ գույք է ձեռք բերել Կոնեկտիկուտում և Նյու Յորք նահանգի հյուսիսում: Ամուսնացել է չորս անգամ և ունեցել է բազմաթիվ սիրուհիներ: Մահացել է թոքի քաղցկեղից 1953 թվականի մայիսի 1-ին, Նյու Յորքում:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին Էվերեթ Շինն ամուսնացել է նյույորքցի նկարազարդիչ Ֆլորենս Սքովելի հետ: 1912 թվականին նրանք ամուսնալուծվել են, են և նկարիչը 1913 թվականին ամուսնացել է Քորին Բոլդուինի հետ, ով արդեն ուներ երկու երեխա` Դեյվիդն ու Ջենեթը: Նրանից ևս բաժանվել է և ամուսնացել է ևս երկու անգամ:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինն իր նկարչական գործունեության ընթացքում ստացել է մի քանի մրցանակ նկարների համար, մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: Նրա լավագույն ստեղծագործությունները պատկերում են 20-րդ դարասկզբի ամերիկյան քաղաքային կյանքը: Նրա ամենահայտնի աշխատանքներն են «Լոնդոնյան ձիարշավարանը» և «Նվագախմբի խոռոչը Հինգերորդ ավենյուի Ծեր Պրոկտորի թատրոնում» կտավները, որոնք ամերիկյան արվեստի մեծագույն օրինակներից են:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. https://www.tate.org.uk/art/art-terms/a/ashcan-school