Էվելին Բրենթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվելին Բրենթ
Ծնվել էհոկտեմբերի 20, 1901(1901-10-20) կամ հոկտեմբերի 20, 1899(1899-10-20)[1]
ԾննդավայրՏամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 4, 1975(1975-06-04)[2]
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանSan Fernando Mission Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Հարրի Ֆոքս
Պարգևներ և մրցանակներ

Էվելին Բրենթ (անգլ.՝ Evelyn Brent, ի ծնե Մերի Էլիզաբեթ Ռիգս, անգլ.՝ Mary Elizabeth Riggs,հոկտեմբերի 20, 1901(1901-10-20) կամ հոկտեմբերի 20, 1899(1899-10-20)[1], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ - հունիսի 4, 1975(1975-06-04)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), համր կինոյի ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելին Բրենթը ծնվել է հինգ հոգանոց ընտանիքում։ Երբ Էվելինը փոքր էր, մայրը մահացել է։ Հայրը՝ Արթուրը, նրան միայնակ է մեծացրել։ Դեռահաս տարիքում նա տեղափոխվել է Նյու Յորք։ Նա ի սկզբանե սովորել է մանկավարժություն, ապա աշխատել է որպես մոդել։ Բրենթն իր կարիերան սկսել է Նյու Ջերսիի կինոստուդիայում։ Կինոէկրաններին նա իր դեբյուտը կատարել է 1915 թվականին «The Heart of a Painted Woman» ֆիլմում։

Էվելին Բրենթը մահացել է 1975 թվականի հունիսի 4-ին՝ իր տանը՝ սրտի կաթվածից։ Դերասանուհու մարմինը դիակիզվել է և թաղվել Սան Ֆերնանդոյում։ Կինեմատոգրաֆում իր ավանդի համար նրան աստղ է շնորհվել Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելինն ամուսնացել է 3 անգամ, սակայն երեխա չի ունեցել։

  • 1 Բերներդ Ֆեյման ( 1922 թ. նոյեմբերի 1 — 1927թ. օգոստոսի 16)
  • 2 Հարի Էդվարդս (1928 թ. նոյեմբերի 28— 11947 թ. հունիսի 10)
  • 3 Հարրի Ֆոքս(? — 1959 հուլիսի 20) մինչև իր կյանքի վերջը

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1916 — Յուկոնի հայհոյանքը
  • 1917 — Մինչև մահ
  • 1917 — Ռաֆֆլես, սիրահար
  • 1922 — Իսպանական գրաստ
  • 1925 — Արգելված բեռ
  • 1925 — Լեդի Ռոբին Հուդ
  • 1926 — Սիրիր նրանց և թող նրանց
  • 1927 — Ստորգետնյա
  • 1928 — Վերջին հրամանը
  • 1928 — Միջամտություն
  • 1928 — Չար կապեր
  • 1929 — Բրոդվեյ
  • 1929 — Ինչու՞ խոսել այս մասին
  • 1930 — Բանակային շքերթ
  • 1930 — Արծաթե ոհմակ
  • 1931 — Խելագար շքերթ
  • 1932 — Ուժեղ ճնշման տակ
  • 1935 — Արոտավայրի վրայի տունը
  • 1937 — Շանհայի դուստրը
  • 1938 — Նշանառուները
  • 1941 — Հարկադիր վայրէջք
  • 1941 — Գաղտնի գործակալ Հոլթ
  • 1943 — Յոթերորդ զոհը
  • 1948 — Ոսկե աչք
  • 1957 — Կառամատույցների քարավան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվելին Բրենթ» հոդվածին։