Էվգլենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանաչ էվգլենա
Euglena sp.jpg
Դասակարգում
Թագավորություն  Նախակենդանիներ (Protozoa)
Տիպ/Բաժին Euglenozoa
Ենթատիպ Euglenoida
Դաս Euglenophyceae
Ենթադաս Euglenophycidae
Կարգ Euglenida
Ընտանիք Euglenidae
Ցեղ Կանաչ էվգլենա (Euglena)
Ehrenberg, 1830

Էվգլենա (լատ.՝ Euglena), միաբջիջ էվգլենային ջրիմուռների ցեղ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի կառուցվածքը

Տարածված է ՀՀ բոլոր մարզերում։ Բնակվում է քաղցրահամ ջրերում, լճակներում, խոնավ հողերում, որոշ տեսակներ՝ կեղտոտ ջրերում։ Զանգվածային բազմացման ժամանակ առաջացնում է ջրի «ծաղկում», թվում է՝ ջուրը ներկված է կանաչ, կարմիր կամ այլ գույնի։ Էվգլենաները բազմանոււմ են 2 ձևով՝ անսեռ և սեռական։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջիջները իլիկաձև, ժապավենաձև կամ գլանաձև են՝ 1 կամ 2 մտրակով, ըմպանին հարող ստիգմայով (կարմիր աչք)։ Ակտիվ լողում է ջրում, որոշ տեսակներ կարող են կորցնել մտրակը և անշարժ ապրել ջրի մակերեսին կամ հողում։ Որոշ տեսակներ (օրինակ՝ կանաչ էվգլենա) ջրավազանների աղտոտվածության աստիճանի ցուցիչներ են։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 150, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • էվգլենա կանաչ լատ.՝ E. viridis
  • Էվգլենա ասեղանման լատ.՝ E. acus։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png