Էվա Գաբոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվա Գաբոր
հունգ.՝ Gábor Éva
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1919(1919-02-11)[1][2]
ԾննդավայրԲուդապեշտ, First Hungarian Republic[3]
Մահացել էհուլիսի 4, 1995(1995-07-04)[4][1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[3]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն Հունգարիա և  ԱՄՆ
ԵրկերԿանաչ ակրեր, Արիստոկրատ կատուները, Փրկարարները և Փրկարարներն Ավստրալիայում
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, բարձրաշխարհիկ հեղինակություն, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսինանհայտ, անհայտ, անհայտ, անհայտ և անհայտ
Ծնողներհայր՝ Վիլմոս Գաբոր, մայր՝ Ջոլի Գաբոր
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Eva Gabor Վիքիպահեստում

Էվա Գաբոր (անգլ.՝ Eva Gabor փետրվարի 11, 1919(1919-02-11)[1][2], Բուդապեշտ, First Hungarian Republic[3] - հուլիսի 4, 1995(1995-07-04)[4][1][2], Լոս Անջելես, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, ով հայտնի է 1960-ական թվականի «Կանաչ տարածքներ» սիթքոմի իր դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բուդապեշտում՝ Վիլմոշի և Ջոլի Գաբորի ընտանիքում։ Ընտանիքը հրեական է, նրա մորական կողմի տատիկն ու պապիկը զոհվել են հոլոքոստի ժամանակ։ Կենսագիրները համարում են, որ նրա հոր ընտանիքը նույնպես հրեական է, բայց ընդունել է կաթոլիկություն, որպեսզի ձուլվի, չնայած դա այդպես էլ վերջնական չի հաստատվել։

Էվան իր ընտանիքից առաջինն է, ով գաղթել է Ամերիկա։ Ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է Paramount Pictures ընկերության «Արտակարգ վայրէջք» ֆիլմում։ 1965-1971 թվականներին կատարել է իր ամենահայտնի դերը «Կանաչ տարածքներ» կատակերգական սերիալում, որտեղ եղել է Լիզա Դուգլասի՝ նյու յորքյան իրավաբանի դերում։

Հետագայում աշխատել է Դիսնեյ ընկերությունում, որտեղ ձայնագրվել է տարբեր մուլտֆիլմների կերպարներում։ Նրա ձայնով է խոսում «Ազնվազարմ կատուները» մուլտֆիլմի հերոս Հերցոգոնյան, «Փրկարարները» և «Փրկարարներն Ավստրալիայում» մուլտֆիլմի միսս Բյանկան և այլ կերպարներ։

Իր քույրերի նման, Էվան նույնպես հայտնի է բազում ամուսնություններով։ Նա ունեցել է հինգ ամուսին․

  1. 1939-1942՝ Էրիկ Դրայմեր, շվեդ բժիշկ
  2. 1943-1950՝ Չարլզ Իսահակս
  3. 1956-1956՝ Ջոն Ուիլլյամս, ամերիացի բժիշկ
  4. 1959֊1972՝ Ռիչարդ Բրաուն
  5. 1973֊1983՝ Ֆրենկ Ջեյմսոն

Մահացել է Լոս Անջելեսում, 76 տարեկանում՝ թոքերի բորբոքումից։ Թաղվել է Կալիֆոռնիայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թագավորական վեճ» (1945)
  • «Մոնտե Քրիստոյի կինը» (1945)
  • «Սիրո կղզի» (1952)
  • «Փարիզյան մոդել» (1953)
  • «Վերջին անգամը, երբ ես տեսել եմ Փարիզը» (1954)
  • «Խենթ աճպարար» (1954)
  • «Նկարիչներ և մոդելներ» (1955)
  • «Ժիժի» (1958)
  • «Ճշմարտությունը կանանց մասին» (1958)
  • «Կանաչ տարածքներ» (անգլերեն՝ Green Acres) (գլխավոր դեր)
  • «Ազնվազարմ կատուները» (1970) (ձայն)
  • «Փրկարարները» (1977) (ձայն)
  • «Փրկարարներն Ավստրալիայում» (1990) (ձայն)
  • «Մարդիկ ընդդեմ Ժա Ժա Գաբորի» (1991) (վավերագրական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #103555545X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Գաբոր» հոդվածին։