Էվա-Մարիա Լիյմետս
Էվա-Մարիա Լիյմետս | |
![]() | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Estonian Business School? (2005) և Տարտուի համալսարան (1996) |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մայիսի 31, 1974[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ![]() |

Էվա-Մարիա Լիյմետս (էստ․՝ Eva-Maria Liimets, մայիսի 31, 1974[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի դիվանագետ և պետական գործիչ։ Էստոնիայի արտաքին գործերի գործող նախարարը 2021 թվականի հունվարի 26-ից[2]։ Նախկինում Չեխիայում, Սլովենիայում և Խորվաթիայում (2017-2021) դեսպան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1974 թվականի մայիսի 31-ին Տալլինում։
1996 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը Պետական կառավարում մասնագիտությամբ, իսկ 2005 թվականին՝ Էստոնիայի բիզնեսի դպրոցը՝ միջազգային բիզնեսի կառավարման ոլորտում մագիստրոսի աստիճանով։
Սկսել է աշխատել արտաքին գործերի նախարարությունում 1997 թվականին։ 1999-2003 թվականներին՝ տնտեսական դիվանագետ Հռոմում, 2003-2006 թվականներին՝ արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչության երկրորդ քարտուղար, 2006-2009 թվականներին՝ Վաշինգտոնում դեսպանության առաջին քարտուղար, ապա՝ փոխդեսպան։ 2009-2014 թվականներին՝ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության տնօրեն, 2014-2017 թվականներին՝ Նյու Յորքում գլխավոր հյուպատոս, 2017-2018 թվականներին՝ արտաքին գործերի նախարարության եվրոպական դեպարտամենտի խորհրդական, 2017-2021 թվականներին՝ Չեխիայում, Սլովենիայում և Խորվաթիայում Էստոնիայի դեսպան։
2021 թվականի հունվարի 26-ին ԱԳ նախարար է նշանակվել Կայա Կալասիի կառավարությունում[2]։
Տիրապետում է անգլերեն, գերմաներեն, իտալերեն և ռուսերեն լեզուների։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://vm.ee/en/ministry-contacts/foreign-minister
- ↑ 2,0 2,1 «Президент Эстонии утвердила новый состав правительства»։ ТАСС։ 2021-01-26։ Վերցված է 2021-01-27