Jump to content

Էվան Ռեյչել Վուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվան Ռեյչել Վուդ
անգլ.՝ Evan Rachel Wood
Ծնվել էսեպտեմբերի 7, 1987(1987-09-07)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՌոլի, Հյուսիսային Կարոլինա
ԿրթությունLaurel Springs School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն, քրիստոնեություն և spiritual but not religious?
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Ira David Wood III?
Ամուսին(ներ)Ջեյմի Բել
Համատեղ ապրող(ներ)Մերիլին Մենսոն
Պարգևներ և մրցանակներ

Էվան Ռեյչել Վուդ (անգլ.՝ Evan Rachel Wood, սեպտեմբերի 7, 1987(1987-09-07)[1], Ռոլի, Հյուսիսային Կարոլինա), ամերիկացի դերասանուհի, մոդել և երաժիշտ։ Վուդը դերասանական կարիերան սկսել է սերիալներում կամեո դերերով` հայտնվելով այնպիսի սերիալներում, ինչպիսիք են՝ «Շերիֆը անդրաշխարհից» (1995-1996 թվականներ) և «Էլի ու նորից» (1999-2002 թվականներ)։ Նրա առաջին գլխավոր դերը մեծ էկրանին եղել է «Թաքուն ճանապարհ Չինաստան» ֆիլմում (1998 թվական), մինչդեռ նրա կարիերայի թռիչքը եղել է «Տասներեք» (2003 թվական) դրամայում խնդրահարույց դեռահաս Թրեյսի Ֆրիլենդի դերը, որը նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգ։

Վուդը շարունակել է դերասանական կարիերան՝ նկարահանվելով հիմնականում անկախ ֆիլմում։ Վուդը հայտնվել է «Սատանան մարմնում» (2005 թվական), «Դա տեղի է ունեցել հովտում» (2005 թվական), «Սուր եզրին» (2006 թվական) ֆիլմերում, ինչպես նաև «Տիեզերքի միջով» մեծ բյուջետային մյուզիքլում (2007 թվական)։ 2008 թվականից նա սկսեց ավելի շատ հայտնվել զանգվածային կինոյում և նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ռեսթլերը» (2008 թվական), «Թող լինի այն ինչ կլինի» (2009 թվական) և «Մարտի իդեր» (2011 թվական)։ Վուդը նույնպես վերադարձավ հեռուստատեսություն` «Իրական արյուն» սերիալում կատարելով Սոֆի-էն Լեկլերկի դերը (2009-2011 թվականններ) և Վեդա Փիրսը «Միլդրեդ Փիրս» մինի սերիալում (2011 թվական), դրանցից վերջինը նրան վաստակեց Ոսկե գլոբուս և Էմմի անվանակարգեր` որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ 2016 թվականից սկսած` Վուդը կատարում է Դոլորես Աբերնատիի դերը HBO«Վայրի արևմուտքի աշխարհը» հեռուստասերիալում, որի համար արժանացել է հեռուստատեսային քննադատների ընտրության մրցանակին, ինչպես նաև առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» և «Էմմիի»։

Վուդը ծնվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Ռոլի քաղաքում` հրեական ընտանիքում[2][3]։ Նրա մայրը` Սառա Լին Մուրը, դերասանուհի է, ռեժիսոր և դերասանության ուսուցիչ։ Նրա հայրը` Այրա Դեյվիդ Վուդ III-ը, տեղի հայտնի դերասան, երգիչ, թատրոնի տնօրեն և դրամատուրգ է։ Նա «Theatre in the Park» թատերական ընկերության գործադիր տնօրենն է[4][5]։ Եղբայրը` Այրա Դեյվիդ Վուդ IV-ը, նույնպես դերասան է։ Նա ունի նաև երկու այլ եղբայրներ` Դանան և Թոմասը, և քույրը` Ադենը։ Նրա հորաքույրը` Քերոլ Ուինսթեդ Վուդը, Հոլիվուդում բեմադրող նկարիչ էր[6]։

Վուդը և նրա եղբայրները մեծանալիս հաճախ էին խաղում թատերական ներկայացումներում։ 1987 թվականին նա խաղացել է հոր «Սուրբ Ծննդյան երգ» բեմադրության մեջ, երբ նա ընդամենը մի քանի ամսական էր[7]։ Հետագայում Վուդը մարմնավորել է Սուրբ Ծննդյան Անցյալի Ուրվականը թատրոնի մի քանի բեմադրություններում, իսկ ավելի ուշ նկարահանվել է Հելեն Քելլերի դերում իր մոր հետ «Հրաշագործը» բեմադրության մեջ` հոր ղեկավարությամբ[8][9]։ 1996 թվականին Վուդի ծնողները բաժանվեցին, և նա իր մոր հետ տեղափոխվեց Լոս Անջելես՝ Կալիֆոռնիա[5][10]։

12 տարեկանում Վուդը ստացել է թեկվոնդոյի սև գոտի[11]։ Նա տնային կրթություն է ստացել և ավագ դպրոցի դիպլոմ ստացել 15 տարեկանում[12]։

1994-2000 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդը սկսել է դերասանուհու կարիերան` 1994 թվականից նկարահանվելով մի քանի հեռուստասերիալներում[13], ինչպիսիք են՝ «Ամերիկյան գոթիկա», «Պրոֆայլեր»[14] և «Էլի ու նորից»[15]։

Վուդի առաջին նշանավոր դերը էկրանին եղել է 1997 թվականի ցածր բյուջեով «Թաքուն ճանապարհ Չինաստան» ֆիլմում։ Ֆիլմը Չիկագոյի միջազգային մանկական կինոփառատոնում արժանացել է մանկական ժյուրիի մրցանակի[16]։ Վուդը հիշում է, որ այս դերն ի սկզբանե դժվար էր իր համար, բայց նշում է, որ այն, ի վերջո, հանգեցրեց նրան այն որոշմանը, որ դերասանությունը մի բան է, որը նա երբեք չի ցանկանա թողնել։ Նույն թվականին նա դեր է խաղացել «Գործնական մոգություն» ֆիլմում, ռեժիսոր Գրիֆին Դանի ֆանտաստիկ ֆիլմում՜ Սանդրա Բուլոքի և Նիկոլ Քիդմանի գլխավոր դերերում[17]։

2001-2005 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին թողարկվում է «Փոքրիկ գաղտնիքներ» երիտասարդական կատակերգությունը, որտեղ Վուդը մարմնավորում է սկսնակ 14-ամյա ջութակահարուհի Էմիլի Լինդստրոմին։ Այս դերի համար նա առաջադրվել է Young Artist Awards մրցանակի` Լավագույն առաջատար երիտասարդ դերասանուհի անվանակարգում[18]։ Նույն թվականին Վուդը երկրորդ պլանի դեր խաղաց «Սիմոնա» գիտաֆանտաստիկ ֆիլմում։

Դրան հաջորդեց իր դերը «Տասներեք» ֆիլմում։ Նա Վուդին բերեց Ոսկե գլոբուս և էկրանային դերասանների Գիլդիայի անվանակարգեր։ Ֆիլմի թողարկման պահին նա նկարահանվել է Vanity Fair ամսագրի շապիկի համար[19]։ Նույն թվականին հաջորդեց դերը «Վերջին արշավանքը» ֆիլմում, որտեղ նա մարմնավորեց առևանգված դստերը` Լիլի Գիլքսոնին, ինչպես նաև դերը «C.S.I.: հանցագործության վայրը» դրվագում։ Նրա հետագա դերերը եղել են մռայլ անկախ ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանան մարմնում» և «Դա տեղի ունեցավ հովտում»[20]։

2005 թվականին Վուդը նկարահանվել է «Զայրույթի տեսանելիությունը» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է Green Day խմբի «Wake Me Up When September Ends» երգի տեսահոլովակում[21]։

2006-2008 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վուդը 2007 թվականին

2006 թվականի սեպտեմբերին Վուդը ստացել է Premiere ամսագրի մրցանակ[22]։ Նաև 2006 թվականին The Guardian թերթը նրան նկարագրել է որպես ոչ տարիքով իմաստուն և իր սերնդի լավագույն դերասանուհիներից մեկը[5]։

Ավելի ուշ` 2006 թվականին, նա խաղացել է Նատալի Ֆինչի դերը 2006 թվականի «Սուր եզրին» կատակերգական-դրամատիկական ֆիլմում։ Ռեժիսոր Ռայան Մերֆիի ֆիլմը, որի գլխավոր դերակատարն Է Անետ Բենինգը, հիմնված է Օգյուստ Բերոուզի հուշերի վրա, որը կիսաինքնակենսագրական պատմություն է Բերոուզի մանկության մասին դիսֆունկցիոնալ ընտանիքում։

2007 թվականի սեպտեմբերին լույս է տեսել Վուդի մասնակցությամբ ևս երկու ֆիլմ` «Իմ հայրը խելագար է»[23] և «Տիեզերքի միջով», վերջինս նրան բերել է Ոսկե գլոբուս և Օսկար մրցանակների անվանակարգեր[24]։

2008 թվականին նա խաղացել է Վադիմ Պերելմանի «Ամբողջ կյանքը աչքերի առաջ» ֆիլմում, որը նկարահանվել է Լաուրա Կասիշկեի համանուն վեպի հիման վրա։ Նույն թվականին նա նկարահանվել է «Ռեստլերը» ֆիլմում, որը Վենետիկի կինոփառատոնում դարձել է Ոսկե առյուծ մրցանակի դափնեկիր լավագույն ֆիլմի համար[25]։

2009 թվականից ներկա ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վուդը 2009 թվականին

2009 թվականին տեղի է ունեցել Վուդի Ալենի «Թող լինի այն ինչ կլինի» ֆիլմի պրեմիերան, որտեղ Վուդը մարմնավորել է Լարի Դեյվիդի կերպարի երիտասարդ կնոջը[26]։ Ավելի ուշ նա ափսոսանք հայտնեց, որ համաձայնել է այդ դերին և հայտարարեց, որ այլևս չի աշխատելու Ալենի հետ[27]։ 2009 թվականի մայիսին նա խաղացել է Ջուլիետի դերը վեց բարեգործական ներկայացումներում Ռոմեո և Ջուլիետ, բեմադրությունը ղեկավարել է նրա եղբայրը[28]։

2009-2011 թվականներին Վուդը նկարահանվել է «Իսկական արյուն» սերիալում Սոֆի-էն Լեկլերի դերում[29]։ Այնուհետև նա խաղացել է «Դավադիրը» և «Մարտի իդերը» ֆիլմերում[30]։

2013 թվականին թողարկվել է «Վտանգավոր պատրանք» ֆիլմը, որում Վուդը մարմնավորել է Գաբիին[31]։ 2015 թվականին նա նաև հնչյունավորել է Մարիաննային «Տարօրինակ հմայքներ» մուլտֆիլմում։ Հաջորդ տարի նա դարձավ Gucci Guilty Eau fragrances բույրի դեմքը[32]։

2016 թվականից խաղում է «Վայրի արևմուտքի աշխարհը» սերիալում[33]։ 2019 թվականի օգոստոսին Վուդը «Թվիթթերում» հայտնել է, որ նրան հրավիրել են ձայնագրել Իդունա թագուհուն «Սառը սիրտը 2» մուլտֆիլմից[34][35]։ Այն թողարկվել է 2019 թվականի նոյեմբերին[36]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Green Day խմբի «Wake Me Up When September Ends» երգի տեսահոլովակում նկարահանվելուց հետո 2005 թվականին Վուդը սկսեց հանդիպել դերասան Ջեյմի Բելի հետ։ Նրանք զույգ դաջվածքներ են արել միմյանց սկզբնատառերով (Վուդի դեպքում` ձախ կոճի «J» տառը)[37]։ Մեկ տարվա հարաբերություններից հետո զույգը բաժանվեց[38]։

2006 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի նոյեմբեր Վուդը հանդիպել է երաժիշտ Մերիլին Մենսոնի հետ[39]։ Ավելի ուշ նրանք վերսկսեցին հարաբերությունները և 2010 թվականի հունվարին նշանվեցին[40]։ 2010 թվականի օգոստոսին Վուդը և Մենսոնը խզել են նշանադրությունը[41]։

2011 թվականին Վուդը կատարել է քամինգ աութ որպես բիսեքսուալ[42][43] և ավելի ուշ Esquire ամսագրին տված հարցազրույցում քննարկել է իր կողմնորոշումը. «Ես պատրաստ եմ ամեն ինչին։ Հանդիպել սիրուն տղայի, հանդիպել սիրուն աղջկա...»[37]։

2011 թվականի ամռանը հայտնի դարձավ, որ Վուդը վերսկսել է հարաբերությունները Ջեյմի Բելի հետ[44]։ Նրանք ամուսնացել են 2012 թվականի հոկտեմբերի 30-ին[45], իսկ 2013 թվականի հուլիսի 29-ին ծնվել է նրանց որդին` Ջեք Մաթֆին Բելը[46][47]։ Վուդը տնային ծննդաբերություն է ունեցել, և նա հրապարակավ շնորհակալություն է հայտնել «The Business of Being Born» վավերագրական ֆիլմի հեղինակ Ռիքի Լեյքին` որոշում կայացնելու ոգեշնչման համար[48]։ 2014 թվականի մայիսին Վուդը և Բելը հայտարարեցին բաժանման մասին[49]։

Բաժանվելով Բելի հետ` Վուդը որոշ ժամանակ հանդիպել է դերասանուհի Քեթրին Մեննիգի հետ[50][51]։

2017 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Վուդը նշանվել է երաժիշտ Զաք Վիլլայի հետ, ով Rebel and a Basketcase երաժշտական խմբի գործընկերն է[52], սակայն արդեն սեպտեմբերին նրանք խզել էին նշանադրությունը[53][54]։

2016 թվականին Վուդը Rolling Stone ամսագրին պատմել է, որ նրան երկու անգամ բռնաբարել են[55]։ 2019 թվականի հունվարի 31-ին Վուդը խոստովանել է, որ 22 տարեկան հասակում, տառապելով հետտրավմատիկ սթրեսային խանգարումով, որն առաջացել է մի քանի բռնաբարությունների և խնդրահարույց հարաբերությունների հետևանքով, նա ինքնասպանության փորձ է կատարել և ինքնակամ պառկել բուժման հոգեբուժական կլինիկայում[56]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն վերնագիր Բնօրինակ վերնագիր Դերակատարում
1994 հֆ Դառը արյուն In the Best of Families: Marriage, Pride & Madness Սյուզի
1994 հֆ Գրեյսի փնտրտուկներով Search for Grace Սառա/Ռոբին
1995 հֆ Չարլիի համար հայր A Father for Charlie Թեսսա
1995 հֆ Մահ փոքր չափաբաժիններով Death in Small Doses Աննա
1995-1996 ս Շերիֆ անդրաշխարհից American Gothic Ռոուզ Ռասել
1997 ֆ Թաքուն ճանապարհ Չինաստան Digging to China Հարիետ Ֆրանկովից
1997 հֆ Ճանապարհ դեպի սիրտ։ Բարբարա Մանդրելի կյանքի պատմությունը Get to the Heart: The Barbara Mandrell Story Ջեյմի Դադնի
1998 վ Շրջանցում Detour Դանիելա Ռոջերս
1998 ֆ Գործնական մոգություն Practical Magic Քայլի Օուենս
1998-1999 ս Պրոֆայլեր Profiler Քլոյա Ուոթերս
1999 հֆ Մայրական վրեժ Down Will Come Baby Ռոբին Գարր
1999-2002 ս Էլի ու նորից Once and Again Ջեսսի Սամմլեր
2000 ս Հրեշտակի հպում Touched by an Angel Սառա Ռեդկլիֆ
2001 ֆ Գաղտնիքների պահապան Little Secrets Էմիլի Լինդսթորմ
2002 ս Արևմտյան թև The West Wing Հոգան Կրեգ
2002 ֆ Սիմոնա S1m0ne Լեյնի Քրիստիան
2003 ս C.S.I.: Հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Նորա Իսթոն
2003 ֆ Տասներեք Thirteen Թրեյսի Լուիզ Ֆրիլենդ
2003 ֆ Վերջին արշավանքը The Missing Լիլի Գիլկեսոն
2005 ֆ Սատանան մարմնում Pretty Persuasion Քիմբերլի Ջոյս
2005 ֆ Զայրույթի տեսանելիություն The Upside of Anger Լավենդեր Վոլֆմայեր
2005 ֆ Դա տեղի է ունեցել հովտում Down in the Valley Հոկտեմբեր
2006 մֆ Աստերիքսն ու վիկինգները Astérix et les Vikings Աբբա (ձայն)
2006 մֆ Շնաձկան խայծ Shark Bait Կորդելիա (ձայն)
2006 ֆ Սուր եզրին Running with Scissors Նատալի
2007 ֆ Իմ հայրը խելագար է King of California Միրանդա
2007 կարճ Vanity Fair: Killers Kill, Dead Men Die աղջիկը ծխախոտով
2007 ֆ Ամբողջ կյանքը աչքերի առաջ The Life Before Her Eyes Դիանա
2007 մֆ Ճակատամարտ Տերա մոլորակի համար Battle for Terra Մալա (ձայն)
2007 ֆ Տիեզերքի միջոցով Across the Universe Լյուսի
2008 ֆ Ռեստլերը The Wrestler Ստեֆանի
2009 ֆ Թող լինի այն ինչ կլինի Whatever Works Մելոդի
2009-2011 ս Իրական արյուն True Blood Սոֆի-Էն Լեկլերկ / Էջինգթոն
2010 ֆ Դավադիր The Conspirator Սարեթ
2011 ս Միլդրեդ Փիրս Mildred Pierce Վեդա Փիրս
2011 ֆ Մարտի իդներ The Ides of March Մոլլի
2013 ֆ Վտանգավոր պատրանք Charlie Countryman Գաբի Իբանեսկու
2013 մս Ռոբոցիպ Robot Chicken երիտասարդ կին
2013 ֆ Խնդիրը քո մեջ է A Case of You Բյորդի Հեյզել
2014 ֆ Ոտաբոբիկ քաղաքում Barefoot Դեյզի
2014 կարճ Big with Evan Rachel Wood and Darren Criss Ջեննի
2015 մֆ Տարօրինակ հմայքներ Strange magic Մարիաննա (ձայն)
2015 ս Դոլ և Էմ Doll & Em Էվան
2015 ֆ Մեկուսացման մեջ Into the Forest Եվա
2016-2022 ս Վայրի արևմուտքի աշխարհը Westworld Դոլորես Աբերնատի/Քրիստինա
2017 ֆ Հմայքը Allure Լորա Դրեյք
2018-2019 ս Հարբած պատմություն Drunk History Դեբորա Սեմփսոն/Մերի Շելլի
2018 մֆ Երիտասարդության համը 詩季織々/肆式青春 Ի Լին (ձայն)
2019 ս Ինչով ենք զբաղված ստվերում What We Do in the Shadows Էվան
2019 մֆ Սառը սիրտը 2 Frozen 2 Իդունա թագուհի (ձայն)
2019 կարճ Myth: A Frozen Tale պատմող
2020 ֆ Քաջիլիոնատեր Kajillionaire Դոլիո
2020 ֆ Վիենը և «Ուրվականները» Viena and the Fantomes Սյուզի
2022 ս Փյունիկի վերելքը Phoenix Rising խաղում է ինքն իրեն
2022 ֆ Տարօրինակ։ Էլ Յանկովիչի պատմությունը Weird: The Al Yankovic Story Մադոննա
2023 ֆ Backspot[англ.] Այլին Մաքնամարա
կարճ Queen Սոյեր

Նկարահանում տեսահոլովակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 - Green Day («Wake Me Up When September Ends»)
  • 2005 - Bright Eyes («At the Bottom of Everything»)
  • 2007 - Marilyn Manson («Heart-Shaped Glasses»)
  • 2010 - Carney («Love Me Chase Me»)
  • 2010 - Marilyn Manson («WOW[en]»)
  • 2012 - Էվան Ռեյչել Վուդ («I’d Have You Anytime»)
  • 2015 - Brandon Flowers («Can’t Deny My Love»)
  • 2019 - Բեք («Uneventful Days[en]»)
  • 2020 - Chevy Mustang («Can I Be Your Friend ft. Evan Rachel Wood»)
  • 2021 - Բեն Բարնս («11:11»)

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվարկված են հիմնական մրցանակներն ու անվանակարգերը։ Մրցանակների ամբողջական ցուցակը` IMDb.com Արխիվացված է Մայիս 22, 2015 Wayback Machine-ի միջոցով:

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանք Արդյունք
Ոսկե գլոբուս 2004 Լավագույն դերասանուհի ֆիլմում (դրամա) Տասներեք Առաջադրված
2012 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ սերիալում հեռուստատեսություն Միլդրեդ Փիրս Առաջադրված
2017 Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի Վայրի արևմուտքի աշխարհը Առաջադրված
Էմմի 2011 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ սերիալում հեռուստատեսություն Միլդրեդ Փիրս Առաջադրված
2017 Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի Վայրի արևմուտքի աշխարհը Առաջադրված
2018 Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի Վայրի արևմուտքի աշխարհը Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2004 Լավագույն դերասանուհի ֆիլմում (դրամա) Տասներեք Առաջադրված
2017 Սերիալի լավագույն դերասանական կազմը Վայրի արևմուտքի աշխարհը Առաջադրված
Young Artist Awards 1999 Ֆիլմի լավագույն դերասանական կազմը Գործնական մոգություն Առաջադրված
2000 Սերիալի լավագույն դերասանական կազմը Մարդասպանի պրոֆիլը Առաջադրված
2001 Սերիալի լավագույն դերասանական կազմը (համատեղ` Ջուլիա Ուիլան և Մերեդիտ Դին) Էլի ու նորից Հաղթանակ
2003 Լավագույն երիտասարդ դերասանուհի ֆիլմում Գաղտնիքների պահապան Առաջադրված
2004 Լավագույն երիտասարդ դերասանուհի ֆիլմում Տասներեք Առաջադրված
Young Hollywood Awards 2002 Դերասանուհու ընտրություն Չկա տվյալ Հաղթանակ
2009 Սուպեր աստղ Չկա տվյալ Հաղթանակ
YoungStar Awards 1999 Մինի սերիալի լավագույն երիտասարդ դերասանուհի Գնանք երեխա Առաջադրված
2000 Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի Էլի ու նորից Առաջադրված
Սատուրն 2017 Հեռուստատեսության երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Վայրի արևմուտքի աշխարհը Առաջադրված
MTV Movie Awards 2004 Դերասանուհու ընտրություն Տասներեք Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Вуд и Никки Рид обе отметили, что являются еврейками в комментариях в фильму «Тринадцать» на DVD (между 10:00 и 11:00 минутами).
  3. Wolf, Jeanne. «Evan Rachel Wood: Dating Older Men 'Works For Me'». Parade (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Rumor has it that Evan Rachel Wood is headed for stardom». tribunedigital-chicagotribune (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Distress princess». The Guardian (անգլերեն). 2006 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Classical Voice of North Carolina». www.cvnc.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. «ET Birthdays», September 7, 2009 broadcast of Entertainment Tonight.
  8. Kappes, Serena, Amy Longsdorf and Nick White. «Celeb Spotlight: Evan Rachel Wood» Արխիվացված է Հոկտեմբեր 19, 2012 Wayback Machine-ի միջոցով:. People. March 9, 2005.
  9. Kennedy, Douglas. «Evan Rachel Wood lives life to the full» Արխիվացված 6 սեպտեմբերի 2012 թվականին.. The Courier-Mail. October 26, 2007.
  10. Dicker, Ron (2007 թ․ սեպտեմբերի 16). «Two Postcards From Toronto: Evan Rachel Wood, Emile Hirsch Give Hollywood A Glimpse Of Its Future». Hartford Courant. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  11. Marlow Stern (2013 թ․ ապրիլի 24). «Evan Rachel Wood On Tribeca Film 'Case Of You,' Coming Out As Bisexual, Her Pregnancy, and More». The Daily Beast. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  12. Pilcher, Bradford R. (2006 թ․ սեպտեմբերի 10). «Evan Rachel Wood». American Jewish Life Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  13. «Evan Rachel Wood- Biography». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
  14. «Chloe Waters (Character)». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  15. «Jessie Sammler (Character)». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  16. «Chicago International Children's Film Festival (1998)». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  17. Dunne, Griffin (1998 թ․ հոկտեմբերի 16). «Practical Magic». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  18. «Young Artist Awards (2003)». IMDb. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
  19. Woolcott, James. «Teen Engines: Riding with the Kid Culture». Vanity Fair. (July 2003) p. 157.
  20. «Down in the Valley, Movie Reviews». Rotten Tomatoes. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 14-ին.
  21. Green Day: Wake Me Up When September Ends (Video 2005), Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին
  22. From correspondents in California (2006 թ․ սեպտեմբերի 22). «Cate Blanchett gets Hollywood gong». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին. {{cite news}}: More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  23. «Family Room Crowns King of California at Sundance Film Festival». AllBusiness.com. 2007 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 9-ին.
  24. «'Thirteen' no more: Evan Rachel Wood grows up». CNN. 2007 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  25. McCarthy, Todd (2008 թ․ սեպտեմբերի 4). «The Wrestler Review». Variety. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  26. «Evan Rachel Wood: Wrestling With Fame». SuicideGirls.com. 2008 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 17-ին.
  27. Rachel Wood, Evan (2016 թ․ դեկտեմբերի 4). «That was years before I read Dylan's letter. Unfortunately, I can't say that I would again. @juicybombon». Twitter. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  28. Hudson, Shane (2009 թ․ փետրվարի 19). «Auditions Set for Evan Rachel Wood Led Romeo & Juliet Benefit Run». BroadWayWorld. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  29. O'Connor, Mickey (2009 թ․ ապրիլի 25). «True Blood: Evan Rachel Wood to Play Vampire Queen». TV Guide. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  30. Rapkin, Mickey (2011-10). «Evan Rachel Wood, Uncut». GQ. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  31. «Rupert Grint star 'The Necessary Death of Charlie Countryman'». hypable.com. 2012 թ․ մայիսի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  32. Schallon, Lindsay (2016 թ․ հունվարի 26). «Exclusive: Evan Rachel Wood and Chris Evans' New Gucci Ad Is So Steamy, It Could Melt Snow». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  33. Nussbaum, Emily (2016 թ․ հոկտեմբերի 24). «The Meta-Politics of "Westworld"». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  34. @EvanRachelWood (August 24, 2019). «FINALLY!! I can announce I will be voicing Anna & Elsa's mother 'Queen Iduna' in #disney's #frozen2 This is an absolutely DREAM COME TRUE. Here is a sneak peek! @disney @disneyfrozen» (Թվիթ). Վերցված է 2019-08-25-ին – via Թվիթթեր.
  35. @DisneyFrozen (August 24, 2019). «Just Announced: @SterlingKBrown (Lieutenant Matthias) and @EvanRachelWood (Queen Iduna) have joined the cast of #Frozen2, coming to theaters November 22. #D23Expo» (Թվիթ). Վերցված է 2019-08-27-ին – via Թվիթթեր.
  36. McClintock, Pamela (2019 թ․ նոյեմբերի 25). «'Frozen 2' Box Office: All the Records Broken». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  37. 37,0 37,1 «Evan Rachel Wood: A Woman We Love». Esquire (անգլերեն). 2011 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  38. «Evan Rachel Wood Engaged to Jamie Bell - See Her Ring! - Us Weekly». Us Weekly (անգլերեն). 2012 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  39. «Evan Rachel Wood Defends Marilyn Manson Breakup». PEOPLE.com (անգլերեն). 2008 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  40. «Marilyn Manson and Evan Rachel Wood Are Engaged». PEOPLE.com (անգլերեն). 2010 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  41. «Marilyn Manson and Evan Rachel Wood Call It Quits (Again!)». PEOPLE.com (անգլերեն). 2010 թ․ օգոստոսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  42. #EvanRachelWould (2012 թ․ օգոստոսի 23). «I myself am bisexual and have always "joked" about miley giving me gay vibes. Not a bad thing! Just an observation» (անգլերեն). @evanrachelwood. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  43. «Evan Rachel Wood Transforms Herself … Again». Marie Claire (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  44. «Back together: Evan Rachel Wood and Jamie Bell rekindle their romance with a touchy feely stroll round NYC». Mail Online. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  45. «Evan Rachel Wood Wedding, Marries Jamie Bell». PEOPLE.com (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  46. HELLO! Canada. «Evan Rachel Wood and Jamie Bell welcome their first child» (English). ca.hellomagazine.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Actress Evan Rachel Wood, husband Jamie Bell welcome baby boy». Los Angeles Times (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  48. «Evan Rachel Wood Baby: Thanks Ricki Lake For Home Birth Inspiration». Us Weekly (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  49. «Evan Rachel Wood and Jamie Bell Have Split After Two Years of Marriage». PEOPLE.com (անգլերեն). 2014 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  50. Staff, Hollywood Life (2014 թ․ հոկտեմբերի 19). «Evan Rachel Wood Dating Katherine Moennig After Split From Husband». Hollywood Life (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  51. «Evan Rachel Wood Snuggles Up with Katherine Moennig in First Pictures Together!». Just Jared (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  52. «Evan Rachel Wood is engaged to Zach Villa». Mail Online. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  53. «Evan Rachel Wood and Zach Villa Call Off Engagement». E! Online (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  54. Group, Sinclair Broadcast. «Report: Evan Rachel Wood calls off engagement with fiance». WJLA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  55. «Evan Rachel Wood posts Twitter letter about being raped twice». USA TODAY (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  56. «Evan Rachel Wood Opens Up About Her Suicide Attempt and Decision to Check Into Psychiatric Hospital». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]