Էվան Հանթեր
Էվան Հանթեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | հուլիսի 6, 2005[1][5][2][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Weston, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6] |
Մասնագիտություն | վիպասան, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, հեղինակ, գրող, մանկագիր և արձակագիր |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հանթեր քոլեջ և Քուփեր Յունիոն |
Ժանրեր | քրեական վեպ, միստիկական գրականություն և գիտաֆանտաստիկ գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | 87th Precinct? |
Անդամակցություն | Phi Beta Kappa |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | edmcbain.com evanhunter.com |
![]() |
Էվան Հանթեր (անգլ.՝ Evan Hunter. հոկտեմբերի 15, 1926[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հուլիսի 6, 2005[1][5][2][…], Weston, Ֆեյրֆիլդ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ[6]), ծննդյան անունը՝ Սալվատորե Ալբերտ Լոմբինո (Salvatore Albert Lombino), հայտնի է նաև Էդ ՄաքԲեյն (Ed McBain) կեղծանունով - ամերիկացի գրող և սցենարիստ։ Հեղինակ է դետեկտիվ վեպերի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապագա գրողը ծնվել է Նյու Յորքում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում և ծննդյան պահին ստացել է Սալվատորե Ալբերտ Լոմբինո անունը։ Ավարտել է Էվանդեր Չայլդ դպրոցը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է նավատորմում ՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող ականակրի վրա։ Ծառայության ընթացքում գրել է մի քանի պատմվածք ։ Պատերազմից հետո վերադարձել է Նյու Յորք, ընդունվել Hunter College։ Սովորելու տարիներին աշխատակցել է քոլեջի թերթին, որտեղ նրան հատկացված սյունակում ամեն շաբաթ լույս են ընծայվել նրա լրագրողական աշխատանքները:
Փոխել է մի քանի աշխատատեղ. 1950 թվականի սեպտեմբերին տասնյոթ օր ուսուցչություն է արել դպրոցում և հետագայում օգտագործել է այդ փորձը «Դպրոցական ջունգլիներ» վեպը գրելիս։ 1951 թվականին դարձել է գրական գործակալ ՝ աշխատակցելով այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Արթուր Քլարկը, Փոլ Ուիլյամ Անդերսոնը և Փելհամ Գրանվիլ Ուոդհաուսը։ Այդ նույն տարում տպագրվել է առաջին անգամ. նրա դեբյուտը դարձել է «Բարի գալուստ, մարսեցիներ» գիտաֆանտաստիկ պատմվածքը, որն ստորագրել է «Ս. Ա.Լոմբինո»։ Դրանից հետո գրողն իր երկերը հրատարակել է Էվան Հանթեր և Հանթ Քոլինզ կեղծանուններով, որոնք կազմվել են նրա ավարտած երկու ուսումնական հաստատությունների՝ Էվանդեր Չայլդի և Հանթեր քոլեջի անուններից։
1952 թվականի մայիսին նա պաշտոնապես իր անունը դարձրել է Էվան Հանթեր՝ անսալով իր խմբագրին, ով հասկացրել է նրան, որ իտալական անունը պահպանելու դեպքում իր գրական գործերը նվազ հաջողությամբ կվաճառվեն: Հենց Էվան Հանթեր անունով էլ նա հրատարակեց «Դպրոցական ջունգլիներ» ( 1954 ) վեպը։
Լուրջ գրողի իր համբավը չփչացնելու համար Հանթերը դետեկտիվ վեպերը հրատարակել է կեղծանուններով՝ Կուրտ Քենոն, Հանթ Քոլինզ, Ռիչարդ Մարստին։ Նրա ամենահայտնի կեղծանունը՝ Էդ Մաքբեյնը, հայտնվել է 1956 թվականին ՝ Cop Hator/ Ատող ոստիկանը վեպի տիտղոսաթերթին։ Դա 87-րդ տեղամասի մասին մատենաշարի առաջին վեպն էր, որի գործողությունները ծավալվում են մտացածին մի քաղաքում, որը հիշեցնում է Նյու Յորքը: Առաջին անգամ այստեղ են հայտնվել դետեկտիվ Սթիվ Կարելլան ու նրա գործընկերները, ովքեր կդառնան մատենաշարի ավելի քան հիսուն գրքերի խաչվող կերպարները: Այդ մատենաշարի առավել հիշարժան երկերից են «Կողոպտիչ»-ը ( 1956 ), «Սեպ»-ը ( 1959 ), «Կասկածների գինը» ( 1965): ), «Սովորական աշխատանք»-ը ( 1971 )։
Արդեն 1958 թվական ին Հանթերը խոստովանեց, որ Մաքբեյնը ինքն է, բայց շարունակեց դետեկտիվ պատմությունները, ներառյալ փաստաբան Մեթյու Հոուփի մասին շարքը, ստորագրել այդ կեղծանունով: Այդ շարքի վեպերը կրում էին հայտնի հեքիաթների վերնագրեր՝ « Ոսկեծամիկը » ( 1977թ. ), «Ռումպելշտիլցխենը » ( 1981թվական), «Գեղեցկուհին ու հրեշը » ( 1982 թվական) և այլն:
Հանթերն իր իսկական անունով հրատարակել է լուրջ արձակ՝ «Ձմեռը գալիս է» վեպը ( 1973 ), Ալֆրեդ Հիչքոկի « Թռչունները » ( 1963 ) ֆիլմի սցենարը։ Նշանավոր կինոռեժիսորի հետ նրա համագործակցությունը շարունակվել է հաջորդ ֆիլմի՝ Մարնիի սցենարի մշակման ընթացքում, սակայն ընդհատվել է տարաձայնությունների պատճառով; Հանթերի անունը հանվել է տիտրերից: Այդ կապակցությամբ նա ռեժիսորի հետ իր աշխատանքի մասին թողել է հեգնական հուշեր՝ «Ես ու Հիչը» վերնագրով ( 1997 )։
1960 թվականից հետո նա երկու անգամ Մակբեյնից բացի այլ այլ կեղծանուններ է օգտագործել. Royal Flush ( 1975 ) վեպը ստորագրվել է Էզրա Հաննոն, իսկ Scimitar ( 1992 ) վեպը ստորագրվել է Ջոն Էբոթ։ 2000 թվականին լույս է տեսել «Քենդիլենդ» վեպը, որի առաջին մասը հրատարակվել է Էվան Հանթերի, իսկ երկրորդը՝ Էդ Մաքբեյնի անունով։
2002 թվականին գրողի մոտ կոկորդի քաղցկեղ են ախտորոշել։ Էվան Հանթերը մահացել է 2005 թվականին Կոնեկտիկուտ նահանգի Ուեստոն քաղաքում: Մինչև իր վերջին օրը նա շարունակում էր գրել 87-րդ տեղամասի մասին վերջին գիրքը.
Հանթերի գրքերի ընդհանուր տպաքանակը կազմել է ավելի քան 100 միլիոն օրինակ[8]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանթերի շատ գրքերում, երբ հիշատակվում է հոկտեմբերի 15-ը, նրա հերոսները շեշտում են՝ «Մեծ մարդկանց ծննդյան օրն է»: Փաստացի՝ հոկտեմբերի 15-ը հենց իր՝ գրողի ծննդյան օրն է: Այս կատակը մեկ անգամ չէ, որ հայտնվում է 87-րդ տեղամասի և փաստաբան Մեթյու Հոուփի մասին վեպերում:
Էկրանավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դպրոցական ջունգլիներ» (1955, ԱՄՆ). ռեժիսոր՝ Ռիչարդ Բրուքս. նկարահանվել է նույնանուն պատմվածքի հիման վրա:
- «Պատանի վայրենիներ» (1959). ռեժիսոր՝ Ջոն Ֆրանկենհայմեր. նկարահանվել է «Գործ՝ ըստ մեղադրանքի» վեպի հիման վրա:
- «Ոստիկաններին ատողը», 1958 թ., ռեժիսոր՝ Ուիլյամ Բերկ. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Ոստիկաններին ատողը» վեպի հիման վրա:
- The Mugger, 1958, ռեժիսոր՝ Ուիլյամ Բերկ. նկարահանվել է роман «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Կողոպտիչը» վեպի հիման վրա:
- The Pusher, 1960, ռեժիսոր՝ Ջին Միլֆորդ. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Իրացնողը» վեպի հիման վրա:
- «87-րդ ոստիկանական տեղամաս» ( 1961 —1962, NBC-ի հեռուստասերիալ)
- «Դրախտ ու դժոխք» (1963, Ճապոնիա). ռեժիսոր՝ Ակիրա Կուրոսավա. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Քինգի փրկագինը» վեպի հիման վրա:
- «Առանց ակնհայտ պատճառների» (1971, Ֆրանսիա — Իտալիա). ռեժիսոր՝ Ֆիլիպ Լաբրո. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Տասը գումարած մեկ» վեպի հիման վրա:
- Every Little Crook and Nanny (1972, ԱՄՆ). ռեժիսոր՝ ՍայՀովարդ. նկարահանվել է «Փոքրիկ ստահակն ու դայակը» վեպի հիման վրա:
- Fuzz «Ոստիկաններ» («Недотёпы») (1972, ԱՄՆ), ռեժիսոր՝ Ռիչարդ Ա. Քոլլա. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Ոստիկաններ» վեպի հիման վրա:
- «Արյունակցական կապեր» (1978, Ֆրանսիա — Կանադա). ռեժիսոր՝ Կլոդ Շաբրոլ. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի նույնանուն վեպի հիման վրա:
- Skládacka (ТВ) (1992, Չեխոսլովակիա). ռեժիսոր՝ Յարոսլավ Դուդեկ. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Գլուխկոտրուկ» վեպի հիման վրա:
- Brokovnice (ТВ) (1992, Չեխոսլովակիա). ռեժիսոր՝ Յարոսլավ Դուդեկ. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Զենքը» վեպի հիման վրա:
- Columbo: No Time to Die (1992, Կոլոմբոյի մասին սերիալի 60-րդ սերիան). հեռուստաֆիլմ, նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Քանի դեռ երկուսն էլ ողջ են» վեպի հիման վրա:
- «Սպանության եղանակը» (1993, Ռուսաստան — Ուկրաինա). ռեժիսոր՝ Օլեգ Գոյդա. նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի նույնանուն վեպի հիման վրա:
- Columbo: Undercover (1994, Կոլոմբոյի մասին սերիալի 64-րդ սերիան), հեռուստաֆիլմ, նկարահանվել է «87-րդ ոստիկանական տեղամաս» շարքի «Գլուխկոտրուկ» վեպի հիման վրա:
- «Անկած հրեշտակներ» (1995, ԱՄՆ) 2-րդ եթերաշրջանի «Սեր և արյուն» դրվագը. նկարահանվել է նույնանուն պատմվածքի հիման վրա:
- «87-րդ ոստիկանական տեղամաս» — հեռուստաֆիլմ, 1995 թվական, ռեժիսոր՝ Բրյուս Փելթրոու, NBC. նկարահանվել է «Շանթ» վեպի հիման վրա:
- «87-րդ ոստիկանական տեղամաս. Սառույց» — հեռուստաֆիլմ, 1996 թվական, ռեժիսոր՝ Բրյուս Փելթրոու, NBC.
- «87-րդ ոստիկանական տեղամաս. Տոթ» — հեռուստաֆիլմ, 1997 թվական, ռեժիսոր՝ Բրյուս Փելթրոու, NBC.
- «Термический убийца» (Ed McBain's 87th Precinct: Heatwave) — հեռուստաֆիլմ, 1997 թվական, ռեժիսոր՝ Դուգլաս Բառա
- «Երեք կույր մկնիկ» (2001) — նկարահանվել է նույնանուն վեպի հիման վրա: Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Լեյչ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #105771287 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://lifeinlegacy.com/Display.aspx?weekof=2005-07-09
- ↑ 6,0 6,1 6,2 The Encyclopedia of Science Fiction / P. Nicholls, J. Clute, D. Langford — ISSN 3049-7612
- ↑ https://edgarawards.com/category-list-the-grand-master/
- ↑ «Умер автор детективов Эд Макбейн». Արխիվացված օրիգինալից 2012-03-31-ին. Վերցված է 2008-03-27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Evan Hunter Internet Movie Database կայքում
- Hunter/McBain bibliography at Hard-Boiled
- Official Evan Hunter Արխիվացված 2024-03-01 Wayback Machine and Ed McBain websites
- Evan Hunter and Ed McBain on Internet Book List
- Evan Hunter Internet Speculative Fiction Database-ում
- 1993 interview, A Discussion with... National Authors on Tour TV Series
- 1995 interview, A Discussion with... National Authors on Tour TV Series
- 2001 interview with Leonard Lopate at WNYC (archived)
- 2005 interview with David Bianculli at NPR
- Эд Макбейн Библиография 1-2 Hard-Boiled («Сайт Любителей Приключений»)
- Эван Хантер. «Я и Хич»: начало Արխիվացված 2024-12-19 Wayback Machine, окончание Արխիվացված 2024-12-19 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվան Հանթեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 15 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 6 մահեր
- 2005 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի մանկագիրներ
- Ամերիկացի դետեկտիվ ժանրի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Քաղցկեղից մահացածներ