Էսքիլ Փեդերսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսքիլ Փեդերսեն
Eskil Pedersen
 
Կուսակցություն՝ Նորվեգական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Օսլոյի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք լյութերականություն
Ծննդյան օր մարտի 6, 1984(1984-03-06)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Շիեն, Նորվեգիա
Քաղաքացիություն  Նորվեգիա

Էսքիլ Փեդերսեն (նորվ.՝ Eskil Pedersen, մարտի 6, 1984(1984-03-06)[1], Շիեն, Նորվեգիա), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի բանվորական կուսակցության երիտասարդական թևի նախկին առաջնորդ։ 2011 թվականի հուլիսի 22-ին Ուտյոյայում տեղի ունեցած զանգվածային սպանությունների ժամանակ Պեդերսենին հաջողվեց լաստանավով լողալով հեռանալ կղզուց[2]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեդերսենը ծնվել է Նորվեգիայի Շիեն քաղաքում։ Ավարտել է Օսլոյի համալսարանը, որտեղ ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան։ 2006 թվականին Փեդերսենն ընտրվել է Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական թևի առաջնորդի ներկայացուցիչ, իսկ 2010 թվականի հունիսի 17-ին ստանձնել է առաջնորդի պարտականությունները՝ փոխարինելով Մարտին Հենրիքսենին[3]։

2011 թվականի մայիսին Փեդերսենը գործ է հարուցել Առաջադիմության կուսակցությունից Քրիստիան Թիբրինգ-Գեդդեի դեմ՝ Նորվեգիա ներգաղթածների երեխաների մասին բացասաբար արտահայտվելու համար, որը երիտասարդական կազմակերպության ղեկավարը համարել է ռասիզմի դրսևորում[4]։ Բայց հունիսի վերջին գործը փակվել է[5]։

Հարձակում Ուտյոյայում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 22-ին Փեդերսենը գտնվում էր Ուտյոյա կղզում, որտեղ Նորվեգական բանվորական կուսակցությունը հերթափոխ էր անցկացնում։ Անդերս Բրեյվիկը՝ ահաբեկչության կազմակերպիչն ու իրականացնողը, հետագայում ասաց, որ Փեդերսենը Գրու Հարլեմ Բրունթլանի և Յոնաս Գար Ստյորեի հետ միասին իր երեք նպատակակետերից մեկն էր։ Բրեյվիկը նաև հայտարարեց, որ երկար ժամանակ ուսումնասիրել է Փեդերսենի լուսանկարները, որպեսզի նրան կղզում միանգամից ճանաչի[6]։

Փեդերսենը 8 հոգու հետ կղզուց հեռացավ միակ հասանելի նավով[7]։ Ըստ Փեդերսենի խոսքերի՝ ինքը որոշել է, որ հարձակման պատճառը պետական հեղաշրջումն է Նորվեգիայում, և ինքը՝ որպես կազմակերպության լիդեր, կարող է սպանվել ապստամբների կողմից, որոնց աջակցում էր ոստիկանությունը (Բրեյվիկը ոստիկանի համազգեստ էր հագել)[8]։

Համացանցում հայտնվեցին Փեդերսենին դատապարտող քննարկումներ, սակայն ԶԼՄ-ները փորձում էին միջադեպի վերաբերյալ կարծիք չարտահայտել[7]։ Հարձակման ժամանակ կենդանի մնացածներից մեկը BBC-ի հարցազրույցի ընթացքում հրապարակավ դատապարտել է Փեդերսենին՝ ասելով, որ նա վարվել է ինչպես «իր նավը լքող կապիտանը»։ Փեդերսենը պատասխան հայտարարությունում ասել է, որ կղզուց հեռացել է բնազդաբար[9]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մայիսին Փեդերսենը հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել խորհրդարանում[10]։ Նրա թեկնածությանը հավանություն տվեց Նորվեգական բանվորական կուսակցության երիտասարդական թևը[11]։ Սակայն նա չընտրվեց։ Պատճառների թվում նշված է նաև, որ քաղաքը, որտեղ Փեդերսենը ծնվել է, արդեն ներկայացված էր խորհրդարանում[12]։

2012 թվականի սեպտեմբերին Փեդերսենն առաջարկեց վերականգնել Ուտյոյայի ամառային ճամբարը։ Այդ առաջարկությունը հարուցեց հարձակման ժամանակ տուժող կողմի քննադատությունը։ Այսպես, Ուտյոյայում զոհված 19-ամյա երիտասարդի մայրը հայտարարեց, որ այդպիսի մտադրությունները ցույց են տալիս, որ Փեդերսենը չի կարող ստանձնել լիդերի պարտականությունները[13]։ Սեպտեմբերի 25-ին հարձակման ժամանակ կենդանի մնացածներից մոտ 200 հոգի, ինչպես նաև զոհվածների հարազատները, հանրագիր ստորագրեցին վերականգնման դեմ[14]։ 2013 թվականի փետրվարին Փեդերսենը նորից վերադարձավ այդ հարցին՝ հայտարարելով, որ կուսակցությունն ի վերջո որոշել է Ուտյոյայի ճամբարը վերականգնել 2015 թվականին[15]։

2012 թվականի հոկտեմբերին Փեդերսենը վերընտրվեց որպես երիտասարդական թևի առաջնորդ[16]։ 2014 թվականին նրան փոխարինեց Մանի Հուսեյնին։

Փեդերսենը բացահայտ միասեռական է[17], հանդես է գալիս սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. «Anders Breivik Trial: Survivor Eskil Pedersen Faces Killer For First Time» (անգլերեն). The Huffington Post. 2012 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 22-ին.
  3. Jakobsen L. B (2010 թ․ հոկտեմբերի 15). «Knepen seier for Pedersen» (նորվեգերեն). Varden. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  4. «AUF-leder anmelder Tybring-Gjedde» (նորվեգերեն). Норвежская вещательная корпорация. 2011 թ․ մայիսի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  5. «Christian Tybring-Gjedde refser statsministeren» (նորվեգերեն). TV 2. 2011 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  6. Brustad L. (2011 թ․ նոյեմբերի 18). «Breiviks hovedmål: Gro, Jonas og Eskil» (նորվեգերեն). Dagbladet. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  7. 7,0 7,1 Lindgren L. (2011 թ․ նոյեմբերի 14). «Eskil Pedersens valg» (նորվեգերեն). Morgenbladet. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  8. Hauge M. (2011 թ․ օգոստոսի 14). «AUF-leder fryktet statskupp» (նորվեգերեն). Aftenposten. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  9. Auestad G; Svaar P. (2012 թ․ ապրիլի 15). «Snakkar ut om Utøya-flukta til BBC» (նորվեգերեն). Норвежская вещательная корпорация. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  10. Løset K. (2012 թ․ մայիսի 28). «Eskil Pedersen vil på Stortinget» (նորվեգերեն). TV 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  11. Løkkebø L. (2012 թ․ մայիսի 23). «Vil kjempe om tredjeplassen» (նորվեգերեն). Ta. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  12. Dale K. (2012 թ․ օգոստոսի 30). «Eskil Pedersen skvises ut av Telemark Ap» (նորվեգերեն). Норвежская вещательная корпорация. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  13. «Utøya-mamma: - Eskil Pedersen må gå av» (նորվեգերեն). Verdens Gang. 2012 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  14. Wiik L. (25.09 2012). «Utøya er vårt Auschwitz» (նորվեգերեն). TV 2. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  15. «Why Norwegian Labour Party youth leader wants to return to massacre site» (անգլերեն). The Globe and Mail. 18.02.2013. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  16. Kristiansen B. (2012 թ․ հոկտեմբերի 21). «Jo, det er klart det er jævlig» (նորվեգերեն). Dagbladet. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  17. – Jeg kom ut av skapet da ingen var hjemme