Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարան
Raua tn tuletõrjehoone.jpg
Տեսակfirefighting museum? և թանգարան
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն[1]
ՏեղագրությունՏալլին
ՎայրKompassi?
ՀասցեRaua tänav?
Հիմնադրված է1974
Կայքtuletorjemuuseum.ee

Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարան (էստ․՝ Eesti Tuletõrjemuuseum), թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, որը հիմնադրվել է 1974 թվականին։ Ներկայում թանգարանում ցուցադրվում է Էստոնիայի հրշեջ ծառայության 1862-1940 թվականների պատմությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհների թանգարանը հիմնադրվել է 1974 թվականի հոկտեմբերի 30-ին` նպատակ ունենալով հանրահռչակել հրդեհաշիջման աշխատանքները, ուսումնասիրել և գրանցել հրդեհաշիջման պատմությունը և բարձրացնել հրդեհների կանխարգելման արդյունավետությունը։ Սա Արևելյան Եվրոպայի հնագույն հրդեհային թանգարաններից մեկն է[2]։

Մինչև 2003 թվականը թանգարանը գործել է 1872 թվականին Վանա-Վիրու փողոցում կառուցված շենքում։ 1978 թվականին այն վերանվանվել է Էստոնական ԽՍՀ հրդեհների թանգարան, իսկ 1989 թվականին՝ էստոնիայի հրդեհների թանգարան[2]։

1991-2003 թվականներին Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարանը գտնվում էր Փրկարարական դեպարտամենտի իրավասության ներքո, իսկ 2003-2013 թվականներին գործում էր որպես ՆԳՆ-ին կից պետական մարմին[2]։

Շենքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Հերբերտ Յոհանսոնի շենքը: 1939 թվականի լուսանկար
32-մետրանոց աշտարակը

Էստոնիայի հրշեջ պահպանության թանգարանը գտնվում է Տալլինի կենտրոնում՝ ճարտարապետ Հերբերտ Յոհանսոնի (1884-1964) նախագծած շենքում (կանգնեցվել է 1936-1939 թվականներին)։ Այդ շենքը էստոնական ճարտարապետության վառ օրինակ է։ Համակառույցը ներառում է նաև հրշեջ ճկախողովակները չորացնելու համար նախատեսված 32-մետրանոց աշտարակ[3]։

Մշտական ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսի եզակի նմուշ է Սևագլուխների եղբայրության ձեռքի պոմպը, որը թվագրվում է 1808 թվականով։ Թանգարանն այցելուներին առաջարկում է դիտել հրշեջ թեմաներով պատմական ֆիլմեր։ Առկա են պարգևների և այլ ռեգալիաների մեծ հավաքածու, բնակելի շենքի մակետ, որում վառվում են 27 տարբեր լամպեր՝ նշելով հրդեհի պատճառները։ Բացի այդ, հինգ լեզուներով ձայնային ուղեցույցի միջոցով այցելուները կարող են լիարժեք գիտելիքներ ստանալ 20-րդ դարի նախազգուշացման համակարգի մասին։ Թանգարանն առաջարկում է դիտել նաև հրշեջների համազգեստը և պաշտպանիչ հագուստը, ինչպես նաև հրշեջ կազմակերպությունների խորհրդանիշերը։ Ցանկության դեպքում հնարավոր է ծանոթանալ նաև փրկարարական ժամանակակից սարքավորումներին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 «AJALUGU « Eesti Tuletõrjemuuseum»։ Վերցված է 2021-05-04 
  3. «3120 Tuletõrjehoone Raua t.2, 1938-1939.a. • Mälestised»։ register.muinas.ee։ Վերցված է 2019-01-04 
  4. «48 « Search Results « Eesti Tuletõrjemuuseum»։ Վերցված է 2019-01-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]