Էստոնիայի կերպարվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնիայի կերպարվեստ, հնագույն հուշարձաններից են մետաղյա զարդարանքները, քարե և փայտե պորտալները, մահարձանները։ Հնուց տարածված են եղել ոստայնանկությունը, ասեղնագործությունը, կաշվի դրոշմազարդումն ու ժողովրդական դեկորատիվ կիրառական արվեստի այլ տեսակներ։ Պահպանվել են 15-րդ դարի արժեքավոր բազմաթիվ նկարներ։ 17-րդ դարից նոր առաջընթաց է կատարել փայտի քանդակագործությունը, ոսկերչությունը։ Արվեստի զարգացման կարևոր կենտրոն է եղել Նառվան։ Ազգային կերպարվեստի առաջին ներկայացուցիչներն են դիմանկարիչ և բնանկարիչ Ցո. Քյոլերը, քանդակագործներ Ա. Վայցենբերգն ու Ա. Ադամսոնը։ Նշանավոր են Ա. Լայկմաայի և Ք. Ռաուդի գործերը։ Հայտնի են գեղանկարիչներ Կ. Մյագին, Ն. Տրիյկը, քանդակագործ ու խեցեգործ Ցա. Կոորտը։ 1919 թվականին Տարտուում բացվել է «Պալլաս» գեղարվեստական ուսումնարանը։ էստոնիաի գրաֆիկներից տեխնիկական հնարների և թեմատիկայի բազմազանությամբ առավել ճանաչվածը է. Վիյրալատն է։ Հայտնի են նաև բնանկարիչ Գ. Ռայնդորֆը, գեղանկարիչ է. Ադամսոն-էրիկը, դիմանկարիչ Ա. Բախը։ Նկարիչների կրստեր սերնդի ներկայացուցիչներից մեծ հաջողությունների են հասել է. Օկասը, Վ. Տոլլին, Հ. էելման։ էստոնական խորհրդային տարիների գեղանկարչությունում առավել հանրահայտ դեմքն է է. Կիտսը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։