Էստոնիայի բռնազավթումը գերմանական ուժերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում
Էստոնիայի բռնազավթումը գերմանական ուժերի կողմից | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Առաջին համաշխարհային պատերազմ | |||||||
| |||||||
| |||||||
Հակառակորդներ | |||||||
![]()
|
![]() | ||||||
Հրամանատարներ | |||||||
Էստոնիայի բռնազավթումը գերմանական ուժերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, մասնավորապես՝ 1917 թվականի հոկտեմբերի 11-12-ն ընկած ժամանակահատվածում գերմանական բանակի կողմից Արևմտաէստոնական կղզեախմբերի, այդ թվում՝ Սաարեմաայի, Հիյումաայի և Մուհուի օկուպացումը։
Ռազմական գործողություններին հաջորդում են բազմակողմ բանակցությունները, որոնք իրենց հանգուցալուծումն են ստանում Բրեստ-Լիտովսկում։ Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում իշխանության գլուխ եկած բոլշևիկները որդեգրում են նոր քաղաքական գաղափարախոսություն, իսկ ռուսական բանակի մասնակցությունն աշխարհամարտին ինքնին հակասում էր այդ գաղափարական արժեհամակարգերին։ Այսպիսով՝ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Ռուսաստանը խայտառակ պայմաններով ընդունում է հաշտություն, որը բեկումնային է լինում Մերձբալթիկայի համար[1]։
1918 թվականի փետրվարի 18-ին գերմանական ուժերը ասպատակում են մայրցամաքային Էստոնիայի սահմանները՝ փետրվարի 21-ին արդեն գրավելով Հաապսալուն։ Զավթիչները զարգանում են իրենց ռազմավարական հաջողությունները և փետրվարի 22-ին օկուպացնում Վալգան, ապա նաև Հաապսալուն, Պյառնուն, Վիլյանդին։ Փետրվարի 24-ին զենքերը վայր է դնում Դորպատը (ներկայիս Տարտուն)։ Հանրապետության մայրաքաղաք Տալլինի (Ռևել) ռազմակալումը տեղի է ունենում փետրվարի 25-ին, որից անմիջապես հետո կայսերական զորախմբերը պաշարում են Էստոնիայի վերջին հենակետը՝ Նարվան (մարտի 4-ին)։ Այսպիսով, Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օկուպացված Էստոնիայում անկում է ապրում տասնամյակներ տևած հանրապետական կարգերը[2]։
Էստոնական հարցը իր լուծումը վերջնականապես գտնում է Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ժամանակ։ Գերմանական պատվիրակությունը երկար ժամանակ քննում է ռուսական կողմի ներկայացրած պայմանները և մշակում սեփական ծրագիրը, որը բխում էր իր իսկ շահերից։ Դրանք էին՝ միացնել Գերմանիային Մերձբալթիկան և մասնատել Լեհաստանը, «որպեսզի ղեկավարեն ոչ արիական ծագում ունեցող ազգերին»։ Բացի դա, Գերմանիան ձգտում էր պահպանել Ռուսաստանից գրավված տարածքները, որպեսզի օգտագործեր Ռուսաստանի տնտեսական ռեսուրսները։ Այսպիսով՝ պատերազմի արդյունքում Էստոնիայում, և մերձբալթյան մյուս երկրներում, հաստատվում է օկուպացիան վարչակարգ՝ Օբեր Օսթի դիկտատուրան։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Buttar Prit։ Between Giants։ ISBN 9781780961637
- ↑ Hiden John (2002)։ The Baltic States and Weimar Ostpolitik։ Cambridge University Press։ ISBN 0-521-89325-9