Էստոնիայի բանկ
Էստոնիայի բանկ | |
---|---|
Տեսակ | կենտրոնական բանկ |
Հիմնադրված է | 1919 |
Վայր | Տալլին, Էստոնիա |
Երկիր | ![]() |
Կայք | eestipank.ee |
![]() |
Էստոնիայի բանկ (էստ․՝ Eesti Pank, անգլ.՝ Bank of Estonia), Էստոնիայի կենտրոնական բանկ, երկրի երկմակարդակ բանկային համակարգի վերին մակարդակը, Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստոնիայի բանկը իր հիմնադրումը հաշվարկում է 1919 թվականից, երբ ժամանակավոր կառավարությունը հաստատել է բանկի կանոնադրությունը և գանձարանից 10 միլիոն էստոնական մարկ է փոխանցել բանկի հաշվարկային համարին։ Առաջին թղթադրամները թողարկվել են 1921 թվականին[1]։
- 1940 թվականին բանկը վերակազմավորվել է ԽՍՀՄ Պետական բանկի հանրապետական մասնաճյուղի։ Կրոնով ներդրումները փոխարինվել են խորհրդային ռուբլով 1 կրոն=1.25 ռուբլի կուրսով, երբ իրական գնողունակությունը եղել է 1 կրոն=8.10 ռուբլի։
- 1989 թվական
- Դեկտեմբերի 15-ին Էստոնիայի հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարել է Էստոնիայի բանկի վերակազմավորման մասին որպես Էստոնիայի՝ 1919 թվականին հիմնադրված բանկի իրավահաջորդի։
- Դեկտեմբերի 28-ին ընդունվել է Էստոնիայի հանրապետության բանկի մասին օրենքը, որով այն հռչակվում էր անկախ հաստատություն, իսկ ղեկավար նշանակվել է Ռեյն Օտսասոնը։
- 1990 թվականի ապրիլի 12-ին Էստոնիայի հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել այն մասին, որ 1991 թվականի դեկտեմբերի 24-ին անցում կկատարվի ազգային արժույթին։
- 1991 թվականի սեպտեմբերի 23-ին բանկի ղեկավար է նշանակվել Սիյմ Կալասը։
- 1992 թվական
- Ապրիլի 8-ին տպագրվել ու թողարկվել է էստոնական նոր կրոնը։
- Մայիսի 8-ին որոշում է ընդունվել էստոնական կրոնի ու գերմանական մարկի համապատասխանեցման մասին։
- Մայիսի 25-ին Էստոնիան դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ։
- Հունիսի 15-ին Էստոնիան վերականգնել է անդամակցությունը Միջազգային հաշվարկների բանկի հետ։
- Դեկտեմբերի 1-ին Ֆինլանդիայի բանկը սկսել է էստոնական կրոնի գնանշումը։
- 1993 թվականի դեկտեմբերի 6-ին Էստոնիայի բանկը և առևտրական հինգ բանկեր միացել են Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությանը (SWIFT):
- 2002 թվականի հունվարի 21-ին Էստոնիայի բանկն անցել է միջբանկային հաշվարկների նոր համակարգին, որը համապատասխանում է միջազգային պահանջներին։
- 2004 թվականի մայիսի 1-ին Էստոնիայի բանկը դարձել է Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ և Եվրոպական կենտրոնական բանկի բաժնետերերից մեկը։
- 2005 թվականի հունիսի 7-ին Էստոնիայի բանկի ղեկավար է նշանակվել Անդրես Լիպստոկը։
2010 թվականի հուլիսի 13-ին ներդրվել է եվրոյի համակարգը՝ 1 EUR = 15,6466 EEK հաշվարկային փոխարժեքով։
- 2011 թվականի հունվարի 1-ից բանկն իրականացրել է կրոնի անցումը եվրոյին։
Անցում եվրոյին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե եվրոյի ներմուծումը ծրագրվել էր 2007 թվականին, սակայն դա չի իրականացել, քանի որ Էստոնիայում արժեզրկումն այդ ժամանակ չի համապատասխանել Մաաստրիխտի չափանիշներին[2][3]։ 2010 թվականի մայիսի 12-ին Եվրահանձնաժողովը հանդես է եկել Էստոնիան եվրագոտուն միացնելու պաշտոնական առաջարկով, քանի որ երկիրն իրականացրել է եվրոյին անցնելու անհրաժեշտ բոլոր պայմանները[4]։ Այս մասին վերջնական որոշում է ընդունվել 2010 թվականի հուլիսի 13-ին եվրագոտու 16 երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ[5]։ Նույն օրն էլ հռչակվել է կրոնի և եվրոյի փոխարկման արժեքը՝ 15.6466 կրոնը=1 եվրոյի։
2011 թվականի հունվարի 1-ից եվրոն դարձել է Էստոնիայի տարածքում վճարման օրինական միակ միջոցը։ Կրոնը եվրոյին զուգահեռ գործածության մեջ է եղել մոտ երկու շաբաթ (Էստոնիայում մեծ տարածում ունեցող էլեկտրոնային հաշիվներում անցումը կատարվել է միանգամից)։ Կրոնի եվրոյով փոխարինելու հնարավորությունը (այդ թվում՝ մանրադրամների, որոնց փոծարինումը հարմար դարձնելու համար տեղադրվել են հատուկ սարքեր) բանկային ցանկացած մասնաճյուղում հնարավոր է եղել կես տարվա ընթացքում։
2011 թվականի սեպտեմբերին Էստոնիայի բնակչության մոտ դեռևս կար 909 միլիոն էստոնական կրոն, ինչը համապատասխանում է 58.1 միլիոն եվրոյին, ընդ որում թղթադրամները կազմում էին 58.1 միլիոն եվրոյին համարժեք էստոնական կրոն, իսկ մետաղադրամները՝ 6.3 միլիոն եվրոյին համապատասխան էստոնական կրոն[6]։
Հիմնական գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոյի անցնելուց հետո բանկի գործառույթներն էականորեն փոխվել են։ Եթե նախկինում այն պատասխանատու էր ազգային արժույթի կայունության համար, ապա 2011 թվականից Էստոնիայի բանկը՝ որպես Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամ, մասնակցում է եվրագոտում միասնական դրամավարկային քաղաքականությանը։ Բանկի գործունեության կարևորագույն նպատակն է դարձել գների կայունությունը[7]։ Բացի դրանից՝ բանկը պատասխանատու է.
- Էստոնիայի բանկային համակարգի զարգացման, հուսալիության, կայունության համար
- արդյունավետության աջակցության և ֆինանսական համակարգի զարգացման համար
- բնակչության՝ կանխիկ դրամի պահանջմունքները բավարարելու համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Eesti Pank / Bank of Estonia»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-15-ին։ Վերցված է 2020-05-19
- ↑ «Банк Эстонии: введение евро до 2011 года нереально»։ Postimees։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-17-ին։ Վերցված է 2008-08-30
- ↑ «План перехода Эстонии на евро (5-я версия)»։ Արխիվացված է օրիգինալից 2008-09-06-ին։ Վերցված է 2020-05-19
- ↑ ЕК предложила Эстонии присоединиться к еврозоне // Novosti ERR, 12.05.2010
- ↑ Эстония присоединяется к еврозоне(չաշխատող հղում)
- ↑ Жители Эстонии до сих пор не поменяли на евро почти 1 миллиард крон // РИА «Новости» 12 сентября 2011
- ↑ «Objective of monetary policy»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-18-ին։ Վերցված է 2020-05-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էստոնիայի բանկ կատեգորիայում։ |
|