Էստոնիայի ավիացիոն թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էստոնիայի ավիացիոն թանգարան
Estonian Aviation Museum (2012).jpg
Տեսակավիացիոն թանգարան
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ՏեղագրությունKastre Rural Municipality?
ՎայրԼանգե
Հիմնադրված է1999
Կոորդինատներ: 58°17′17″ հս․ լ. 26°45′51″ ավ. ե. / 58.28806° հս․. լ. 26.76417° ավ. ե. / 58.28806; 26.76417
Կայքlennundusmuuseum.ee/en/

Էստոնիայի ավիացիոն թանգարան (էստ․՝ Eesti Lennundusmuuseum), Էստոնիայի միակ ավիացիոն թանգարանն է: Գտնվում է Տարտուին մոտ՝ Հաասլավա շրջանի Լանգե գյուղում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավոր նախաձեռնության ընթացակարգի համաձայն՝ թանգարանը հիմնադրվել է 1999 թվականի դեկտեմբերին, պաշտոնապես բացվել է 2002 թվականի հունիսի 14-ին[1]: Այն զարգացման տարբեր փուլեր է անցել Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և մասնավոր ու հանրային ոլորտների աջակցությամբ[2]:

Թանգարանի հիմնադիր տնօրենն է էստոնացի ինժեներ, նախկին քաղաքական գործիչ Մատի Մեոսը[3]:

Թանգարանն ունի մի քանի շենքեր: Փոքր շենքերից մեկը օգտագործվում է ներկայացնելու ինքնաթիռների 400 մոդելներ: Ռազմական, մարդատար, ուսումնական ինքնաթիռների, ուղղաթիռների, գլիդերների, ավիացիոն շարժիչների, ռադարների ու անտի-ռադարների հավաքածուները ներկայացված են տարբեր անգարներում[4]: Թանգարանն ունի 450 մետր երկարությամբ իր սեփական օդանավակայանը: Տարտուի օդանավակայանը գտնվում է 4 կմ հեռավորության վրա:

2006 թվականից թանգարանն ամեն տարի ներկայացնում է Էստոնիայի ավիացիոն օրերը միջոցառումը, որը բալթյան երկրների ավիացիոն ամենամեծ միջոցառումն է[4]: Էստոնիայի ավիացիոն օրեր 2016 թվականն ունեցել է 13000 այցելու[5]:

Ձմեռային ժամանակահատվածում (նոյեմբեր-մայիս) թանգարանը փակ է[4]:

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիայի ավիացիոն օրեր 2016-ի ժամանակ սկանդինավյան «Skycats» ավիաշոու

Թանգարանն ունի 8 բաժիններ՝

  • Ինքնաթիռային մոդելների բաժին
  • Օդանավերի, ուղղաթիռների, գլիդերների բաժին
  • Օդանավերի շարժիչների բաժին
  • Ծովային օդուժի բաժին
  • Օդային երթևեկության վերահսկման (ATC), ռադարների բաժին
  • Օդանավերի թռիչքադաշտերի բաժին
  • Օդային պաշտպանության բաժին
  • Գրավճության (զվարճանքի) բաժին

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական օդանավեր
  • PZL-104 Wilga
  • PZL TS-11 Iskra (լեհական օդուժից)
  • Aero L-29 Delfín
  • Aero L-39 Albatros
  • Hawk HW-326 (ֆիննական օդուժից)
Ultra-light օդանավ
  • Aeroprakt A-22 Foxbat (թռչող)
Կործանիչներ
  • F-104 ASA Starfighter (իտալական օդուժից)
  • MiG-21bis (լեհական օդուժից)
  • Saab J35 Draken (պատկանում է Շվեդիայի օդուժի թանգարանին)
  • MiG-23MLD
  • Saab JA 37 Viggen (պատկանում է Շվեդիայի օդուժի թանգարանին)
MiG-25-ի առաջնային ներկայացում Էստոնիայի ավիացիոն օրեր 2016-ի ժամանակ
Հետախուզական կործանիչներ
  • Mirage III RS (Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունից)
  • MiG-25 RPS
  • Yak-28PP
Հարձակվող կործանիչներ
  • Saab J32 Lansen (պատկանում է Շվեդիայի օդուժի թանգարանին)
  • Sukhoi Su-22M4
Sukhoi Su-24
Ռմբակոծիչներ
  • Sukhoi Su-24
Գլիդերներ
  • LET L-13 Blaník
  • Lietuva
Գյուղատնտեսական ինքնաթիռ
  • Zlín Z 37
  • Antonov An-2
ELK Airways Tupolev Tu-134A
Ուղևորատար օդանավ
  • Tu-134A3
  • Yak-40
  • An-2P
Ուղղաթիռներ
  • Mil Mi-2RL
  • Mil Mi-8
  • Robinson R22 (առանց շարժիչի)
  • Schweizer S-300
  • Kamov Ka-26
Հակաօդային հրթիռներ
  • Հակաօդային թնդանոթ Flack 88
  • Madsen դանիական հակաօդային թնդանոթ
  • Surface-to-air missile S-75
  • Surface-to-air missile S-125
  • Surface-to-air missile S-200
  • Surface-to-air missile SA-6
  • Surface-to-air missile SA-8
Ռադարներ
  • հեռավար կառավարման ռադար P-37 (nնման է P-35 ռադարին)
  • Jak-28PP ռադար
  • Draken-35 ռադար
  • Il-76 ռադար
Շարժիչներ
  • Jak-28PP շարժիչ
  • Il-76 շարժիչ
  • F-104 ASA Starfighter շարժիչ
  • Lansen-32 շարժիչ
  • MiG-25 շարժիչ
  • R44 շարժիչ
  • Wilga 35 շարժիչ
  • An-2 շարժիչ
  • In-line ռեկրեացիոն օդանավի շարժիչ
  • Mi-2 turbine
  • S-75 rocket շարժիչ
Oդանավերի մոդելներ

Օդանավերի մոդելներ՝ 1:144, 1:72, 1:48 և 1:32 մասշտաբներով, ընդհանուր՝ 400 մոդել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. About the museum Estonian Aviation Museum website
  2. Visioon Estonian Aviation Museum (in Estonian)
  3. "Kukul on külas Eesti Lennundusmuuseumi asutaja ja juht Mati Meos" Kuku Raadio, September 11, 2011 (podcast in Estonian)
  4. 4,0 4,1 4,2 «Museum homepage»։ Վերցված է 20 September 2016 
  5. Aleksander Pihlak: FOTOD: Lennupäevadel osales rekordarv inimesi Delfi, 7 June 2016 (in Estonian)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]