Էստոնական ճարտարապետության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էստոնական ճարտարապետության թանգարան
Eesti Arhitektuurimuuseum, 24. august 2011.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ՏեղագրությունՏալլին
ՎայրSadama?
Հիմնադրված էհունվարի 1, 1991
Կոորդինատներ: 59°26′0″ հս․ լ. 24°45′0″ ավ. ե. / 59.43333° հս․. լ. 24.75000° ավ. ե. / 59.43333; 24.75000
Կայքarhitektuurimuuseum.ee/en/

Էստոնական ճարտարապետության թանգարան (էստ․՝ Eesti Arhitektuurimuuseum), ճարտարապետության թանգարան Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Գտնվում է Ռոտերմեն թաղամասում[1]: Թանգարանը համարվում է Ճարտարապետական թանգարանների միջազգային կոնֆեդերացիայի (ICAM) անդամ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1991 թվականի հունվարի 1-ին՝ փաստաթղթավորելու, պահպանելու և այցելուներին տեղեկացնելու Էստոնիայի ճարտարապետության պատմության և նրա ներկայիս զարգացման մասին: Թանգարանն իր գործունեությունն սկսել է Կուլի 7 (Kooli 7) ժամանակավոր վայրում, որտեղ հավաքածուները տեղավորված էին միջնադարյան Loewenschede աշտարակում: 1996 թվականին թանգարանը տեղափոխվեց Rotermann Salt Storage (Ռոտերմեն աղի պահեստավորման վայր) և հանրության համար բացվեց 1996 թվականի հունիսի 7-ին[2]:

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի կամարակապ նկուղը, որը կառուցվել է ըստ բալթիկ-գերմանացի ինժեներ Էրնստ Բուստեդի կողմից կազմված նախագծի, եղել է աղի պահեստավորման վայր: Շենքը վերակառուցվել է 1995–1996 թվականներին Urbel & Peil ճարտարապետական ընկերության ճարտարապետներ Ուլո Պեյլի և Տասո Մահարի (ներքին հարդարման ճարտարապետ) նախագծով: Վերակառուցման ընթացքում նախկին մեկհարկանի շենքը բաժանվեց բազմաթիվ հարկերի՝ միջանկյալ առաստաղով և սրահներով՝ տարածք ապահովելով բազմաբնույթ ցուցահանդեսների համար[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.likealocalguide.com/tallinn/museum-estonian-architecture/
  2. «Museum history»։ www.arhitektuurimuuseum.ee։ Վերցված է 7 July 2014 
  3. «Building history»։ www.arhitektuurimuuseum.ee։ Վերցված է 7 July 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]