Jump to content

Էստոնական եվրո մետաղադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էստոնական եվրո մետաղադրամներ, Էստոնիայի ներկայիս արժույթն են, որոնք շրջանառության մեջ են դրվել 2011 թվականի հունվարի 1-ին։ Մետաղադրամների ազգային կողմում պատկերված են Էստոնիայի քարտեզը՝ ներկայիս սահմաններով, 12 աստղ, երկրի անվանումը էստոներենով («EESTI») և մետաղադրամի թողարկման տարեթիվը։

Առաջին անգամ եվրոյին անցնելու վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը տրամադրվեց երկու լեզվով՝ էստոներեն և ռուսերեն։

Հատվել է Ֆինլանդիայի դրամահատարանում։

Ազգային կողմի դիզայնը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էստոնական եվրո մետաղադրամներ - Ազգային կողմ
0,01 € 0,02 € 0,05 €
0,10 € 0,20 € 0,50 €
1,00 € 2,00 € Մետաղադրամի եզրին գրություն

2 եվրո անվանական արժեքով թղթադրամ

Մեկնարկ,ային հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 1-ից բոլոր մասնավոր անձինք կարող էին ձեռք բերել էստոնական եվրո մետաղադրամների մեկնարկային հավաքածուներ 200 կրոնով։ Հավաքածուն պարունակում էր 12.79 եվրո (200.12 կրոն) արժողությամբ մետաղադրամներ։ Դրանք վաճառվել են բոլոր բանկերի մասնաճյուղերում և փոստային բաժանմունքներում մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 600,000 օրինակ։

Այս հավաքածուն պարունակում է 42 մետաղադրամ՝

  • 1 ցենտ - 7 մետաղադրամ
  • 2 ցենտ - 6 մետաղադրամ
  • 5 ցենտ - 6 մետաղադրամ
  • 10 ցենտ - 6 մետաղադրամ
  • 20 ցենտ - 6 մետաղադրամ
  • 50 ցենտ - 5 մետաղադրամ
  • 1 եվրո - 4 մետաղադրամ
  • 2 եվրո - 2 մետաղադրամ
  • 1 անվտանգության թոքեն, որը հաստատում է հավաքածուի իսկությունը։

Ձեռնարկությունների համար թողարկվել են եվրոմետաղադրամների երկու տեսակ՝ 111 եվրո և 198 եվրո։ Դրանք կարելի էր պատվիրել մինչև 2010 թվականի դեկտեմբերի 20-ը[1]։

111 եվրոյի հավաքածուն պարունակում է հետևյալ մետաղադրամները՝

  • 1 ցենտ - 50 մետաղադրամ (1 գլան)
  • 2 ցենտ - 50 մետաղադրամ (1 գլան)
  • 5 ցենտ - 50 մետաղադրամ (1 գլան)
  • 10 ցենտ - 40 монет (1 գլան)
  • 20 ցենտ - 40 монет (1 գլան)
  • 50 ցենտ - 40 монет (1 գլան)
  • 1 եվրո - 25 монет (1 գլան)
  • 2 եվրո - 25 монет (1 գլան)։

198 եվրոյի հավաքածուն պարունակում է հետևյալ մետաղադրամները՝

  • 1 ցենտ - 100 մետաղադրամ (2 գլան)
  • 2 ցենտ - 100 մետաղադրամ (2 գլան)
  • 5 ցենտ - 100 մետաղադրամ (2 գլան)
  • 10 ցենտ - 120 մետաղադրամ (3 գլան)
  • 20 ցենտ - 40 մետաղադրամ (1 գլան)
  • 50 ցենտ - 40 մետաղադրամ (1 գլան)
  • 1 եվրո - 50 մետաղադրամ (2 գլան)
  • 2 եվրո - 50 մետաղադրամ (2 գլան)։

Շրջանառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոմինացիա[2] €0,01 €0,02 €0,05 €0,10 €0,20 €0,50 €1,00 €2,00
2011 32 000 000 30 000 000 30 000 000 30 000 000 25 000 000 20 000 000 16 000 000 11 000 000
2012 25 000 000 25 000 000 — — — — — —
2013 — — — — — — — —
2014 — — — — — — — —
2015 14 000 000 17 100 000 — — — — — —
2016 20 000 20 000 20 000 20 000 20 000 20 000 20 000 20 000
2017 9 000 000 4 000 000 4 550 000 — 3 250 000 — — —
Կարևորվում են այն մետաղադրամները, որոնք թողարկվել են միայն որպես BU և/կամ Proof դրամահատվածներ:
Էստոնիայի ժամանակակից քարտեզը

Քարտեզի սկանդալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղադրամները շրջանառության մեջ դնելուց գրեթե անմիջապես հետո էստոնական իշխանությունները մեղադրվեցին մետաղադրամների վրա պատկերված քարտեզի վրա երկրի սահմանները խեղաթյուրելու մեջ,[3] ինչին ի պատասխան Ռուսաստանում Էստոնիայի դեսպանը հայտարարեց, որ «այս մետաղադրամներին մեկ հայացքը բավարար է համոզվելու համար, որ բոլոր էստոնական մետաղադրամների վրա պատկերված սահմանը համապատասխանում է ներկայիս սահմանին, այլ ոչ թե պատերազմից առաջ եղածին»[4]։ Դեռևս 2010 թվականի սեպտեմբերին մետաղադրամի դիզայները նշեց, որ մետաղադրամների վրա սկզբնական եզրագծի դիզայնը փոխվել է, և որ մետաղադրամները վերջիվերջո ցուցադրում են նոր եզրագծեր[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնական եվրո մետաղադրամներ» հոդվածին։
  1. ↑ «Источник» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. ↑ «Тиражи монет евро Эстонии регулярного выпуска». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  3. ↑ Смирнова, Ольга (2011 թ․ հունվարի 4). «Эстонский правозащитник просит разобраться с евромонетой». «Русская служба Би-би-си» (ռուսերեն). «Би-би-си». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. ↑ «Эстония на монетах евро «не захватывает» территорию РФ — Тийк» (ռուսերեն). М.: «РИА Новости». 2011 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. «„Одного взгляда на эти монеты достаточно, чтобы убедиться, что граница, изображённая на всех эстонских монетах, соответствует нынешней границе, а не довоенной", — добавил дипломат. По его словам, старая граница Эстонии была совершенно другой формы.»
  5. ↑ von der Brelie, Hans (2010 թ․ սեպտեմբերի 30). «Estonia's euro entry». Euronews (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. «Our current international frontiers are not exactly what they used to be before the Second World War. We've had to make corrections to the original design. Now the depicted borders on the coins correspond exactly with international ones. Right now our coins will depict the updated and correct borders.»