Էստե Լաուդեր
Էստե Լաուդեր անգլ.՝ Estée Lauder | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 1, 1906[1][2] |
Ծննդավայր | Corona, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 24, 2004[1][2] (97 տարեկան) կամ ապրիլի 26, 2004[3] (97 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար |
Պարգևներ և մրցանակներ | Ազատության նախագահական շքանշան և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ |
Երեխաներ | Ronald Lauder? և Leonard Lauder? |
Կայք | esteelauder.com |
Estée Lauder Վիքիպահեստում |
Էստե Լաուդեր (անգլ.՝ Estée Lauder, ծննդյամբ՝ Ժոժեֆինա Էստեր Մանտցեր, {{lang-en|Josephine Esther Mentzer հուլիսի 1, 1906[1][2], Corona, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 24, 2004[1][2] կամ ապրիլի 26, 2004[3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գործարար կին, «Estée Lauder Companies» ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի առաջին նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1908 թվականի հունիսի 1-ին Նյու Յորքի Քուինս թաղամասում, ԱՄՆ ներգաղթած հրեաների ընտանիքում, եղել է 8 երեխաներից կրտսերը։ Երբ Էստեերը 6 տարեկան էր, նրանց տանը բնակություն է հաստատել նրա մորեղբայրը, որը մասնագիտությամբ մաշկաբան էր։ Մորեղբոր շնորհիվ Էստերը ստեղծեց 4 ֆորմուլա՝ մաշկի քսուկների համար, որոնք մինչ այդ ոչ մեկ չէր արտադրել։
Իր ապագա ամուսնուն՝ Ջոզեֆ Լաուդերին Էստերը հանդիպել է Վիսկոնսին քաղաքում հանգիստն անցկացնելու ժամանակ։ 1938 թվականի փետրվարի 3-ին ամուսինները Նյու Յորքում բացել են իրենց առաջին խանութը։ Նրանք վերակառուցել են նախկին ռեստորանի շենքը, որտեղ գիշերները պատրաստում էին քսուկներ, իսկ ցերեկները վաճառում դրանք։ Հենց այդ ընթացքում էլ դրվեց կոսմետիկայի և օծանելքի արտադրությամբ զբաղվով «Estée Lauder» ընկերության հիմքը։
1995 թվականին Էստե Լաուդերը թողել է իր աշխատանքը։
Մահացել է 2004 թվականի ապրիլի 24-ին՝ Մանհեթեն քաղաքի իր տանը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաուդերը Ֆրանսիայի գլխավոր հյուպատոս Ժերար Կաուսերից ստացել է Պատվավոր Լեգեոնի շքանշան[4], 1988 թվականին նրա անունն ընդգրկվել է «Junior Achievement» գործարարների փառքի սրահում։ 2004 թվականին արժանացել է ԱՄՆ Ազատության նախագահական մեդալի[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «Cosmetics queen Estée Lauder was born in Corona»։ QNS.com (en-US)։ Վերցված է 2020-03-10
- ↑ «Estee Lauder»։ Entrepreneur Hall of Fame (en-US)։ 2015-10-07։ Արխիվացված է օրիգինալից 2020-04-28-ին։ Վերցված է 2020-03-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|