Էսպերանտո ֆիլմեր

Էսպերանտո ֆիլմեր, ֆիլմեր, որոնք նկարահանվել են էսպերանտո լեզվով։ Էսպերանտո լեզվով կան բավականին շատ կարճամետրաժ ֆիլմեր, սակայն լիամետրաժ ֆիլմերն ընդամենը չորսն են։ Բացի այդ՝ մի շարք հայտնի ֆիլմերում էսպերանտոն օգտագործվում է մի քանի երկխոսություններում։
2011 թվականին Սան Պաուլոյում անցկացվեց էսպերանտոյի առաջին կինոփառատոնը[1]։
Լիամետրաժ էսպերանտո ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին լիամետրաժ էսպերանտո ֆիլմը նկարահանել է Atelier Mahé ընկերությունը 1964 թվականին Ֆրանսիայում և կոչվում էր «Տագնապներ» (էսպերանտո՝ «Angoroj»)։ Դրա տևողությունը մոտ մեկ ժամ էր։ Սյուժեում առկա էր սպանություն[2]։
Երկրորդ լիամետրաժ էսպերանտո ֆիլմը «Ինկուբն» էր (էսպերանտո՝ «Incubus»)՝ փոքր բյուջեով սև-սպիտակ սարսափ ֆիլմ։ Այն նկարահանվել է 1965 թվականին ԱՄՆ-ում։ Ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերակատարը հայտնի կանադացի դերասան Ուիլյամ Շետներն է[3]։ Էսպերանտիստները գնահատում են ֆիլմի գեղարվեստական արժեքը, սակայն դերասանների արտասանության մեջ նշում են մի շարք սխալներ։
Մյուս երկու լիամետրաժ ֆիլմերը նկարահանվել են արդեն 21-րդ դարում.
- «Գերդան անհետացե՜լ է» (էսպերանտո՝ «Gerda malaperis!»)՝ 2006 թվականի դետեկտիվ ֆիլմ, որի հիմքում Կլոդ Պիրոնի համանուն գիրքն է[4]։
- «Հայր» (էսպերանտո՝ «La patro»)՝ 2007 թվականի դրամա ֆիլմ, որի հիմքում 1907 թվականի ճապոնական ստեղծագործություն է[5]։
Երկու ֆիլմերն էլ նկարահանել է բրազիլական Imagu-Filmo կինոընկերությունը։
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսպերանտոյի մասին կան մի շարք փաստագրական ֆիլմեր և կինոժամանակագրություններ.
Ֆիլմի անվանում | Տարի | Երկիր | Նկարագրություն | Հղում | |
---|---|---|---|---|---|
Հայերեն | Էսպերանտո | ||||
Հարյուրամյա էսպերանտո | Esperanto — la centjara | 1987 | ![]() |
Նվիրված է էսպերանտոյի հարյուրամյակին | Հղում(էսպ.) |
Կինոարվեստը և մենք | Kinarto kaj ni | 1990 | ![]() |
Կինոյի և էսպերանտոյի կապի մասին | Հղում(էսպ.) |
Էսպերանտոն... | Esperanto estas… | 2008 | Տեղեկատվական ֆիլմ էսպերանտո շարժման մասին | Հղում(էսպ.) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կինոփառատոնի պաշտոնական կայք
- ↑ (էսպ.) «Տագնապներ» ֆիլմ
- ↑ (էսպ.) Ինկուբ
- ↑ (էսպ.) «Գերդան անհետացե՜լ է» ֆիլմը
- ↑ (էսպ.) «Հայր» ֆիլմ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (անգլ.) Էսպերանտոն և կինոն
- (էսպ.) Էսպերանտո ֆիլմերի ցանկ
- (էսպ.) Senmova՝ 2010 թվականի կարճամետրաժ էսպերանտո ֆիլմ
- Ĉapeloj՝ առաջին անիմացիոն էսպերանտո ֆիլմը
- Գերմանական կինոփառատոն 2013՝ նվիրված էսպերանտոյի 125-ամյակին