Էսթեր Հութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Հութ
եբրայերեն՝ אסתר חיות
 
Կրթություն՝ Թել Ավիվի համալսարան (1977)
Մասնագիտություն՝ փաստաբան և դատավոր
Ծննդյան օր հոկտեմբերի 16, 1953(1953-10-16)[1] (70 տարեկան)
Ծննդավայր Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել կամ Իսրայել
Քաղաքացիություն  Իսրայել
Ի ծնե անուն ֆր.՝ Esther Avni

Էսթեր Հութ (եբրայերեն՝ אסתר חיות‎, հոկտեմբերի 16, 1953(1953-10-16)[1], Հերցլիահ, Թել Ավիվի մարզ, Իսրայել և Իսրայել), Իսրայելի Գերագույն դատարանի նախագահ (2017 թվականի հոկտեմբերի 26-ից)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Հութը (նախկինում՝ Ավնի) ծնվել է Հերցլիահում 1953 թվականի հոկտեմբերի 16-ին Յուդիթի և Հուդայի ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա մոտ մեկուկես տարեկան էր, և դրանից հետո նրա հայրը գաղթել է Անգլիա։ Մեծացել է Գերցլիայի Նևե Ամալ թաղամասում գտնվող իր տատիկների ու պապիկների տանը[3]։

1970 թվականին, 17 տարեկանում, նա տեղափոխվել է Էյլաթ, որպեսզի ապրի իր մոր հետ, որը երկրորդ անգամ էր ամուսնացել։ Ավարտել է միջնակարգ դպրոցը քաղաքային հանրակրթական դպրոցում 1971 թվականին։

Նա Իսրայելի պաշտպանության բանակում ծառայել է կենտրոնական հրամանատարական նվագախմբում որպես կոնցերտմեյստեր՝ վոկալիստ Դորիտ Ռեուվենի, ինչպես նաև էլի Գորենշտեյնի, Ուզի Հիթմանի և Ռոնիտ Օֆիրի հետ միասին[2]։ Բանակից հեռանալուց հետո սովորել է Թել Ավիվի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977 թվականին[4][5]։ Իրավաբանական ֆակուլտետում սովորելու ընթացքում նա ծանոթացել է իր ամուսնու՝ Դեյվիդ Հութի հետ, որից ունեցել է երկու որդի։ Հութը վերապատրաստվել է Իսրայելի արդարադատության նախկին նախարար Խաիմ Յոսեֆ Ցադոկի իրավաբանական ընկերությունում, որտեղ 1977-1985 թվականներին աշխատել է որպես իրավաբանի օգնական։ Ընկերությունից հեռանալուց հետո ամուսնու հետ միասին բացել է անկախ գրասենյակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://elyon1.court.gov.il/heb/cv/fe_html_out/judges/k_hayim/156130565.htm
  2. 2,0 2,1 «For Third Time, Female Justice Elected to Head Israel's Supreme Court» (անգլերեն). thetower.org. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  3. «Esther Hayut named Supreme Court president - Globes» (անգլերեն). en.globes.co.il. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
  4. «Justice Esther Hayut Curriculum Vitae» (PDF). Supreme Court of Israel.
  5. Hovel, Revital (2017 թ․ սեպտեմբերի 5). «Esther Hayut Appointed to Be Israel's Next Supreme Court President». Haaretz (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Հութ» հոդվածին։