Jump to content

Էսթեր Ժանսմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթեր Ժանսմա
Ծնվել էդեկտեմբերի 24, 1958(1958-12-24)[1]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Վախճանվել էհունվարի 23, 2025(2025-01-23)[2][3] (66 տարեկան)
Վախճանի վայրՈւտրեխտ, Նիդերլանդներ
Մասնագիտությունբանաստեղծուհի, հնագետ, գրող և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԱմստերդամի համալսարան
Ուշագրավ աշխատանքներHier is de tijd?[4]
ԱշխատավայրՆիդեռլանդների մշակութային ժառանգության գործակալություն և Ուտրեխտի համալսարան
Պարգևներ
 Esther Jansma Վիքիպահեստում

Էսթեր Ժանսմա(հոլ.՝ Esther Jansma, դեկտեմբերի 24, 1958(1958-12-24)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 23, 2025(2025-01-23)[2][3], Ուտրեխտ, Նիդերլանդներ), հոլանդացի ակադեմիկոս, հնագետ և բանաստեղծ[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Ժանսմանը ծնվել է 1958 թվականին, քանդակագործ Ադամ Յանսմայի (1929–1965) ընտանիքում։ Ավարտել է Ամստերդամի համալսարանը, մասնագիտացել է դենդրոխրոնոլոգիայի և պալեոէկոլոգիայի ոլորտներում։ Նա աշխատել է Կրթության, մշակույթի և գիտության նախարարությանը կից Մշակութային ժառանգության հոլանդական գործակալությունում (Rijksdienst voor het Cultureel Erfgoed) և ղեկավարել է Նիդեռլանդների դենդրոխրոնոլոգիայի կենտրոնը։ Դասավանդել է Ուտրեխտի համալսարանում։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հրապարակումների։

Ժանսման 1988 թվականին հրատարակել է իր առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Իմ ձայնն անկողնու տակ» («Stem onder mijn bed»)։ Թարգմանել է Մարկ Ստրենդի բանաստեղծությունները, արժանացել է Ազգային մի քանի գրական մրցանակների, նրա բանաստեղծությունները տեղ են գտել խոշոր անթոլոգիաներում և թարգմանվել անգլերեն և ֆրանսերեն, վարել է գրականության վարպետության դասեր։

Ապրել է Ամերսֆորտում, մահացել է 2025 թվականի հունվարի 23-ին Ուտրեխտում, քաղցկեղից[10][11]։

  • 1988֊«Իմ ձայնն անկողնու տակ» (Stem onder mijn bed)
  • 1990֊«Ծաղիկ, քար» («Bloem, steen»)
  • 1993֊«Waaigat»
  • 1997֊«Picknick op de wenteltrap» (проза)
  • 1998֊«Hier is de tijd»
  • 2000֊«Dakruiters»
  • 2005֊«Ամեն ինչ նոր է» (Alles is nieuw (Յան Կամպերտի մրցանակ, Աննա Բեյնսի գրական մրցանակի անվանակարգ)
  • 2006֊Altijd vandaag (ընտրված պոեզիա և արձակ 1988֊2005)
  • 2008֊«What it is»
  • 2010֊«Eerst»
  • 2011֊«Mag ik Orpheus zijn?» (էսսե)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Dichter Esther Jansma (66) overleden — 2025.
  3. 3,0 3,1 3,2 NWS V. Esther Jansma (66) overleden, een van bekendste dichters van Nederland en Vlaanderen — 2025.
  4. 4,0 4,1 Dutch Heights
  5. Dutch Heights
  6. Dutch Heights
  7. Dutch Heights
  8. Dutch Heights
  9. Esther Jansma
  10. «Esther Jansma (66) overleden, een van bekendste dichters van Nederland en Vlaanderen». vrt.be (հոլանդերեն). Վերցված է 2025-01-24-ին.
  11. «Dichter Esther Jansma (66) overleden». NOS (հոլանդերեն). Վերցված է 2025-01-24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Ժանսմա» հոդվածին։