Էսթեր Էլկվիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսթեր Էլկվիստ
Ester Ellqvist.jpg
Ծնվել էհոկտեմբերի 4, 1880(1880-10-04)
ԾննդավայրAusås
Վախճանվել էնոյեմբերի 20, 1918(1918-11-20) (38 տարեկան)
Մահվան վայրՎեթեռն
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[1]
ԿրթությունԿոնստֆակ և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճմոդեռնիզմ
ՈւսուցիչԱկսել Տալբերգ
ԱմուսինJohn Bauer?
Ester Ellqvist Վիքիպահեստում

Ռութ «Էսթեր» Էլիզաբեթ Էլկվիստ (շվեդերեն՝ Ruth «Ester» Elisabet Ellqvist, հոկտեմբերի 4, 1880(1880-10-04), Ausås - նոյեմբերի 20, 1918(1918-11-20), Վեթեռն), շվեդ նկարչուհի, մոդել և շվեդ նկարիչ և նկարազարդող Յոհան Բաուերի կինը։ Սովորել է Շվեյցարիայի գեղարվեստների թագավորական ակադեմիայում և մեկ տարի ամուսնու հետ անցկացրել է Գերմանիայում և Իտալիայում՝ ուսումնասիրելով արվեստ։ Մահացել է 1918 թվականին ամուսնու և երեք տարեկան տղայի հետ, երբ շոգենավը, որով նրանք լողում էին, խորտակվել է, զոհվել են տախտակամածին գտնվող 24 մարդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Էլկվիստը ծնվել է 1880 թվականի հոկտեմբերի 4-ին Աուսոսում (Սկոնե)՝ ուսուցիչ Կարլ Կրիստերսոն Էլկվիստի ընտանիքում[2] և մեծացել է Ստոկհոլմում[3][4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլկվիստը սովորել է 1890-ական թվականներին Տեխնիկական դպրոցում (ավելի ուշ հայտնի որպես Կոնստֆակ)՝ Ստոկհոլմում[5]՝ ստանալով հմտություններ, որոնք անհրաժեշտ են էին նրան Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա ընդունվելու համար։ Նրա եղբայրները Օսկարը և Էռնստը, որոնք դարձել են լուսանկարիչներ և քույրը՝ Գերտրուդը, որը ասեղնագործություն էր դասավանդում, նույնպես սովորել են Տեխնիկական դպրոցում[6]։

1900 թվականին նա սկսել է սովորել Գեղարվեստների թագավորական ակադեմիայում[5], որը կին-ուսանողուհիներ էր սկսել ընդունել դեռևս 1864 թվականից, բայց այնուամենայնիվ կրթական ծրագիրը տղամարդկանց և կանանց համար տարբեր էր և ոչ հօգուտ վերջիններիս։ Այսպես, օրինակ ուսանողուհիների պարապմունքների ժամանակ մերկ մոդելներ չեն օգտագործվել[7]։ Ակադեմիայում սովորելու ժամանակ Էսթերը մասնակցել է նաև Ա. Թալլբերգի անվան փորագրիչների դպրոցի դասընթացներին[8]։

Էլկվիստը եղել է մոդեռնիստական շարժման վաղ շրջանների և ազգային ռոմանտիզմի ծաղկման շրջանի[9] հավակնոտ և խելացի ուսանողուհի[7], որը ներկայացվել է Ակադեմիայի նկարիչների աշխատանքներում՝ Կառլ Ուլոֆ Լարսոն, Անդերս Լեոնարդ Ցորն, Բրունո Լիլիեֆորս, Ռիչարդ Բերգ։ Էլկվիստը և նրա ընկերները եղել են Ակադեմիայի ուսանողների թվում, որոնք բողոքել են դպրոցի պահպանողական հայացքների դեմ, ինչը հանգեցրել է Նկարիչների ասոցացիայի (շվեդերեն՝ Konstnärsförbundet)[7] հիմնադրմանը։ Նա ակադեմիայից դուրս է եկել 1905 թվականին[5]։

Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Էլկվիստը Յոհան Բաուերի հետ ծանոթացել է 1900 թվականին Գեղարվեստի ակադեմիայում։ Նրանք ունեցել են բաժանման շրջաններ, որոնց ժամանակ ակտիվ նամակագրություն են ունեցել[10]։ Նա Բաուերի հետ է ամուսնացել 1906 թվականի դեկտեմբերի 18-ին։ Նրանց հարաբերությունները սկզբում եղել են անամպ, սակայն հետագայում նրանց մոտ սկսվել են վեճեր, մասամբ այն բանի պատճառով, որ նրանք ունեցել են տարբեր ձգտումներ։ Էլկվիստը ցանկանում էր ապրել Ստոլհոլմից ոչ հեռու, իսկ ամուսինը սիրում էր լինել անտառին մոտ։ Էսթերը որպես մոդել կեցվածք է ընդունել նրա բազմաթիվ աշխատանքների համար հեքիաթային արքայադստեր կերպարում, որում նա ներկայանում է անմեղ, մաքուր և անհասանելի կին[10]։ 1908 թվականին Բաուերի հոր ֆինանսավորմամբ նրանք մեկ տարվա ընթացքում շրջագայել են հարավային Գերմանիայում և Իտալիայում՝ ուսումնասիրելով արվեստ[11]։

Յոհան Բաուերի աշխատանքները
Հեքիաթային արքայադուստր, 1904, էսքիզ, յուղաներկ
Ֆրեյա, 1905, էսքիզ, յուղաներկ
Էսթերը ամառանոցում, 1907, ջրաներկ

Էլկվիստն ու Բաուերը ունեին որդի՝ Բենգտը, որը ծնվել էր 1915 թվականին[12] և որին նրանք անվանում էին «Պուտե»[10]։

Էսթեր Էլկվիստը և Յոհան Բաուերը
Էսթերը և նրա որդի Բենգթը

1917 թվականին նրանց ամուսնության մեջ նկատվել է լուրջ ճգնաժամ և նրանց սերը միմյանց հանդեպ սկսել է սառել։ Էլկվիստը այդ ընթացքում հրաժարվել է իր սեփական նկարչական հավակնություններից հանուն ընտանիքի[13]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսթեր Էլկվիստի, Յոհան Բաուերի և նրանց որդու գերեզմանը

Էլկվիստը, Բաուերը և նրանց որդին զոհվել են 1918 թվականի նոյեմբերի 20-ին, երբ «Պեռ Բրագե» շոգենավը, որը գնում էր Ստոլկհոլմ, խորտակվել է Վետերն լճում[10][14]։ Մահացել են տախտակամածին գտնվողները (8 ուղևոր և 16 անձնակազմի անդամ)[15][16]։ 1922 թվականի օգոստոսի 18-ին Բաուերները թաղվել են Իյեչենպինգում գտնվող Օստրի գերեզմանոցում[17]։

Էսթեր Էլկվիստի աշխատանքները
Երիտասարդ կնոջ դիմանկարը
Երեխաների կրկնակի դիմանկար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LIBRIS — 2018.
  2. Romdahl Axel L։ «John Bauer»։ in Axelsson Roger։ Svenskt biografiskt lexikon (շվեդերեն) 2 (1920 ed.)։ Stockholm: National Archives of Sweden։ էջ 783։ Վերցված է 18 марта 2020 
  3. Lindqvist, Gunnar John Bauer. — Stockholm: Liber Förlag, 1979. — С. 32—34. — ISBN 91-38-04605-9
  4. «John & Ester»։ www.jkpglm.se։ Jönköpings Läns Museum։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-29-ին։ Վերցված է 2020-03-18 
  5. 5,0 5,1 5,2 «Ester Ellquist»։ www.lexikonettamanda.se։ Konstnärslexikonett amanda։ Վերցված է 2020-03-18 
  6. Ellers-Jarleman, Agneta Dubbelporträtt: konstnärspar i seklets början / Beck, Ingamaj; Waldenström, Barbro. — Stockholm: Natur & Kultur, 1995. — С. 79. — ISBN 91-27-03819-X
  7. 7,0 7,1 7,2 «Konstakademien» [The Academy of Art] (շվեդերեն)։ Jönköpings Läns Museum։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2020-03-18 
  8. Svenskt konstnärslexikon: tiotusen svenska konstnärers liv och verk / Roosvall, Johnny; Lilja, Gösta. — 2, Dahlbeck-Hagström. — Malmö: Allhem, 1953.
  9. de Vries Robert։ «Nationalromantiken»։ www.so-rummet.se։ SO-rummet։ Վերցված է 2020-03-18 
  10. 10,0 10,1 10,2 10,3 «John & Ester» (շվեդերեն)։ Jönköpings Läns Museum։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-29-ին։ Վերցված է 2020-03-18 
  11. Lindqvist, Gunnar John Bauer. — Stockholm: Liber Förlag, 1979. — С. 38—39. — ISBN 91-38-04605-9
  12. Schiller, Harald John Bauer, sagotecknaren. — Stockholm: Sveriges allmänna konstförening, 1935. — С. 194. — (Sveriges allmänna konstförenings publikation).
  13. Corin, Claes I John Bauers fotspår. — Laholm: Corzima, 2013. — С. 44. — ISBN 978-91-637-3020-7
  14. «John Bauer – A biography»։ Jönköpings Läns Museum։ Վերցված է 2020-03-18 
  15. Andersson Mats։ «Ett dyk vid Per Brahes förlisningsplats 1989» [Diving where Per Brahe sunk]։ www.matsandersson.nu։ Mats Andersson։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-06-ին։ Վերցված է 2020-03-18 
  16. Scandinavian Review. — American Scandinavian Foundation, 1983. — С. 43.
  17. «Historiska och kända personer begravda på Östra kyrkogården» [Historical and famous people buried at the East Cemitary]։ www.svenskakyrkanjonkoping.se։ Svenska kyrkan Jönköping։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2020-03-18 

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sweden Now. — Ingenjörsförlaget, 1982. — С. 44.