Էռնստ Ֆլորենս Ֆրիդրիխ Խլադնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1756(1756-11-30)[1][2][3][…]
ԾննդավայրՎիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5]
Մահացել էապրիլի 3, 1827(1827-04-03)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[5]
ԳերեզմանՎրոցլավ
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան և Gymnasium St. Augustin?
Մասնագիտությունֆիզիկոս, աստղագետ, մաթեմատիկոս, երաժիշտ և երկրաբան
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱնդամությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Թուրինի գիտությունների ակադեմիա[5] և Ludlamshöhle?[6]
 Ernst Florens Friedrich Chladni Վիքիպահեստում

Էռնստ Ֆլորենս Ֆրիդրիխ Խլադնի (գերմ.՝ Ernst Florens Friedrich Chladni, նոյեմբերի 30, 1756(1756-11-30)[1][2][3][…], Վիտենբերգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][5] - ապրիլի 3, 1827(1827-04-03)[1][2][3][…], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[5]), գերմանացի ֆիզիկոս և երկնաքարերի հետազոտող, փորձարարական ակուստիկայի հիմնադիր, գյուտարար, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա թղթակից անդամ (1794)։ Նրա աշխատանքները ներառել են տատանվող պատկերների, երկնաքարերի և տարբեր գազերի ձայնի արագության հաշվարկի հետազոտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Խլադնին ծնվել էր Վիտենբերգում, սակայն արմատներով Սլովակիայի փոքր հանքարդյունաբերակական քաղաք Կրեմնիցայից էր (այն ժամանակ Հունգարիայի թագավորության մաս էր)։ Խլադնին սերել է գիտնականների ընտանիքից։ Նրա մեծ պապը՝ Գեորգ Խլադնին (1637—1692) լյութերական քահանա էր, որը 1673 թվական Ռեֆորմացիայի տարիներին Կրեմնիցայից տեղափոխվել է Վիտենբերգ։ Պապը՝ Մարտին Խլադնին, լութերականության կողմնակից էր, ով 1710 թվականին նշանակվել է Վիտենբերգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր։ Հորեղբայրը՝ Յուստուս Խլադնին, (1701—1765), եղել է նույն համալսարանի իրավագիտության պրոֆեսոր։ Մյուս հորեղբայրը՝ Յոհան Խլադնին (1710—1759), եղել է աստվածաբան, պատմաբան և Էռլանգենի համալսարանի պրոֆեսոր։ Հայրը՝ Էռնստ Մարտին Խլադնին (1715—1782), եղել է իրավագիտության պրոֆեսոր և Վիտենբերգի համալսարանի ռեկտոր, և հետևաբար չհամաձայնելով որդու, գիտության հանդեպ ունեցած հետաքրքրքություններին, պնդել է, որ նա ընտրի իրավաբանի մասնագիտություն։

Խլադնին Վիտենբերգի և Լայպցիգի համալսարաններում սովորել է իրավագիտություն և փիլիսոփայություն, որտեղ էլ ստացել է իրավագիտության դոկտորի աստիճան։ 1782 թվականին հոր մահից հետո ֆիզիկայի բնագավառում սկսել է լրջորեն զբաղվել հետազոտություններով։

Խլադնին մահացել է 1827 թվականին Վրոցլավում (այդ ժամանակ քաղաքը կոչվել է Բրեսլաու և Պրուսիայի թագավորության կազմում է եղել)։

Խլադնիի պատկերները

Խալդնիի պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլադնիի անենահայտնի նվաճումներից մեկը եղել է մեխանիկական մակերևույթի վրա ձայնային տատանման տարբեր մեթոդների ուսումնասիրությունը։ Խլադնին կրկնել է անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկի փորձը, ով 1680 թվականին Օքսֆորդի համալսարանում ուսումնասիրություն է կատարել, որի ընթացքում տատանման ենթարկելիս նա նկատել է առարկայի ձևի փոփոխություն։ Հուկը, ալյուրով ծածկված ափսեի երկայնքով աղեղ է լարել և նկատել է, թե ինչպես է ալյուրը վերաբաշխվել մակերևույթի վրա՝ բարդ ձևի հստակ գծեր ձևավորելով։ 1787 թվականին Խալդնին «Ձայնի տեսություն գրքում» ձայնագրել և հրատարակել է իր հետազոտությունները («Բացահայտումներ ձայնի տեսության մեջ»)։ Պատկերը այնքան է թեքել մինչև հասել է ռեզոնանսին և ավազը ձևավորել է հատուկ ձև։ XX դարում աղեղի փոխարեն նրանք սկսել են օգտագործել ափսեի տակ էլեկտրոնային բարձրախոսով ազդանշանային գեներատոր սարք հաճախականության ավելի ճշգրիտ կարգավորման հասնելու համար։ Այս տեխնիկայի մեթոդները սովորաբար օգտագործվել են այնպիսի ձայնային գործիքների նախագծման և արտադրության մեջ, ինչպիսիք են՝ ջութակը, թավջութակը և կիթառը։

Երաժշտական գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1791 թվականին Էոֆոնում Խլադնին հորինել է Խլադնի երաժշտական գործիքը (չպետք է շփոթել էուֆոնիումի փողայինի հետ), որը կազմված է եղել ապակե ձողերից՝ տարբեր ձայնային տատանման համար։ Էուֆոն Խլադնին, որը ժամանակակից երաժշտական գործիքների նախատիպն է, հայտնի է որպես ապակե ներդաշնակություն անունով։ Խլադնին բարելավեց նաև Հուկի երաժշտական մխոցը, որի հիման վրա 1799 թվականին հորինել է կլավիամխոցը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլադնին հայտնաբերել է օրենք (Խլադնիի օրենք), որի էությունը կայացել է նրանում, որ պատկերների և այլ մարմինների միջև գոյություն ունի հաճախանականության փոխհարաբերություն։

Հիմք ընդունելով Պիեռ Գասսենդիի փորձերը՝ օդում ձայնի արագությունը չափելու վերաբերյալ, Խլադնին փորձ է կատարել, որի ընթացքում կարողացել է չափել ձայնի արագությունը տարբեր գազերում։

1794 թվականին Խլադնին գերմաներեն հրատարակել է «Պալլասի և այլ երկաթի զանգվածների ծագման մասին, որոնք նման են դրան և դրա հետ կապված բնական երևույթների» գիրքը, որում նա ուսումնասիրել է Պալլասի երկաթը և արտահայտել է երկնաքարերի տիեզերական ծագումը[7]։ Այդ գիրքը դարձել է երկնաքարերի մասին գիտության սկիզբը[8]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колчинский И.Г., Корсунь А.А., Родригес М.Г Астрономы: Биографический справочник. — 2-е изд., перераб. и доп. — Киев: Наукова думка, 1986. — 512 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Хладни Эрнст Флоренс Фридрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. Flögel K. F., Ebeling F. W. Floegels Geschichte des Grotesk-Komischen (գերմ.): bearbeitet, erweitert und bis auf die neueste Zeit fortgeführt von Friedrich W. Ebeling — 5 — L: 1887. — S. 356. — 478, 14 p.
  7. Chladni E. Üeber den Ursprung der von Pallas gefundenen und anderer ihr ähnlicher Eisenmassen, und über einige damit in Verbindung stehende Naturerscheinungen. Riga: Hartknoch, 1794. 63 S.
  8. Еремеева А. И. История метеоритики: истоки, рождение, становление. 2-е изд. доп. Дубна: Феникс+, 2006. 896 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Ֆլորենս Ֆրիդրիխ Խլադնի» հոդվածին։