Էռնստ Կուրթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էռնստ Կուրթ (Kurth) (1886-1946), շվեյցարացի երաժշտագետ։

Սովորել է Վիեննայում։ 1912 թվականից երաժշտագիտություն է դասավանդել Բեռնի համալսարանում (պրոֆեսոր 1920 թվականից)։ Յո. Ս. Բախի արվեստի վերլուծության հիման վրա 1917 թվականին գրել է «Լինեար կոնտրապունկտի հիմունքները» գիրքը (ռուսերեն թարգմանություն՝ 1931)՝ արժանանալով լայն ճանաչման։ Հիմնական աշխատություններից են նաև «Ռոմանտիկական հարմոնիան և նրա ճգնաժամը Վագների «Տրիստան»-ում» (1920), մենագրություն Ա. Բրուքների մասին (հ. 1-2, 1925), «Երաժշտության հոգեբանություն» (1931)։ Կրել է Ա. Շոպենհաուերի փիլիսոփայության ազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png