Էռնի առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Էռնի առանձնատուն
Samara Chapayevskaya 163.jpg
Տեսակշենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
Ճարտարապետական ոճմոդեռն
Շինանյութաղյուս
ՃարտարապետԱլեքսանդր Շչերբաչյով
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?
Քարտեզ
Քարտեզ

Դոկտոր Էրիխ-Լեոնգարդ Գուստավովիչ Էռնի առանձնատուն (ռուս.՝ Особняк доктора Эриха-Леонгарда Густавовича Эрна), ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքում։ Կառուցվել է 1900-1902 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովի նախագծով։ Շենքը գտնվում է Չապաևի փողոց, տուն 165 հասցեով։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է (գրանցման համար` 631410051600005)` համաձայն Ժողովրդական պատգամավորների Կույբիշևի մարզային խորհրդի գործադիր կոմիտեի 1987 թվականի մայիսի 6-ի № 165 որոշման[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական խորհրդական դոկտոր Էռնը տան նախագիծը ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովին պատվիրել է 1900 թվականին։ Շինարարությունն ավարտվել է 1902 թվականին, և Էռնն այնտեղ տեղափոխվել է իր ընտանիքի հետ։ Տարածքների մի մասը վարձակալությամբ հանձնվել է այլ բժիշկների որպես աշխատասենյակներ և բնակարաններ[2]։

1920-ական թվականներին Էռնի նախկին տանը գործել է Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի (ВЧК) Սամարայի բաժանմունքը[2]։ 1941-1943 թվականներին շենքում տեղակայվել է Մոսկվայից տարհանված Լեհաստանի դեսպանությունը։ Մասնավորապես, այս շենքում 1941 թվականի դեկտեմբերի 4-ին ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ Վյաչեսլավ Մոլոտովը և Լեհաստանի վտարանդի կառավարության նախագահ Վլադիսլավ Սիկորսկին ստորագրել են «Կայուն և արդար խաղաղության հասնելու» հռչակագիրը[3][4]։ Հետագայում առանձնատունն ընդգրկվել է Սամարայի մարզային կլինիկական հիվանդանոցի համալիրի կազմում[4]։

Ճարտարապետական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը կառուցվել է մոդեռն ոճով։ Հնարավոր է, որ սա Սամարայում այդ ոճի առաջին շենքն է։ Առավել աչքի է ընկնում խոշոր կիսակոր էրկերը, որը ցցված է շենքի գլխավոր ճակատի աջ մասի անկյունում։ Էրկերի վրա արծվի տեսքով խորաքանդակը կորսվել է խորհրդային տարիներին։ Ձախ մասը զարդարում է նրբագեղ ոլորքով բարդ ձևի ճակտոնը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Особняк Эрна.
  2. 2,0 2,1 kraeham (2012-06-17)։ «Дома владельца клиники и аптекаря Греве, докторов Эрн и Гринберга»։ ЖЖ։ Վերցված է 2018-03-23 
  3. 3,0 3,1 «20 лучших зданий самарского модерна»։ СамКульт։ 2015-12-19։ Վերցված է 2018-03-23 
  4. 4,0 4,1 В. Григанов։ «Забытые шедевры старого города»։ Дио24։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-24-ին։ Վերցված է 2018-03-23