Էռնեստ Վագեման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էռնեստ Վագեման
գերմ.՝ Ernst Wagemann
Ernst Wagemann 1933.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1884(1884-02-18)[1]
Chañarcillo, Կոպյապո, Ատակամա, Չիլի
Մահացել էմարտի 20, 1956(1956-03-20)[1] (72 տարեկան)
Բադ Գոդեսբերգ, Բոն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և տնտեսագետ
Հաստատություն(ներ)Չիլիի համալսարան
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Commons-logo.svg Ernst Wagemann Վիքիպահեստում

Էռնեստ Վագեման (գերմ.՝ Ernst Wagemann, փետրվարի 18, 1884(1884-02-18)[1], Chañarcillo, Կոպյապո, Ատակամա, Չիլի - մարտի 20, 1956(1956-03-20)[1], Բադ Գոդեսբերգ, Բոն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի տնտեսագետ, վիճակագիր, ժողովրդագիր։ Գիտությունների դոկտոր։ Համարվում է Գերմանիայում էմպիրիկ տնտեսական հետազոտությունների հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Գյոթինգենի, Բեռլինի և Հայդելբերգի համալսարաններում։ 1907 թվականին դարձել է փիլիսոփայության դոկտոր։ 1908-1910 թվականներին Համբուրգի գաղութային ինստիտուտում (հետագայում Համբուրգի համալսարան) եղել է դասախոս։ 1919 թվականին Բեռլինի համալսարանում նշանակվել է դոցենտ, միաժամանակ աշխատել է Պրուսական գյուղատնտեսության նախարարությունում, եղել է Պրուսիայի էկոնոմիկայի նախարարությանը կից խորհրդի անդամ։

1923-1933 թվականերին եղել է Գերմանիայի պետական վիճակագրական բյուրոյի նախագահ, 1925-1945 թվականներին՝ Բեռլինի կոնյունկտուրային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (Այժմ՝ Տնտեսական հետազոտությունների գերմանական ինստիտուտ)։

1933 թվականին Գերմանիայի տնտեսության պետական կուրսի դեմ պաշտոնական ելույթից և Գուգենբերգի կողմից քննադատությունից հետո կորցրել է աշխատանքը, մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն և Ռուդոլֆ Հեսսի մոտ լսելուց հետո վերականգնվել կոնյունկտուրային հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում[2]։ 1945-1949 թվականներին՝ Մայնի Ֆրանկֆուրտի կոնյունկտուրային ինստիտուտի տնօրեն։

1949 թվականին մեկնել է Հարավային Ամերիկա։ 1949-1953 թվականներին եղել է Սանտյագոյի (Չիլի) համալսարանի պրոֆեսոր։ 1953 թվականին վերադարձել է Գերմանիա։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր աշխատանքներում Վագեմանն անդրադարձել է դրամական շրջանառության և համաշխարհային տնտեսության խնդիրներին։ Գերմանիան մեծ ճգնաժամից դուրս բերելու ծրագրի տարբերակներից մեկի հեղինակն է։ 1932 թվականին առաջարկել է տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի «Վագեմանի պլանը», որում առաջարկվել է դրամական զանգվածի չափավոր ընդլայնում՝ բանկային համակարգի կառուցվածքային բարեփոխման հետ համատեղ, մշակել է կոնյունկտուրայի աշխուժացման ծրագիր՝ վարկերի ծավալների ավելացման միջոցով։

Փորձել է վիճակագրական-մաթեմատիկական տվյալների հիման վրա սահմանել կոնյունկտուրային տատանումների օրինաչափությունները և գտնել դրանց կանխատեսման մեթոդը։

Նրա խմբագրությամբ լույս է տեսել կոնյունկտուրային հետազոտությունների եռամսյակային ժողովածուն (1926-1937), որը նրան թույլ է տվել ուսումնասիրել տնտեսական կոնյունկտուրայի տատանումները։

Իր ժողովրդագրական աշխատանքներում գրել է այն մասին, որ, օրինակ, երբ բնակչության աճը հասնում է որոշակի կրիտիկական կետի, հասարակական զարգացման մեջ անմիջապես առաջանում են հանկարծակի դժվարություններ, «Հեղափոխություններ, պատերազմներ և նմանատիպ պայթյուններ»։

1939 թվականին հրատարակել է «Թիվը որպես դետեկտիվ» գիրքը, որում ներկայացրել է տնտեսության զարգացման ցիկլային իր մեկնաբանությունը։ Վագեմանի հայտնի աշխատանքների թվում են «Համաշխարհային տնտեսության կառուցվածքը և ռիթմերը» (1931)։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Das Alternationsgesetz wachsender Bevölkerungsdichte: ein Beitrag zur Frage des Lebensraums. 1941/42
  • Menschenzahl und Völkerschicksal — eine Lehre von den optimalen Dimensionen gesellschaftlicher Gebilde. 1948.
  • Welt von morgen — Wer wird Herr der Erde? 1952/53.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Экономическая энциклопедия. Политическая экономия, Т. 1. Изд. «Сов. энциклопедия», 1972

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. «Das DIW während des Nationalsozialismus»։ Deutsches Institut für Wirtschaftsforschung։ Վերցված է 2013-06-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]